«ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ԿՐԿՆԵԼ 1921 ԹՎԱԿԱՆԻ ՍՑԵՆԱՐԸ»
![]() «Եթե հայկական կողմը զիջի նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի շրջակա տարածքը, ամեն ինչ կվերջանա առաջին փուլով, ոչ մի երկրորդ փուլ չի լինի։ Ոչ ոք Արցախում չի մնա»,-նշեց բանախոսը։ Արա Պապյանը անդրադարձավ նաև Մոսկվայում ապրիլի 27-ին Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպմանը։ Քաղաքագետի խոսքով, ցանկացած հանդիպում տեղի կունենա Հայաստանի վրա Ռուսաստանի ճնշման տրամաբանությամբ՝ զիջումների գնալու նպատակով և ակնհայտ է, որ Եվրասիական տնտեսական միություն մուտք գործելուց հետո մենք Ռուսաստանին տվեցինք մեր ամենաուժեղ խաղաքարտը։ Բանախոսը հավելեց, որ «Ռուսաստանը այսօր շատ հասարակ խնդիր է լուծում՝ գայթակղել Ադրբեջանին ԵՏՄ-ին միանալու համար։ Դրա համար միակ տարբերակը Արցախի հարցն է։ Ռուսաստանն արդեն բացահայտ խոսում է այն մասին, որ ցանկանում է կրկնել 1921 թվականի սցենարը»,- եզրափակեց Արա Պապյանը Դիանա Հարությունյան | |
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ | |
1288 reads | 27.04.2017
| |