ՋՈՆ ԱԴԱՄՍԻ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ
![]() Միջազգայնագետ, ԱՐՑԱԽ ![]() Ադամսը առաջարկեց կոնգրեսին խախտել այդ ավանդույթը, երբ դեսպաններ էին ուղարկում այն երկրներ, որոնց հետ հաստատվել էին դիվանագիտական հարաբերություններ, և ուղարկում էին այն դեսպաններին, որոնք արժանացել էին տվյալ պետության կառավարության հավանությանը: Նա խորհուրդ էր տալիս դեսպաններ ուղարկել նաև այն երկրներ, որոնց հետ ԱՄՆ-ն կցանկանար հարաբերություններ ունենալ: Ֆրանկլինը դեմ էր: Նա գտնում էր, որ դա միջազգային լարվածության կբերեր: Սակայն նա դեմ լինող 23 անդամներից էր և ստիպված էր ենթարկվել մեծամասնությանը: Կոնգրեսը համաձայնեց Ադամսի առաջարկությանը: Չնայած 1779թ. Իսպանիան մտավ պատերազմի մեջ՝ ընդդեմ Անգլիայի, բայց դեմ էր ամերիկյան գաղութների անկախությանը Անգլիայից, քանի որ դա բերեց ազատագրական շարժումների աշխուժացմանը Ամերիկայում գտնվող իսպանական գաղութներում: Երբ կոնգրեսի անդամ Արթուր Լին որպես դեսպան ուղարկվեց Մադրիդ, նրան իսպանական կառավարությունը կես ճանապարհից հետ դարձրեց: Դրանից հետո Արթուր Լին ուղարկվեց Բեռլին: Բայց նա չընդունվեց Ֆրիդրիխ II-ի կողմից: Արթուր Լիի եղբորը՝ Ուիլյամ Լիին կոնգրեսը ուղարկեց Բեռլին, ապա Վիեննա, բայց նա ոչ մի քաղաք էլ չհասավ, մնաց Փարիզում: Ադամսը մեկնեց Հաագա, սկզբում գլխավոր շտատները մերժեց և միայն 1782թ. ճանաչեց Ադամսին՝ որպես ԱՄն դեսպան: Ֆրենսիս Դեյնան մեկնեց Պետերբուրգ, բայց նա էլ չընդունվեց Եկատերինա II-ի կողմից: Ջոն Ադամսի դիվանագիտությունը փաստորեն ձախողվեց: | |
ԳԱՐԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ | |
1305 reads | 05.02.2020
| |