ՋՈՆ ԱԴԱՄՍԻ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ
05.02.2020 \ 09:36
Reads: 1304
Ջոն Ադամսը մահացավ հուլիսի 4-ին, Անկախության Հռչակագրի ընդունումից ուղիղ 50 տարի անց: Նրա վերջին խոսքերն էին՝ «Թոմաս Ջեֆերսոնը դեռ ողջ է»։ Իրականում Ջեֆերսոնը՝ նրա գլխավոր քաղաքական մրցակիցը, արդեն մահացած էր։ Նա մահացել է նույն օրը, մի քանի ժամ առաջ։
ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԸ ՍԵՖՅԱՆ ԻՐԱՆՈՒՄ
13.01.2019 \ 11:16
Reads: 7669
Սեֆյան Իրանը քաղաքական ասպարեզ դուրս գալու առաջին տարիներից փորձեց դիվանագիական հարաբերություններ ստեղծել հարևան և հեռավոր երկրների հետ: Սեֆյանները համոզված էին, որ Օսմանյան կայսրությանն ու ուզբեկներին հնարավոր է հաղթել միայն դաշնակիցների և առևտրական պայմանագրերի ձեռք բերման շնորհիվ:
ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՀ ԵՐՐՈՐԴ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿՈՒՄԻՑ ՄԻՆՉԵՎ ՄԵՐ ՕՐԵՐԸ
08.12.2017 \ 12:23
Reads: 3795
ԽՍՀՄ փլուզումից հետո Հարավային Կովկասում առաջացավ նոր իրավիճակ: Մասնավորապես 1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից հետո Թուրքիան առաջին երկրներից մեկը դարձավ, որը ճանաչեց ՀՀ անկախությունը:
ԴՈՆԱԼԴ ԹՐԱՄՓԻ ԶԱՐՄԱՆԱՀՐԱՇ ԱՐԿԱԾՆԵՐԸ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՈՒՄ ԿԱՄ ԱՆՏԻԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
05.06.2017 \ 23:18
Reads: 3958
ԱՄՆ նորընտիր նախագահը կառավարման ընդամենը մի քանի ամսվա ընթացքում հասցրեց տրոհել ամերիկյան հասարակությունը հակոտնյա շերտերի, խորապես ֆրուստրացրեց ինչպես դեմոկրատներին, այնպես էլ կուսակից հանրապետականներին։ Նրա վայրուվերումներով և անկախատեսելիությամբ լի արտաքին քաղաքական կուրսը խորապես մտահոգում է Միացյալ Նահանգների ավանդական դաշնակիցներին և աշխարհաքաղաքական մյուս խաղացողներին, մասնավորապես, Ռուսաստանին:
ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՐՎԵՍՏԸ ԱՆԳԱՄ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԺԱՄԱՆԱԿ
12.05.2017 \ 08:44
Reads: 3274
Դիվանագիտությունն անցել է դարավոր ուղի, սակայն այսօր էլ նրա գիտական սահմանումը ամբողջացված չէ։ Մի շարք անվանի տեսաբաններ և պրոֆեսիոնալ դիվանագետներ «դիվանագիտություն» եզրի շրջանակներում առանձնացնում են բանակցային գործընթացները միջազգային և միջպետական հարաբերություններում։
ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ՀՈՒՇԵՐԻՑ. ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԳԵՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ
16.06.2016 \ 13:45
Reads: 3243
Խնդրեցին բերել ապահովագրության հավաստագիրը: Իսկույն մեկնեցի հյուրանոց և բերեցի փաստաթուղթը: Պարզվեց այդ ապահովագրությամբ պետք է կանխիկ վճարվեր անհրաժեշտ գումարը, հետո արդեն Երևանում այն կարող էր հետ ստացվել ապահովագրական գրասենյակից: Բնականաբար պրոֆեսորն այդքան առձեռն գումար չուներ: Այսինքն՝ բավական թանկ արժեցած ապահովագրությունն ընդամենը թղթի կտոր էր:
ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ՀՈՒՇԵՐԻՑ. «ԱՊԱՀՈՎ» ԹՈՒՐՔԻԱ
20.05.2015 \ 01:52
Reads: 4324
Փոխնախարարը ստացավ հաստ ծրարով լուսանկարներ, որոնք հպանցիկ նայելուց հետո զգուշությամբ տեղավորեց իր պայուսակում, իսկ լուսանկարիչը ստացավ իր վարձատրությունը և որպես երախտագիտության նշան, համարյա ծնկաչոք համբուրեց փոխնախարարի ձեռքը: Վերջինիս համար երախտագիտության այդ արտահայտությունը բավական անսովոր էր, սակայն ընդունվեց ազնվականի անտարբերությամբ: Կրկին շնորհակալություն հայտնելով լուսանկարիչը հեռացավ և այստեղ հայտնվեցին մեր «ուղեկցողները», որոնք հենց հյուրանոցի մուտքի մոտ ոլորեցին լուսանկարչի ձեռքերը և խցկեցին մոտեցած ավտոմեքենան:
ՀԱՅԵՐԸ ՆԱԽԱՐԱՐԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԱՍՊԱՐԵԶՈՒՄ. ԳՐԻԳՈՐ ԱՂԱԹՈՆ (ՄԱՍ 11)
Գիտություն և կրթություն ասպարեզում հայ մտավորականներն իրենց նվիրել են որպես ուսումնական կարևոր հաստատություններում տարբեր առակաների դասախոսներ, տնօրեններ, դասագրքերի հեղինակներ, Կրթության նախարարության պաշտոնյաներ, Մեջլիսի Կրթության հանձնաժողովի անդամներ, մասնակցել կրթական ծրագրերի կազմմանն ու դրանց քննարկման աշխատանքներին:
03.10.2014 \ 15:17
Reads: 2651

307-ԱՄՅԱ ԿԱՅՍՐՈՒԹՅԱՆ ԱՌԵՂԾՎԱԾԸ ԿԱՄ ԻՆՉՈ՞Ւ ՇՈՏԼԱՆԴԻԱՆ ՀՐԱԺԱՐՎԵՑ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԻՑ
2014-ին 307 տարվա կայսրության ղեկավարները երկար խորհրդակցեցին, քննարկեցին բոլոր վտանգները, որոնք կարող են գլուխ բարձրացնել անկախ Շոտլանդիայի պարագայում ու առաջարկեցին այնպիսի պայմաններ, որոնք շոտլանդացիներին կապահովեն փաստացի անկախություն, սոցիալ-քաղաքական լավագույն պայմաններ՝ բայց Անգլիայի, Հյուսիսային Իռլանդիայի և Ուելսի հետ միասին, մեկ միության մեջ:
23.09.2014 \ 01:04
Reads: 2827

ՀԱՅԵՐԸ ՆԱԽԱՐԱՐԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԱՍՊԱՐԵԶՈՒՄ. ԳՐԻԳՈՐ ԱՂԱԹՈՆ (ՄԱՍ 10)
Պետրոս Կույումճյան, անտառագետ: Եղել է Անտառի և հանքերի վարչության տնօրեն, իսկ 1877թ.՝ եղել Առևտրի ու Գյուղատնտեսության փոխնախարար: Սուլթանական Անձնական գանձերի նախարար է եղել: 1892թ. ընտրվել է Պետական խորհրդի անդամ: Ստացել է 2-րդ աստիճանի MecidՏye և առաջին աստիճանի Osmaniye: Պետրոս Կույումճյանը գերմանական կառավարությունից Պրուսական խաչի առաջին աստիճան է ստացել:
09.09.2014 \ 23:56
Reads: 3213

ՀԱՅԵՐԸ ՆԱԽԱՐԱՐԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԱՍՊԱՐԵԶՈՒՄ. ԳՐԻԳՈՐ ԱՂԱԹՈՆ (ՄԱՍ ԻՆՆԵՐՈՐԴ)
Հայ լեզվաբանների, բժիշկների ծառայությանն են դիմել անգամ ռազմական նախարարությունում՝ Սպարապետի դուռ կոչված հիմնարկում: Այստեղ են ծառայել հայտնի օսմանագետ, բազմաթիվ օսմաներեն դասագրքերի հեղինակ, իր ժամանակի հայտնի անձանցից Միհրան Աբիկյանը, Մելքոն Նազիկյանը:
24.07.2014 \ 13:21
Reads: 3252

ՀԱՅԵՐԸ ՆԱԽԱՐԱՐԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԱՍՊԱՐԵԶՈՒՄ. ԳՐԻԳՈՐ ԱՂԱԹՈՆ (ՄԱՍ ՈՒԹԵՐՈՐԴ)
1878թ. Միջազգային անկախ փոստերի փարիզյան 2-րդ կոնգրեսում Անտառի և հանքերի վարչության տնօրեն Պետրոս Կույումճյանը Բուրբոնների պալատում ներկայացրել է օսմանյան պատվիրակությունը: 1885թ. Բեռլինում հեռագիր-հեռախոս միջազգային սիմպոզիումում օսմանյան կառավարության պատվիրակ է եղել Մելքոն Յուզբաշյանը, որը ներկայացրել է Օսմանյան կառավարությունը 1903թ. Լոնդոնի միջազգային հեռագրական կոնգրեսում:
17.07.2014 \ 15:22
Reads: 2681

ՀԱՅԵՐԸ ՆԱԽԱՐԱՐԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԱՍՊԱՐԵԶՈՒՄ. ԳՐԻԳՈՐ ԱՂԱԹՈՆ (ՄԱՍ ՅՈԹԵՐՈՐԴ)
Նա Հակոբ Կրճիկյանի ու Սթիմարճյանի հետ միասին հեղինակել է շերամաբուծության կարևոր ձեռնարկներ, որ տպագրվել են 1846թ. Պոլսում, տարածվել շերամաբուծական կենտրոններում, անվճար բաժանվել, թարգմանվել հայատառ թուրքերենի:
02.07.2014 \ 11:48
Reads: 3374

ԹԵ ԻՆՉՈՒ ՀՆԱՐԱՎՈՐ ԵՂԱՎ ՄԵԾ ՀԱՅՔԻ ԲԱԺԱՆՈՒՄԸ 387 ԹՎԱԿԱՆԻՆ (ՎԵՐՋԻՆ ՄԱՍ)
28.03.2014 \ 01:13
Reads: 5609
Նշանակում է` վարագույրի հետևում Սահակ Պարթևի, իսկ պատմաբեմում երևացող Մանուել Մամիկոնյանի մեղքը մեծ է այստեղ: Առաջին անգամ նրանք վաճառքի հանեցին հայրենիքը, որից հետո բազմիցս պիտի կրկնվեր <<Տարածքներ` կաթողիկոսական իշխանության դիմաց>> ոճրագործությունը…
ԹԵ ԻՆՉՈՒ ՀՆԱՐԱՎՈՐ ԵՂԱՎ ՄԵԾ ՀԱՅՔԻ ԲԱԺԱՆՈՒՄԸ 387 ԹՎԱԿԱՆԻՆ (ՄԱՍ ՈՒԹԵՐՈՐԴ)
Դրա հետևանքով ունեցանք Հայաստան` Մեծ Հայքի փոխարեն, որը միշտ մնալու էր պարսկական ազդեցության տակ, և Փոքր Հայք` բաժանված Առաջին, Երկրորդ, Երրորդ, Չորրորդ Հայքերի, որոնք միշտ մնալու էին հռոմեական, այնուհետև բյուզանդական ազդեցության տակ: Հայերին, որպես շագրենի կաշի, պիտի մնար միայն Հայաստանը, որը լոկ նրանց միջնաշխարհն էր:
24.03.2014 \ 02:02
Reads: 5371

ՀԱՅԵՐԸ ՆԱԽԱՐԱՐԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԱՍՊԱՐԵԶՈՒՄ (ՄԱՍ ՎԵՑԵՐՈՐԴ)
1898թ. Սաքըզյանլը Հովհաննեսը ստացել է բալայի աստիճան: 1899թ. Քարադաղի իշխան Նիկոլան Սաքըզյանլը Հովհանեսին Danilo շքանշանի Մեծ խաչ է շնորհում: 1906թ. Ֆինանսների նախարարության խորհրդական Արմենակ Սաքըզլըն ստանում է առաջին աստիճանի Osmaniye և Mecidiye , իսկ հորը՝ Սուլթանի Անձնական գանձարանի նախարար Հովհաննես Սաքըզյանին շնորհվում է փաշայի տիտղոս:
22.03.2014 \ 18:43
Reads: 3125

ՀԱՅԵՐԸ ՆԱԽԱՐԱՐԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԱՍՊԱՐԵԶՈՒՄ (ՄԱՍ ՀԻՆԳԵՐՈՐԴ)
1885թ. Պոլսում Շվեդիայի և Նորվեգիայի դեսպանների հետ միասին Թուրքիայի կողմից ականակիրների և շոգենավների պատվերի շուրջ համաձայնագիրը ստորագրել է Հակոբ Գազազյանը: 1887թ., ի թիվս այլ պատվանշանների, ստացել է Պիոս 9-րդ Հռոմի պապի «St. Gregoire» շքանշանը, որը հանձնվել է պատրիարք Ստեփաննոս Պետրոս Ազարյանի ձեռամբ:
14.03.2014 \ 12:44
Reads: 3120

ԹԵ ԻՆՉՈՒ ՀՆԱՐԱՎՈՐ ԵՂԱՎ ՄԵԾ ՀԱՅՔԻ ԲԱԺԱՆՈՒՄԸ 387 ԹՎԱԿԱՆԻՆ (ՄԱՍ ՅՈԹԵՐՈՐԴ)
Ինչո՞ւ ենք ասում, թե նախադեպը չունեցող դեպք է սա, եթե նույն Մանուելը Պարսկաստանից գալով Հռոմի պրոտեկտորատի տակ գտնվող Հայք և այնտեղից դուրս քշելով Վարազդատին (ըստ Բուզանդի)` երկիրը նախ հանձնում է պարսիկներին:
14.03.2014 \ 11:36
Reads: 3824

ԹԵ ԻՆՉՈՒ ՀՆԱՐԱՎՈՐ ԵՂԱՎ ՄԵԾ ՀԱՅՔԻ ԲԱԺԱՆՈՒՄԸ 387 ԹՎԱԿԱՆԻՆ (ՄԱՍ ՎԵՑԵՐՈՐԴ)
Ակնհայտորեն տարբեր են այս երկու հատվածները, սակայն երկուսն էլ կարող են օգտակար լինել իսկությունը պարզելու համար, եթե դրանք համադրենք, ոչ թե հակադրենք: Այդ դեպքում կտեսնենք, որ Մանուելը, նախնական պայմանավորվածության կամ հրահանգի համաձայն, մշտապես իր բանակում պահվող Հայոց թագուհուն և նրա որդիներին տանում է Կարնո աշխարհ//Բարձր Հայք, որը Մծբինի պայմանագրից ի վեր հռոմեացիների ենթակայության տակ էր, և հանձնում Թեոդոս կայսրին:
28.02.2014 \ 20:16
Reads: 6216

ՀԱՅԵՐԸ ՆԱԽԱՐԱՐԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԱՍՊԱՐԵԶՈՒՄ (ՄԱՍ ԵՐՐՈՐԴ)
Եվրոպականացման ճանապարհով, Եվրոպա ինտեգրվելու հավակնությամբ, լուսավորական շարժման կարևորությունը գիտակցողները և այն իրականացնողները գտնում էին, որ կարևորագույն հանգրվան է հանդիսանում տնտեսության բարելավումը, շահավետ առևտուրը: Սրանից առաջ ավելի անհրաժեշտ էին համարվում ռազմական արտադրության անկախությունը: Պետք էր ջանալ, որպեսզի պետությունն ինքը միջոցներ հայթհայթի ու ներդնի սեփական ռազմական արտադրություն հիմնելու համար, քաջալերի այդ արտադրությամբ զբաղվողներին:
26.02.2014 \ 14:50
Reads: 2495

ՀԱՅԵՐԸ ՆԱԽԱՐԱՐԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԱՍՊԱՐԵԶՈՒՄ (ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ)
Օսմանյան կայսրությունում սկսվել էր Բարեփոխումների (Թանզիմաթի) դարաշրջանը, որը պիտի թուրքական ռազմաֆեոդալական տերությունը մոտեցներ զարգացած Եվրոպային: Ակնկալվում էր թուրքերի ու հպատակ ժողովուրդների (մահմեդականների ու քրիստոնյաների) միջև հավասար իրավունքների, կյանքի ապահովության ու դեմոկրատացման խնդիրների լուծումներ, կայսրության կյանքի ու կենցաղի եվրոպականացում, պետական հիմնական կառույցների անկումային վիճակից դուրս գալը:
19.02.2014 \ 12:33
Reads: 2936

ԹԵ ԻՆՉՈՒ ՀՆԱՐԱՎՈՐ ԵՂԱՎ ՄԵԾ ՀԱՅՔԻ ԲԱԺԱՆՈՒՄԸ 387 ԹՎԱԿԱՆԻՆ (ՄԱՍ ՀԻՆԳԵՐՈՐԴ)
Աղբյուրները որևէ տեղեկություն չեն հաղորդում, թե Սահակը ինչպես և որտեղ է ձեռնադրվել: Նրա գահակալության տարին համարվում է 387/8 թվականը, սակայն կարծում ենք, դա պարզապես հարմարեցված է Մեծ Հայքի բաժանման տարեթվին: Նա կարող էր ձեռնադրված լինել և՛ 387-ից առաջ, երբ պարսկական կողմի հետ տարվող բանակցությունների շրջանում նրան նախապատրաստում էին, և՛ 387-ից հետո, երբ արդեն հարցը քաղաքականապես լուծված էր:
10.02.2014 \ 22:47
Reads: 5314

ՀԱՅԵՐԸ ՆԱԽԱՐԱՐԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԱՍՊԱՐԵԶՈՒՄ (ՄԱՍ ԱՌԱՋԻՆ)
05.02.2014 \ 21:45
Reads: 3102

Օսմանյան բռնակալության վեցդարյա ժամանակաշրջանում հայերը հեռու են եղել պետական պաշտոններ վարելուց : Բնականաբար չենք կարող հաշվի առնել այն բացառիկ դեպքերը, երբ բարձրաստիճան պաշտոններում հայկական ծագում ունեցող զորավարներ են եղել, որոնք ժամանակին <<դևշիրմեի>> զոհ դարձած տղաներ էին: Նրանցից ոմանք հիշել են, ոմանք նույնիսկ չեն թաքցրել իրենց հայկական ծագումը, իսկ մանկահասակ տարիքում խլվածները բնականաբար շուտ են մոռացել իրենց ծագման մասին, ենիչերական զորքերի հետ մեկտեղ դարձել են քրիստոնյա հպատակներին կեղեքող ու ահաբեկող թշնամի մի ուժ, մյուսները՝ կորել են պատմության մշուշում:
ԹԵ ԻՆՉՈՒ ՀՆԱՐԱՎՈՐ ԵՂԱՎ ՄԵԾ ՀԱՅՔԻ ԲԱԺԱՆՈՒՄԸ 387 ԹՎԱԿԱՆԻՆ (ՄԱՍ ՉՈՐՐՈՐԴ)
Այն, որ Հայոց թագավորը ոչինչ էր եկեղեցու և եկեղեցասեր իշխանների համար, չի թաքցնում Բուզանդը: Նա գրում է, որ Պապի սպանությունից հետո <<Հայոց բոլոր մեծամեծ իշխանները ժողովվեցին միասին, և Մուշեղ Սպարապետը, և Հայր մարդպետը, և բոլոր իշխանները. <<Ի՞նչ անենք, ի՞նչ գործենք,- ասում էին նրանք,- մեր թագավորի վրեժը պահանջե՞նք թե ոչ>>:
28.01.2014 \ 13:34
Reads: 5077

ԹԵ ԻՆՉՈՒ ՀՆԱՐԱՎՈՐ ԵՂԱՎ ՄԵԾ ՀԱՅՔԻ ԲԱԺԱՆՈՒՄԸ 387 ԹՎԱԿԱՆԻՆ (ՄԱՍ ԵՐՐՈՐԴ)
Մեհրուժանին բարդվող մյուս մեղքն այն էր, որ <<եպիսկոպոսներին ու քահանաներին հարկերի պատճառով կապում ուղարկում էր Պարսից երկիրը>>: Ծանր մեղք է իսկապես, սակայն ո՞րն է դրա հիմքը: Ինչպես գիտենք, IV դարում եկեղեցին ոչ միայն ապահարկ էր, այլև ինքը պետական հարկերը հավաքելու արտոնություն ուներ, հետևաբար, պետք է հավանական համարել այն փաստարկը, որ հոգևորականները պատասխանատվության էին կանչվում ոչ որպես կրոնավորներ, այլ որպես իրենց պարտականությունները չկատարած պաշտոնյաներ:
22.01.2014 \ 02:43
Reads: 6115
