ՔՆՆԱՐԿՈՒՄ. «ԲԱ՞ՐՁՐ Է ԱՐԴՅՈՔ ԱՐՑԱԽՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՐՍԿՍՄԱՆ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ»
12.06.2017 \ 00:18
Reads: 1182
Օրերս աևմտյան հեղնակավոր վերլուծական կենտրոններից Միջազգային ճգնաժամային խումբը (ICG) հրապարակել էր 40 էջանոց զեկույց «Լեռնային Ղարաբաղում պատերազմի ամպեր են կուտակվել» վերնագրով: Զեկույցում Միջազգայի ճգնաժամային խմբի փորձագետները կանխատեսում են, որ շատ մեծ հավանականություն կա Արցախում հայ-ադրբեջանական պատերազմի վերսկման:
«2016-ի ապրիլին ծագած բռնություններից մեկ տարի անց կարելի է արձանագրել` 1994 թվականին հրադադարի կնքումից ի վեր Հայաստանն ու Ադրբեջանը դեռ երբեք այսքան մոտ չեն եղել պատերազմի վերսկսմանը», - մասնավորապես ասված է վերոհիշյալ զեկույցում:
«2016-ի ապրիլին ծագած բռնություններից մեկ տարի անց կարելի է արձանագրել` 1994 թվականին հրադադարի կնքումից ի վեր Հայաստանն ու Ադրբեջանը դեռ երբեք այսքան մոտ չեն եղել պատերազմի վերսկսմանը», - մասնավորապես ասված է վերոհիշյալ զեկույցում:
ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՌԵՍՈՒՐՍԸ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ
12.06.2017 \ 00:07
Reads: 2187
Խորհրդարանական դիվանագիտություն տերմինը առաջին անգամ միջազգային հարաբերությունների տերմինաբանության մեջ օգտագործել է Ֆիլիպ Ջեսսապը (ամերիկացի իրավաբան, դիվանագետ) 1956թ-ին: Տերմինի անվանումից արդեն իսկ պարզ է դառնում, որ նման տիպի դիվանագիտության հիմքում ընկած է պառլամենտարիզմը։
Ի՞ՆՉ ԵՆ ՓՆՏՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԻ ԽԱՌՆԱՐԱՆՈՒՄ
10.06.2017 \ 01:43
Reads: 2454
«Արաբական ՆԱՏՕ»-ի շրջանակներում Ադրբեջանը փորձելու է շահարկել մուսուլմանական երկրների, առաջին հերթին, Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հնարավորությունները հակահայկական, հակաարցախյան գործունեություն ծավալելու համար։ Արաբական-մուսուլմանական ֆորումներում Բաքուն ջանք չի խնայելու արցախյան հիմնահարցին կրոնական բնույթ հաղորդել։
ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՅ-ՉԻՆԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ
09.06.2017 \ 11:50
Reads: 1851
ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում հյուրընկալվեց ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության նորանշանակ ռազմական և ռազմաօդային կցորդ, ավագ գնդապետ Չժան Ֆենխուան:
ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ ԹՐԱՄՓԸ ԲԱՑԵՑ ՊԱՆԴՈՐԱՅԻ ԱՐԿՂԸ
08.06.2017 \ 05:19
Reads: 2419
Մերձավոր Արևելքը նման է պանդորայի արկղի, որի բացվելու դեպքում հարակից տարածաշրջանները ևս անմասն չեն մնում տհաճ նվերներից: Հերթական ցուցիչը, որ չարիքի արկղը կբացվի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցն էր Մերձավոր Արևելք: Սկսած Ռեյգանից՝ ԱՄՆ-ի նախագահները առաջին արտասահմանյան ուղևորություն կատարում են սահմանակից երկրներ, սակայն Թրամփը խախտեց ավանդույթը` ցույց տալով ԱՄՆ-ի արտաքին քաղաքական առաջնահերթությունները:
ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՈՒ ԿԻՍԱՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
08.06.2017 \ 01:06
Reads: 2889
Կառավարման ձևի անհրաժեշտ ու վճռորոշ հատկանիշը պետության ղեկավարի իրավական կարգավիճակն է (հանրապետություններում` ընտրվող և փոխարինող, իսկ միապետական երկրներում՝ ժառանգական): Այսօր պետություններն ունեն կառավարման երկու ձև՝ հանրապետություն և միապետություն:
«ՄԻԱՎՈՐՎԱԾ ԿՈՎԿԱՍ». ՄԻ՞Ֆ, ԹԵ՞ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
07.06.2017 \ 00:41
Reads: 2523
Կովկասյան տարածաշրջանի տարբեր ասպեկտների արդիականությունը ավելի ակնհայտ է դառնում դրանց բազմակողմանի հետազոտության շնորհիվ: Իր ողջ գրավոր պատմության ընթացքում Կովկասը անցել է տարբեր մարտնչող կլանների, ցեղերի, կրոնական դավանանքների, պետությունների ու կայսրությունների պատերազմների ու կոնֆլիկտների միջով: Սակայն միշտ չէ, որ Կովկասում եղել են պատերազմներ: Պատմությունը ցույց է տալիս, որ տարածաշրջնում եղել են նաև խաղաղ ժամանակներ և անգամ միավորման ձգտումներ:
ՆԻԿՈՍԻԱՆ ՃՇՏՈՒՄ Է ՍԼԱՔՆԵՐԸ ԵՒ ԸՆԴԳԾՈՒՄ ԱՐՑԱԽԱՀԱՅՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
06.06.2017 \ 23:15
Reads: 1529
Մեջբերենք Կիպրոսի արտգործնախարար Յոաննիս Քասուլիդեսի հայտարարությունը, որը արվել է ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում: Նա ասել է, որ սխալ է զուգահեռներ անցկացնել բռնագրավյալ Հյուսիսային Կիպրոսի եւ Արցախի խնդիրների միջեւ, որովհետեւ` «Ի տարբերություն Հյուսիսային Կիպրոսի, որը բռնագրավվել է Թուրքիայի կողմից, Արցախը հայկական պատմական տարածք է. նրանք մի՛շտ այնտեղ են եղել, պայքարել են իրենց ապահովությունը երաշխավորելու համար եւ անկախություն են հռչակել»։
ԴՈՆԱԼԴ ԹՐԱՄՓԻ ԶԱՐՄԱՆԱՀՐԱՇ ԱՐԿԱԾՆԵՐԸ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՈՒՄ ԿԱՄ ԱՆՏԻԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
05.06.2017 \ 23:18
Reads: 3959
ԱՄՆ նորընտիր նախագահը կառավարման ընդամենը մի քանի ամսվա ընթացքում հասցրեց տրոհել ամերիկյան հասարակությունը հակոտնյա շերտերի, խորապես ֆրուստրացրեց ինչպես դեմոկրատներին, այնպես էլ կուսակից հանրապետականներին։ Նրա վայրուվերումներով և անկախատեսելիությամբ լի արտաքին քաղաքական կուրսը խորապես մտահոգում է Միացյալ Նահանգների ավանդական դաշնակիցներին և աշխարհաքաղաքական մյուս խաղացողներին, մասնավորապես, Ռուսաստանին:
ԳԱԳԻԿ ԳԻՆՈՍԵԱՆԸ ՅՈՐԴԱՆԱՆԻ ՀԱՇԻՄԱԿԱՆ ԹԱԳԱՒՈՐՈՒԹԵԱՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ ԱՄՄԱՆԻ ՄԷՋ
02.06.2017 \ 01:12
Reads: 2047
Ամմանի Հայ համայնքի մէջ պահանջը հասկանալով նոր սերունդին՝ ծանօթացնելու Հայ Ազգի հարուստ ժառանգութիւնը, դարձնելու համար Հայ լինելու հպարտութիւնը, թեմայի շուրջ դասախօսութեամբ հանդէս եկաւ Գ. Գինոսեանը սթափեցնելու և ինքնաճանաչ սերունդ կերտելու համար։
ԵԿԱՎ, ՏԵՍԱՎ, ՊԱՐՏՎԵՑ. ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀ ԴՈՆԱԼԴ ԹՐԱՄՓԻ ԱՅՑԸ ՍԱՈՒԴՅԱՆ ԱՐԱԲԻԱ
29.05.2017 \ 15:20
Reads: 6736
Ամերիկացները փորձում են համատեղել անհամատեղելին՝ հավանաբար մոռանալով, որ նորագույն պատմությանը հայտնի չեն արաբական երկրների համատեղ պայքարի օրինակներ։ Արաբների քաղաքական միասնականությունը կառուցված է սահարական ավազի վրա։
ՆԱԽԱԳԱՀԻ ԵԼՈՒՅԹՈՒՄ ՆՈՐ ՈՒ ԿԱՐԵՎՈՐ ԷԼԵՄԵՆՏՆԵՐ ԿԱՅԻՆ ԼՂ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
27.05.2017 \ 16:31
Reads: 1129
Ինչ վերաբերում է ԵԱԿՀ Մինսկի խմբի կողմից հասցեական արված հայտարարությանը, դեսպանը նշել է. «Դա շատ հետաքրքիր էր, որովհետև 25 տարվա մեջ առաջին անգամ կատարվեց: Իմ պատկերացմամբ՝ դրա պատճառն այն էր, որ ամբողջ Եվրոպան և ԵԱՀԿ-ն նեղացել էր Ադրբեջանից, որ նրանք փակեցին գրասենյակը: Դիվանագիտության մեջ նույն բանն է, ինչ մարդկային հարաբերություններում, կա նեղանալու ֆենոմենը»:
«ԹՈՒՐՔԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՈԳՆԵԼ ԷԻՆ ԱԹԵՇՅԱՆԻՑ»․ ԹՈՒՐՔԱԳԵՏ
27.05.2017 \ 01:12
Reads: 1112
Թուրքագետի խոսքով՝ Աթեշյանը չի նահանջի հոգևոր կյանքից և կշարունակի մնալ Թուրքական իշխանությունների ներկայացուցիչը:
Անդրադառնալով Պոլսո նոր պատրիարքի թեկնածու Բեքչյանին՝ թուրքագետը նշել է, որ նա վստահելի է հայ համայնքի կողմից և կարող է ընդհանուր լեզու գտնել թուրքական իշխանությունների հետ։
Անդրադառնալով Պոլսո նոր պատրիարքի թեկնածու Բեքչյանին՝ թուրքագետը նշել է, որ նա վստահելի է հայ համայնքի կողմից և կարող է ընդհանուր լեզու գտնել թուրքական իշխանությունների հետ։
ԷՐԴՈՂԱՆԻ ԹԻԿՆԱՊԱՀՆԵՐԸ, ԾԵԾԵԼՈՎ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻՆ, ԱՄՐԱՊՆԴԵՑԻՆ «ՍԱՐՍԱՓԵԼԻ ԹՈՒՐՔԻ» ԿԵՐՊԱՐԸ
25.05.2017 \ 12:24
Reads: 1555
Այս դաժան ծեծկռտուքն ավելի մեծ վնաս հասցրեց Թուրքիայի վարկանիշին Միացյալ Նահանգներում և ամբողջ աշխարհում, քան մյուս գազանությունները, որ վերջերս իրականացվել էին Թուրքիայի ներսում թուրք զինվորների, ոստիկանների և անվտանգության աշխատակիցների կողմից: Թուրք ժխտողականներն անընդհատ բողոքում են, որ Հայոց ցեղասպանության հարցով հայկական «քարոզչությունը» արատավորում է թուրքերի համբավն ամբողջ աշխարհում՝ անտեսելով այն փաստը, որ հենց թուրքերն են խաթարել իրենց սեփական իմիջը՝ իրականացնելով սարսափելի զանգվածային հանցագործություններ:
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ՆՈՐ ԶԻՆՏԵԽՆԻԿԱ ԿՍՏԱՆԱ․ ՀՀ ՊՆ ՊԱՇՏՈՆՅԱ
23.05.2017 \ 23:05
Reads: 1330
«Հայ-ադրբեջանական սահմանին և Արցախի սահմանագծում մեծ աշխատանքներ են տարվել։ Տեսահսկող սարքերի տեղադրումը մի քանի աստիճանով բարձրացրել է մեր հնարավորությունները։ Դրանք զուտ սարքեր չեն, այլ մի մեծ համակարգ, որը հնարավորություն է տալիս հսկել սահմանի ողջ երկայնքը և թշնամու ցանկացած շարժումը։ Գնահատականը շատ բարձր է, սակայն այդ ուղղությամբ դեռևս շատ աշխատանքներ կան կատարելու, փորձելու ենք կատարելագործել ունեցածը և ձեռք բերել նորերը»։
ԻՍԼԱՄԱ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԸ` ՀԱՅԿԱԿԱՆ ՈՍՊՆՅԱԿՈՎ
23.05.2017 \ 22:21
Reads: 1329
Վաշինգտոնը Ռիադի դերակատարության վերասահմանման փորձ է կատարում. փաստորեն Սաուդյան Արաբիան տարածաշրջանում գլխավոր խաղացողի իր կարգավիճակը սկսել էր զիջել այլ տերությունների: Հիմա, հսկայածավալ բյուջե ենթադրող նոր համաձայնություններով, բանակը վերազինելու ամերիկյան որոշումը եւ դրանից բխած Ռիադը հակաահաբեկչական կենտրոն դարձնելու համաձայնությունը երեւութապես սաուդակենտրոն տարածաշրջան ձեւավորելու նախանիշերն են փոխանցում։
ՌՈՒՍ ՔԱՂԱՔԱԳԵՏԸ՝ ԱԶԵՐՊՐՈՊԻ ՕԲՅԵԿՏ. ԱՐՀԱՄԱՐՀԵ՞Լ, ԼՌԵ՞Լ, ԹԵ՞ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ
20.05.2017 \ 12:28
Reads: 3348
2010 թվականին լույս տեսած իմ «Դիվանագիտություն» գրքում ես զետեղել էի «Արհամարե՞լ, լռե՞լ, թե՞ պատասխանել» խորագրով մի հոդված, որի հակահերոսը ճանաչված քաղաքական մեկնաբան Մաքսիմ Շևչենկոն էր: Նա նույնքան ճանաչված է որպես արմենաֆոբիայով տառապող գրչակ, որն անցնող տարիների ընթացքում չմարող եռանդով շարունակում է իր հակահայկական, չարանենգ և կեղտոտ աշխատանքը։
ՎԱՃԱՌՎԵԼՈՒ ՄԵՂՔԸ
17.05.2017 \ 22:30
Reads: 1410
Անձը, ով վաճառում է իր ձայնը կոպեկներով, դադարում է գոյություն ունենալ որպես արժեք, որպես անհատ: Իրեն ծախելով, նա իր մարդ-անհատի կոզիրները, միավորները, հաղթաթղթերը, ամեն-ամենը միանգամից տալիս է դիմացինին՝ իրեն սարքելով բացարձակ զրո: Նա դառնում է զուտ բնազդներով ապրող կենդանի, անասուն (բառիս ուղիղ իմաստով), ով մտածում է միայն օրվա հացը ինչ-որ անկյունից հայթայթելու, սնվելու և մեռնելու մասին: Նրանք գերադասում են իջնել մակարդակով՝ փոխարենը կարողանալով լուծել մի քանի ժամվա ստամոքսի խնդիր, ինչը բնորոշ է միայն կենդանական աշխարհի բնակիչներին, ոչ թե՝ նորմալ մարդկանց:
ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԵՐԵՎԱՆՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ՄԱՐՏԻՆ ԼՈՒԹԵՐԻՆ
11.05.2017 \ 18:51
Reads: 1206
Այս տարի Գերմանիան մի շարք միջոցառումներով նշում է Ռեֆորմացիայի 500-ամյակը, այդ թվում նաև Մարտին Լութերի կյանքին և գործունեությանը նվիրված ցուցահանդեսով, որը կանցկացվի աշխարհի մի շարք երկրներում։ Գերմանիայի դեսպանությունը մասնակցում է այս միջոցառումների շարքին և ներկայացնում է «#HereIstand․ Մարտին Լութերը, Ռեֆորմացիան և հետևանքները» խորագիրը կրող ցուցահանդեսը՝ հայերեն թարգմանված ցուցապաստառների տեսքով։
ԹՈՒՐՔԻԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՆՐԱՔՎԵԻՑ ՀԵՏՈ
11.05.2017 \ 18:25
Reads: 1576
«Այո»-ն (Էրդողան) պարտություն է կրել 3 մայրաքաղաքներում. պաշտոնական մայրաքաղաք Անկարայում, ֆինանսական մայրաքաղաք Ստամբուլում և զբոսաշրջային մայրաքաղաք Անթալիայում, ինչը պետք է որ մտորումների տեղիք տա Էրդողանին։ «Այո»-ն պարտվել է նաև երկրի երրորդ խոշոր քաղաք Իզմիրում, ինչը կարելի է համարել օրինաչափ («ոչ»-ի կողմնակիցները հավաքել են մոտ 70%), քանի որ այն քեմալականների հիմնական միջնաբերդն է։ ՍԲՀ-ն ցույց տվեց, որ Թուրքիայի հասարակությունը երկփեղկված է, ինչը մոտ ապագայում կարող է լուրջ խնդիրներ ստեղծել Էրդողանի համար։
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԿՐՔԵՐԻ ԹԵԺԱՑՈՒՄԸ ԻՐԱՆՈՒՄ
11.05.2017 \ 18:16
Reads: 1425
Գործող նախագահի ընդդիմախոս թեկնածուներին առիթ է ընձեռելու օգտագործել իրենց քարոզչական ողջ այդ շարքում պոպուլիստական-զինանոցը, որն անշուշտ դիմագրավելու հնարքներով փորձելու է հաղթահարել թեկնածու նախագահ Ռոհանին:
Մյուս կողմից, նշմարելի է սրանից 12 տարի առաջ՝ Ռաֆսանջանի-Ահմադինեժադ մրցապայքարին հար եւ նման հասարակական-հոգեբանական մթնոլորտը, որն արդյունավորվեց շատ փորձագետների ու քաղաքական գործիչների համար անկանխատեսելի հետեւանքներով:
Մյուս կողմից, նշմարելի է սրանից 12 տարի առաջ՝ Ռաֆսանջանի-Ահմադինեժադ մրցապայքարին հար եւ նման հասարակական-հոգեբանական մթնոլորտը, որն արդյունավորվեց շատ փորձագետների ու քաղաքական գործիչների համար անկանխատեսելի հետեւանքներով:
ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻՆ ՄԻԼԻՈՆԱՎՈՐ ԴՈԼԱՐՆԵՐԻ ԿԱՇԱՌՔ ՏԱԼՈՒ ՄԵՋ
04.05.2017 \ 11:18
Reads: 2038
Ադրբեջանցի նախկին դիվանագետ Արիֆ Մամեդովը տեղեկացրել է «Գարդիան»-ին, որ Ադրբեջանի կառավարությունը ավելի քան 30 միլիոն դոլար է տվել ԵԽԽՎ մի անդամի՝ ԵԽԽՎ այլ անդամներին որպես կաշառք բաժանելու նպատակով: «Վեհաժողովում Շվեդիայի պատվիրակ և արդարադատության նախկին նախարար Թոմաս Բիլսթրոմը ասել է՝ «շատ վստահելի անդամներ» նրան պատմել են, որ իրենց կաշառք են առաջարկել որոշակի ձևով քվեարկելու համար:
«ԹՈՒՐՔԵՐԻ ՄՈՏ ՄԵԶ ՈՉՆՉԱՑՆԵԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՎԵՐԱՑԵԼ». ՔԱՂԱՔԱԳԵՏ
03.05.2017 \ 22:43
Reads: 1390
Հարցազրույց պատմական գիտությունների թեկնածու, Միջազգային հարաբերությունների ռուսական խորհրդի փորձագետ, Forbes, The National Interest, The Hill and the American Thinker հեղինակավոր ամսագրերի թղթակից, American studies գիտավերլուծական կենտրոնի գլխավոր խմբագիր և ղեկավար, ամերիկագետ Արեգ Գալստյանի (Ռուսաստան) հետ:
«ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ԿՐԿՆԵԼ 1921 ԹՎԱԿԱՆԻ ՍՑԵՆԱՐԸ»
27.04.2017 \ 00:59
Reads: 1287
Արա Պապյանը անդրադարձավ նաև Մոսկվայում ապրիլի 27-ին Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպմանը։ Քաղաքագետի խոսքով, ցանկացած հանդիպում տեղի կունենա Հայաստանի վրա Ռուսաստանի ճնշման տրամաբանությամբ՝ զիջումների գնալու նպատակով և ակնհայտ է, որ Եվրասիական տնտեսական միություն մուտք գործելուց հետո մենք Ռուսաստանին տվեցինք մեր ամենաուժեղ խաղաքարտը։
ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՆՎԻՐՎԱԾ ԼԵՀԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 650-ԱՄՅԱԿԻՆ
27.04.2017 \ 00:49
Reads: 2724
Ցուցահանդեսի բացմանը ներկա էր նաև Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Եժի Մարեկ Նովակովսկին, ով լրագրողներին հիշեցրեց, որ Եվրոպայի ամենախոշոր և ազդեցիկ հայկական գաղթօջախներից մեկը Լվովում է: Այն ձևավորվել է 13-14-րդ դարերում և երկար ժամանակ եղել է լեհահայերի հոգևոր ու վարչական կենտրոնը։