«ԹՈՒՐՔԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՈԳՆԵԼ ԷԻՆ ԱԹԵՇՅԱՆԻՑ»․ ԹՈՒՐՔԱԳԵՏ
![]() «Աթեշյանը այն սակավաթիվ հոգևորականներից էր, որ վայելում էր թուրքական իշխանությունների աջակցությունը։ Սակայն, կարծում եմ, Աթեշյանը հրաժարական տվեց, քանի որ Թուրքիայի իշխանությունները ևս դրան կողմ էին»,-նշել է բանախոսը։ «Թուրքական իշխանությունները հասկացան, որ ինչքան էլ աջակցում են Աթեշյանին, դա առաջացնում է լրացուցիչ լարվածություն հայկական համայնքում, և նրանք զիջումների գնացին՝ փորձելով առաջադրել այնպիսի թեկնածուի, որը ձեռնտու կլինի թե՛հայ համայնքին, թե՛ իրենց»,- նշել է Մուշեղ Խուդավերդյանը: Թուրքագետի խոսքով՝ Աթեշյանը չի նահանջի հոգևոր կյանքից և կշարունակի մնալ Թուրքական իշխանությունների ներկայացուցիչը: Անդրադառնալով Պոլսո նոր պատրիարքի թեկնածու Բեքչյանին՝ թուրքագետը նշել է, որ նա վստահելի է հայ համայնքի կողմից և կարող է ընդհանուր լեզու գտնել թուրքական իշխանությունների հետ։ Դիանա Հարությունյան | |
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ | |
1113 reads | 27.05.2017
| |