ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ՆՈՐ ԶԻՆՏԵԽՆԻԿԱ ԿՍՏԱՆԱ․ ՀՀ ՊՆ ՊԱՇՏՈՆՅԱ
![]() Պաշտոնյան ներկայացրեց Ռուսաստանից Հայաստան սպառազինության ներկրկման վարկային համաձայնագրի մանրամասները՝ նշելով, որ 200 միլիոն դոլարի միջպետական վարկի շրջանակներում սպառազինության մատակարարումը շարունակվում է։ «Մինչև 2019 թվականը Հայաստանը զինատեսակների նոր խմբաքանակ կստանա Ռուսաստանից: Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարությունների միջև առկա ռազմատեխնիկանան համագործակցության շրջանակում տարբեր սպառազինության տեսակներ ու ռազմամթերք է ներկրվել և ներկրվելու Հայաստան»: Լևոն Այվազյանը, անդրադառնալով ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաևի հայտարարությանը, որտեղ ասվում էր, որ ՌԴ-ն կշարունակի պաշտպանական զինտեխնիկայի մատակարարումը Հայաստանին, Բելառուսին և Ղազախստանին՝ պայմանագրերին համապատասխան, շեշտել էր, որ խոսքն առաջին հերթին ավիացիոն տեխնիկայի մասին է՝ ուղղաթիռներ, հակաօդային պաշտպանության համակարգեր: Լևոն Այվազյանը, անդրադառնալով այս հայտարարությանը նշեց, որ 2017-ին մատակարարումը լինելու է ինչպես 200 մլն-ի շրջանակում, այնպես էլ ըստ ընթացիկ պայմանավորվածությունների: Լևոն Այվազյանը նշեց, որ 2017-ին մատակարարումը լինելու է ինչպես 200 մլն-ի շրջանակում, այնպես էլ ըստ ընթացիկ պայմանավորվածությունների․ «Մենք ՌԴ-ի հետ ունենք հատուկ համաձայնագրեր, որոնք մեզ թույլ են տալիս ռազմատեխնիկական ոլորտում համագործակցություն իրականացնել հատուկ պայմաններով։ ՌԴ-ից կարողանում ենք դրանք ձեռք բերել ներքին գներով։ Այսինքն` նույն գները, որոնք գործում են ռուսական բանակի համար, գործում են նաև հայկական բանակի համար»,- հավելեց Այվազյանը։ Diplomat․am-ի հարցին, թե ինչպես է գնահատում Լևոն Այվազյանը 2016-ի աշնանից հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկարությամբ տեղադրված տեսահսկվող սարքերի արդյունավետությունը, բանախոսը պատասխանեց․ «Հայ-ադրբեջանական սահմանին և Արցախի սահմանագծում մեծ աշխատանքներ են տարվել։ Տեսահսկող սարքերի տեղադրումը մի քանի աստիճանով բարձրացրել է մեր հնարավորությունները։ Դրանք զուտ սարքեր չեն, այլ մի մեծ համակարգ, որը հնարավորություն է տալիս հսկել սահմանի ողջ երկայնքը և թշնամու ցանկացած շարժումը։ Գնահատականը շատ բարձր է, սակայն այդ ուղղությամբ դեռևս շատ աշխատանքներ կան կատարելու, փորձելու ենք կատարելագործել ունեցածը և ձեռք բերել նորերը»։ Դիանա Հարությունյան | |
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ | |
1330 reads | 23.05.2017
| |