ՆԻԿՈՍԻԱՆ ՃՇՏՈՒՄ Է ՍԼԱՔՆԵՐԸ ԵՒ ԸՆԴԳԾՈՒՄ ԱՐՑԱԽԱՀԱՅՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
![]() «Ազդակ»-ի գլխավոր խմբագիր, ԼԻԲԱՆԱՆ ![]() Նախ, անշուշտ դա վերաբերում է կիպրական կողմին: Երբ Բաքուն եւ Անկարան տարբեր առիթներով այս համեմատությունն են կատարում, բնականաբար մի քանի թիրախ ներառած կլինեն իրենց մարտավարական մոտեցումներում։ Թեեւ այստեղ երկու պետությունների շարժառիթները կարող են տարբեր լինել։ Մեջբերենք Կիպրոսի արտգործնախարար Յոաննիս Քասուլիդեսի հայտարարությունը, որը արվել է ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում: Նա ասել է, որ սխալ է զուգահեռներ անցկացնել բռնագրավյալ Հյուսիսային Կիպրոսի եւ Արցախի խնդիրների միջեւ, որովհետեւ` «Ի տարբերություն Հյուսիսային Կիպրոսի, որը բռնագրավվել է Թուրքիայի կողմից, Արցախը հայկական պատմական տարածք է. նրանք մի՛շտ այնտեղ են եղել, պայքարել են իրենց ապահովությունը երաշխավորելու համար եւ անկախություն են հռչակել»։ ![]() ![]() Եւ նույնքան դիտարժան է, որ բողոքը, կատարված այս համեմատության դիմաց, գալիս է միայն Բաքվից: Պաշտոնական Անկարան լուռ է, մինչդեռ Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի բանբերը հայտարարում էր, որ Կիպրոսի արտգործնախարարի խոսքերը հակասում են միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նպաստում Բաքվի դեմ հայկական կողմի «հարձակողապաշտ» քաղաքականության խրախուսմանը եւ միաժամանակ վնաս են հասցնում ԵԱՀԿ-ի ՄԽ-ի միջնորդությամբ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին: Եթե ընդունենք, որ բողոքի իրավունքը իրեն է վերապահում Բաքուն` որովհետեւ, Արցախի մասին է հայտարարությունը, ապա նույն տրամաբանությամբ Անկարան պիտի արձագանքեր` որովհետեւ հայտարարությունը վերաբերում էր նաեւ իր կողմից գրավված Հյուսիսային Կիպրոսին։ Հայկական կողմը այս նուրբ տարբերությունները նկատելով հանդերձ կենտրոնանում է հայտարարության քաղաքական բովանդակության վրա: Պաշտոնական Նիկոսիան այս անհամեմատելիությունը ընդգծելով շատ պարզ է դարձնում` որ Արցախը պատմականորեն հայկական տարածք է, որ հայերը միշտ ապրել են այդ տարածքում, որ նրանք պայքարել են իրենց ապահովությունը երաշխավորելու համար եւ անկախություն հռչակել: Պաշտոնական Նիկոսիայի այս բանաձեւումը արցախահայության ինքնորոշման իրավունքի վրա կայացված որոշման ճանաչումն է: | |
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ | |
1529 reads | 06.06.2017
| |