ՆԱԽԱԳԱՀԻ ԵԼՈՒՅԹՈՒՄ ՆՈՐ ՈՒ ԿԱՐԵՎՈՐ ԷԼԵՄԵՆՏՆԵՐ ԿԱՅԻՆ ԼՂ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Նախագահ Սերժ Սարգսյանի՝ ԱԺ-ում հնչեցրած ուղերձում արցախյան հիմնահարցին վերաբերող նոր էլեմենտրեր կային, որոնք կարող են դրական հետևանքներ ունենալ: Այս կարծիքին է Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը: «Մասնավորապես, այնտեղ խոսվեց ստատուս քվոյի մասին, ասվեց, որ մենք պատրաստ ենք փոխել ստատուս քվոն, բայց միայն մի պայմանով, որպեսզի ապահովվի Արցախի կարգավիճակը և լուծվի ինքնորոշման խնդիրը: Արվեց նաև մեկ կարևոր շեշտադրում. փոխզիջում՝ այո′, զիջում՝ ո′չ: Սա, ըստ երևույթին, պատասխանն էր Մամեդյարովի ամպագոռգոռ հայտարարությանը, թե «խաղաղության տարածքների դիմաց»: Դա լինելու բան չէ. այն քաղաքական բլեֆ է և ոչ մի զարգացում չպետք է ունենա»,-ասել է դեսպանը:Արման Նավասարդյանը կարևորել է նախագահ Սարգսյանի անդրադարձը Կազանյան համաձայնագրին՝ նկատելով, որ սա միակ փաստաթուղթն է, որ այսօր մնացել է, և դրա շուրջ են տեղի ունենում բանակցային գործընթացները: Ինչ վերաբերում է ԵԱԿՀ Մինսկի խմբի կողմից հասցեական արված հայտարարությանը, դեսպանը նշել է. «Դա շատ հետաքրքիր էր, որովհետև 25 տարվա մեջ առաջին անգամ կատարվեց: Իմ պատկերացմամբ՝ դրա պատճառն այն էր, որ ամբողջ Եվրոպան և ԵԱՀԿ-ն նեղացել էր Ադրբեջանից, որ նրանք փակեցին գրասենյակը: Դիվանագիտության մեջ նույն բանն է, ինչ մարդկային հարաբերություններում, կա նեղանալու ֆենոմենը»: Ռուսական կողմի հնչեցրած նմանատիպ հայտարարությունն էլ Արման Նավասարդյանը համարում է զգուշացում Ադրբեջանին, որ պետք չէ անցնել «կարմիր գիծը»: Haymedia.am | |
| ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ | |
| 1134 reads | 27.05.2017
| |

Նախագահ Սերժ Սարգսյանի՝ ԱԺ-ում հնչեցրած ուղերձում արցախյան հիմնահարցին վերաբերող նոր էլեմենտրեր կային, որոնք կարող են դրական հետևանքներ ունենալ: Այս կարծիքին է Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը: «Մասնավորապես, այնտեղ խոսվեց ստատուս քվոյի մասին, ասվեց, որ մենք պատրաստ ենք փոխել ստատուս քվոն, բայց միայն մի պայմանով, որպեսզի ապահովվի Արցախի կարգավիճակը և լուծվի ինքնորոշման խնդիրը: Արվեց նաև մեկ կարևոր շեշտադրում. փոխզիջում՝ այո′, զիջում՝ ո′չ: Սա, ըստ երևույթին, պատասխանն էր Մամեդյարովի ամպագոռգոռ հայտարարությանը, թե «խաղաղության տարածքների դիմաց»: Դա լինելու բան չէ. այն քաղաքական բլեֆ է և ոչ մի զարգացում չպետք է ունենա»,-ասել է դեսպանը:

