ԹՈՒՐՔԻԱՆ ՎՆԱՍԱԿԱՐ ՓՈՐՁԵՐ Է ԿԱՏԱՐՈՒՄ. ՀՀ ԱԳՆ
28.09.2017 \ 22:51
Reads: 1233
«Առաջին անգամ չէ, որ Թուրքիան վնասակար փորձեր է կատարում միջամտելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հարցում: Հենց դա այն պատճառներից է, որը թույլ չի տալիս հիմնախնդրի կարգավորման գործընթացում առաջընթաց արձանագրել, և հենց Անկարայի այս միակողմանի, ապակառուցողական և ԵԱՀԿ Մինսկի Խմբի եռանախագահների դիրքորոշումներին դեմ գնացող մոտեցման պատճառով է, որ Հայաստանը մշտապես կոչ է արել Թուրքիային հեռու մնալ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հանգուցալուծման գործընթացից»։
«ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄՆ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐ ՉՈՒՆԻ». ՓՈՐՁԱԳԵՏ
28.09.2017 \ 22:33
Reads: 1475
Նորավանք» գիտակրթական հիմնադրամի Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, ավագ փորձագետ ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆԻ խոսքով` ՄԱԿ-ում Հայաստանի նախագահի ելույթը պարունակում էր մի քանի հիմնական շեշտադրումներ: Առաջին հերթին դա Հայաստանի եւ Արցախի անվտանգության ապահովման հարցն էր, ինչը հայության համար օրակարգային պետք է համարել:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՊԱԿԱՍԵԼ Է ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐԻ ԹԻՎԸ
28.09.2017 \ 22:21
Reads: 1119
Ի համեմատ 2016-ի` 2017-ին նվազել է ԵՄ-ի կողմնակիցների թիվը` 41 տոկոսից դառնալով 33, ԵԱՏՄ-ի կողմնակիցների թիվը աճել է՝ 25 տոկոսից դառնալով 32: Ըստ ուսումնասիրությնա արդյունքների՝ 2017-ին ԵԱՏՄ-ի կողմնակիցների թիվը ավելի մեծ է, քան 2016-ին, սակայն ավելի ցածր է, քան 2014-2015 թվականներին։
ՉԻՆԱԿԱՆ, ՌՈՒՍԱԿԱՆ, ԹԵ՞ ԻՐԱՆԱԿԱՆ ԶԵՆՔ․․․
11.09.2017 \ 20:54
Reads: 4173
Իրանցիները հասկանում են, որ ռուսական զենքը լավն է, թե՛ իրենց, թե՛ չինական զենքից, պարզեցինք, որ չինացիներն էլ իրենց հերթին զենք են ներմուծում կամ հիմնական ռազմաարդյունաբերությունը զարգացնում են մեծամասամբ ռուսական նմուշների հիման վրա։
ՋՈՐՋ ՄԱՐՇԱԼԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆ ԱՄՆ-Ի ԳԵՆԵՐԱԼ ՔԻՏ ԴԵՅԹՈՆԸ ԱՅՑԵԼԵԼ Է ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
03.09.2017 \ 10:33
Reads: 1323
Ջորջ Մարշալի անվան Անվտանգության հետազոտությունների եվրոպական կենտրոնի Հայաստանի շրջանավարտների՝ սեպտեմբերի 1-ին Երևանում անցկացված «Հայաստանի անվտանգության մարտահրավերները» թեմայով խորհրդաժողովի նախօրեին, Ջ. Մարշալի կենտրոնի տնօրեն, գեներալ-լեյտենանտ Քիտ Դեյթոնի գլխավորած պատվիրակությունը այցելեց ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան:
ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ԿԱՊԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՈՎ
01.09.2017 \ 20:27
Reads: 2144
Առեւտրա-գործարարական ոլորտի յատկապէս իրանցի շրջանակների կողմից սիրւած ու յարգւած լինելու հանգամանքի լաւագոյն ցուցանիշը հանդիսացաւ նոյնինքն Հերւիկ Եարիջանեանի ջանքերով՝ Իրանը պլաստիկ տեխնոլոգիաների տարածաշրջանային կենտրոն հանդիսանալու իրողութիւնը, սրանից շուրջ մէկ տարի առաջ, նրա ղեկավարած «Քարան սիմա ֆան» եւ Գերմանիայի «Քրոս-մաֆէ» ընկերութիւնների միջեւ համաձայնագրի ստորագրմամբ:
ԻՊ-Ի ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԿԱՐՈՂ Է ՀԱՅՏՆՎԵԼ ՆԱԵՎ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԸ, ՔԱՆԻ ՈՐ ԱՅՆ ՍԱՀՄԱՆԱԿՑՈՒՄ Է ՌԴ-ԻՆ
01.09.2017 \ 15:27
Reads: 1411
«Նորավանք» հիմնադրամի Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, ավագ փորձագետ Կարեն Վերանյանի խոսքով՝ իսկապես անտեղի չեն այն մտահոգությունները, որ «Իսլամական պետություն» խմբավորման ուշադրության կենտրոնում կարող է հայտնվել նաև Հարավային Կովկասը, որի կարևորությունը էապես մեծանում է, քանի որ տարածաշրջանը անմիջապես սահմանակցում է Ռուսաստանին և, մասնավորապես ոչ այնքան կայուն Հյուսիսային Կովկասին:
ՍԵՎՐ 2-Ը` ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ
10.08.2017 \ 22:06
Reads: 1870
Սեւրն ու Լոզանը այս օրերին, անկախ հայկական գործոններից, ստացել են աշխարհաքաղաքական օրակարգի տարողություն: Էրդողանը, եթե մի կողմից բողոքում է Լոզանի դեմ, մյուս կողմից Հունաստանի արտգործնախարարը առիթը բաց չի թողում հիշեցնելու, որ եթե Լոզանից դժգոհում են, ապա կարող են վերադառնալ Սեւրին:
ԹՈՒՐՔԻԱՆ ԿՎԵՐԱԴԱՌՆԱ ՆԱՏՕ, ԻՆՉՊԵՍ ԲՈԼՈՐ «ՄՈԼՈՐՅԱԼ ԶԱՎԱԿՆԵՐԸ». ԴԻՎԱՆԱԳԵՏ
22.07.2017 \ 00:41
Reads: 2443
Թուրք-գերմանական հարաբերությունների ներկա աննախադեպ վատթարացումը, ըստ դիվանագետի, ունենալով հիմքում ներքաղաքական դրդապատճառներ` միտված է դուրս գալ երկկողմ հարաբերությունների շրջանակներից։ «Այդ իսկ պատճառով Բեռլինը (եւ ոչ միայն) անհանգստացած է Թուրքիայի քաղաքականության վերաուղղորդությամբ դեպի Արեւելք։ Մերկելին, որն իրեն տեսնում է Եվրոպայի «տիրուհու» դերում, եւ որի համար նա պատրաստ է անգամ սահմանափակել ատլանտիզմի հնարավորությունները Հին աշխարհամասում, խորապես անհանգստացնում է Էրդողանի մերձեցումը Մոսկվայի հետ։
ՖՐԱՆՍԻԱՅԻ ԴԵՍՊԱՆ ԺԱՆ-ՖՐԱՆՍՈՒԱ ՇԱՐՊԱՆՏԻԵԻ ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍԸ
14.07.2017 \ 00:15
Reads: 1210
Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն, մանրամասն ներկայացնելով, թե ավանդաբար ինչպիսի տոնակատարություններ են տեղի ունենում Ֆրանսիայի ազգային տոնի կապակցությամբ, միաժամանակ պատմական ակնարկ կատարեց տոնի խորհրդի առումով: Դեսպանի մեկնաբանությամբ հուլիսի 14-ը Ֆրանսիայի ազգային տոնի օր ընտրելը բացառապես պայմանավորված չէ 1789թ. հուլիսի 14-ին Բաստիլ ամրոցի գրավման հետ:
ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱԳԻՏՊՐՈՊԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՇԱՀԱՐԿԵԼ ՀՐԵԱ ՔԱՂԱՔԱԳԵՏ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄՈՒՐԻՆՍՈՆԻ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
13.07.2017 \ 11:54
Reads: 2315
Իրոք, Հայաստանում ցավով են ընկալում ադրբեջանա-իսրայելական համագործակցությունը։ Բայց ոչ թե նրա համար, որ դուք ծախում եք, իսկ ադրբեջանցիները` գնում։ Ինչպես ասում են, բիզնեսը բիզնես է։ Բայց, հավանաբար, Ձեր մակարդակի մտածող մարդիկ և քաղաքական գործիչները չգիտեն կամ չեն ցանկանում գիտենալ, որ իսրայելական արտադրության անօդաչու սարքերը ապրիլյան պատերազմի օրերին սպանում էին հայ խաղաղ բանակիչներին, այդ թվում երեխաներին։
ԹՈՒՐՔԻԱՅԻՑ ՀԱՅԱՍՏԱՆ` ԿԻՆՈԳՈՐԾԻՉՆԵՐԻՑ ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ԵՎ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՈՒՂԵՐՁ
10.07.2017 \ 17:12
Reads: 2546
Մեր ա. հանդիպման ժամանակ, այսինքն`1982 թ-ին, թե ինչպես իմ նայիվ, ռոմանտիկ մտածողությամբ, որով հավատում էի, թե Սովետական միության մեջ ազգային հարցերը լուծված են, կամ ինչպես էի ոգևորությամբ հավատում Թուրքիայի ձախակողմյան ուժերին, պատմեցի, թե ինչպես էի զարմացրել նրան…
ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՆԳՐՎԱՆՈՒՄ ՄՇԱԿՈՒՅԹԻ և ԱՐՎԵՍՏԻ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒՄԸ
07.07.2017 \ 14:38
Reads: 1701
«Կովկասի ամենաանատոլիական հասարակություն» տիտղոսն ունեցող Հայաստանի ժողովուրդը անատոլիական հյուրասիրության ավանդույթները այսօր էլ շարունակում է: Եթե ինչ-որ հարցի շուրջ առարկություն ունենան, կասեն` կարող է սխալ հասկացվի, կամ էլ նրանց գնալուց հետո, իրենց անհանգստացնող հարցերը կուղղեն... Տարիներ առաջ այս նրբանկտաությունը չէինք հասկանում և ասում էինք, օրերով միասին էիք իրենց հարցնեիք, երբ դեռ այստեղ էին...
ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ ԻՆՔՆ Է ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ ՎԻԵՆՆԱՅԻ ԵՒ ՊԵՏԵՐԲՈՒՐԳԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ
06.07.2017 \ 14:08
Reads: 1649
Սիրիական դեպքերի ծավալման սկզբնական շրջանում դեռեւս լուր հրապարակվեց, որ իսլամական ահաբեկիչներին Ադրբեջանի իշխանությունը 500 միլիոն դոլար է փոխանցել: Այդ ժամանակ հրապարակվեց նաեւ այն բացահայտումը, որ Կովկասից իսլամիստներին միացող ահաբեկիչների գործունեությունը համակարգվում է Ալիեւի թիկնազորի անդամի կողմից:
ՓՈՔՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՆՐԱՆՑ ՆԵՐՈՒԺԻ ՀԵՏ
05.07.2017 \ 23:57
Reads: 3340
Հետաքրքիր է նշել, որ ներկա քաղաքական իրականությունում և միջազգային գործընթացներում փոքր պետությունները ժամանակ առ ժամանակ ցուցաբերում են կորպորատիվ էգոիզմ և անարդարացի պահանջներ մեծ տերությունների հետ իրենց հարաբերություններում:
ԻՐԱՆՈՒՄ ՊԵՏՔ Է ՄԵԾԱՑՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԵԴԻԱԴԱՇՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ. ԻՐԱՆԱՀԱՅ ՓՈՐՁԱԳԵՏ
05.07.2017 \ 23:52
Reads: 2781
Իրանական լրատվամիջոցները արցախյան խնդրի մասին լուրեր ստանում և հաղորդում են՝ հիմնվելով ադրբեջանական մեդիադաշտի տեղեկատվության վրա, և դրա պատճառն այն է, որ հայաստանյան հեռուստաընկերություններն ու այլ մեդիաները Իրանում չունեն ներկայացուցչություններ, չեն համագործակցում իրանական լրատվամիջոցների հետ: Մինչդեռ Ադրբեջանը ոչ միայն իր ԶԼՄ-ների մասնաճյուղեր է բացել, այլև ստեղծել է պարսկալեզու լրատվամիջոցներ և դրանց միջոցով տարածում է հակահայկական տեղեկատվություն:
ՌՈՒԲԵՆ ԳևՈՐԳՅԱՆՑԸ ԵՐԿԻՆՔ ԲԱՐՁՐԱՑԱՎ ՖԻԼՄ ՆԿԱՐԵԼՈՒ. ՄԱՀԱԽՈՍԱԿԱՆ
03.07.2017 \ 10:25
Reads: 1766
1999-ից 15 տարվա ընդմիջումից հետո, Երևան եկա նրան զանգահարեցի: Ծիծաղելով ասաց. Այ տղա, շատ երկար տևեց, արի արդեն : Հետո շարունակեց. “ Լսիր, քեզ հեռվից հետևում եմ… Ի վերջո, ինձ մի նայիր, ես էլ գիտեմ, որ այսպես անջատ-անջատ չի լինի, ամեն խելքը գլխին հայ` նույն մասնագիտությունն ունեցող խելքը գլխին թուրքի հետ փոխհարաբերություններ պետք է ունենա, ուրիշ ճանապարհ չկա …”
ՀԱՅ ԱԶԳԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՏևԵԼ Է ՈՉ ԹԵ 30-40 ՏԱՐԻ, ԱՅԼ ՍԿՍՎԵԼ Է ԱՆԻԻ ԱՆԿՈՒՄԻՑ ՀԵՏՈ` 1045 ԹՎԱԿԱՆԻՆ. ՌՈՒԲԵՆ ԱՆԳԱԼԱԴՅԱՆ
03.07.2017 \ 09:29
Reads: 2404
Դա էվոլյուցիոն պրոցես էր, ուղղակի վերջին փուլը շատ անսպասելի էր և ամբողջովին տարբերվող նախորդ 2000 տարիներից: 1700 տարի առաջ էր նման իրավիճակ ստեղծվել, երբ ոչնչացրին անտիկ մշակույթը և սկսեցին ստեղծել պրիմիտիվ քրիստոնեական մշակույթ: Հեթանոսությունը գոյություն ուներ իր ամբողջական մշակույթով, քաղաքական-պետական մեքենայով:
ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ԴԵՐԸ ՎՐԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԱՐՔԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ
26.06.2017 \ 15:33
Reads: 3417
Վրացական ինքնությունը շատ ժամանակ ներկայացվում է որպես բազմաշերտ ինքնություն՝ ելնելով իր քաղաքական պատմության առանձնահատկություններից: Պատմական զարգացման ընթացքում, այն ենթարկվել է տրանսֆորմացիայի՝ ստանալով ռուսական տիկնիկի՝ մատրշյոկայի, ձևաչափ: 2012թ. Կովկասյան բարոմետրի ուսումնասիրության տվյալների համաձայն` վրաց ազգաբնակչությունն առանձնացնում է ինքնության՝ եվրոպացու, կովկասցու, հետխորհրդային տարածության և այլ էթնիկ խմբին պատկանելու շերտեր:
“ՎԱՆՔԻ ԵՐԵԽԱՆԵՐԸ” ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ
26.06.2017 \ 14:55
Reads: 2546
63 րոպե տևողությամբ ֆիլմը պատմում էր 1937- 38 թթ-ին կոտորածների ժամանակ մասնատված ընտանիքի անդամների, տարիներ հետո, իրար գտնելն ու նորից բարեկամանալը… Նրանցից ոմանք քրիստոնյա են, ոմանք սուննի մահմեդական, ոմանք ալևի: Միևնույն ընտանիքի` տարբեր կրոնների և դավանանքների պատկանող, սակայն հայ անդամներին միասին տեսնելը ցնցող էր…
«ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» ՇԱՐՔԻՑ. «ԼՈԿԱԼԻՏԻՍ»
22.06.2017 \ 12:32
Reads: 3026
Համաձայն այդ տեսության, դիվանագետը երկար տարիներ աշխատելով օտար երկրում աստիճանաբար կորցնում է օբյեկտիվ դատելու ունակությունը, որն իր հերթին բերում է լոյալության բացարձակ նվազեցման: Որքան խորը և համակողմանի է ընթանում նոր միջավայրում դիվանագետի ադապցիան, այնքան անվերադարձ է լոկալիտիսը ներգործում նրա վրա, կախման մեջ դնում իր գործոններից և առանձնահատկություններից:
ՎԱՏ ՈՒ ԼԱՎ ԹՈՒՐՔԵՐԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ
22.06.2017 \ 12:05
Reads: 2370
Մնացյալ հայկական ունեցվածքը թալանած, հայ երեխաներին որպես ծառա կամ հոգեզավակ վերցրած, աղջիկներին իրենց կանանոց առած տեղական ղեկավարները կամ էլ ժողովրդական զանգվածները, հայերից բռնագրաված հարստությունը սեփական կապիտալի վերածած առևտրական բուրժուազիան, հայերից դատարկած արհեստի ասպարեզը զբաղեցրած արհեստավորները ևս դարձել են այս մեծ հանցանքի բացահայտ կամ գաղտնի մեղսակիցները:
ՀԱՅ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՐԺԵՔԱՅԻՆ ՃԳՆԱԺԱՄԸ
21.06.2017 \ 12:43
Reads: 3165
Սկսած այն պահից, երբ ինձ հնարավորություն ընձեռվեց ծառայել իմ ազգի շահերին՝ որպես վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդական, ես փորձել եմ հասկանալ և վերլուծել մեր քաղաքացիների կյանքը կանխորոշող արժեքային կողմնորոշումները: Իհարկե, Հայաստանում ապրում են տարբեր մարդիկ՝ տարբեր քաղաքական հայացքներով և պատկերացումներով: Սակայն մեծամասնությունը, ըստ իս, համախմբված է՝ իրեն պետությանն ու իշխանություններին հակադրելու հիմքով:
ԱԴՐԲԵՋԱՆԻ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԵՎ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ (2003-2016ԹԹ.)
21.06.2017 \ 00:17
Reads: 2910
Ակնհայտ է, որ Ադրբեջանի երկարակեցությունը կապված է քաղաքական մտայնության փոփոխության հետ. ասել կուզի ադրբեջանական հասարակությունը պետք է հասկանա, որ ալիև-փաշաևյան կլանը երկար ղեկավարելու դեպքում կհանգեցնի Ադրբեջանի լիակատար կործանմանը:
ԱԴՐԲԵՋԱՆ ԱՆՎԱՆ ԾԱԳՈՒՄՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՈՒ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ
17.06.2017 \ 19:11
Reads: 9519
Պարսկաստանի կառավարությունը փորձեց դիվանագիտական ճանապարհով վիճարկել հարցը, սակայն, ապարդյուն: Պարսկաստանի համանուն Ադրբեջան նահանգում տեղի ունեցան ցույցեր, որոնց ընթացքում շեյխ Խիաբանին և նրա կողմնակիցները հարց բարձրացրեցին փոխել սեփական նահանգի անվանումը` Ադրբեջանը վերանվանելով Ազադիսթան, միայն թե տարբերվեին հարևան նորաստեղծ հանրապետությունից: