ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՆՎԻՐՎԱԾ ԼԵՀԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 650-ԱՄՅԱԿԻՆ
![]() Ցուցահանդեսի բացմանը ներկա էր նաև Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Եժի Մարեկ Նովակովսկին, ով լրագրողներին հիշեցրեց, որ Եվրոպայի ամենախոշոր և ազդեցիկ հայկական գաղթօջախներից մեկը Լվովում է: Այն ձևավորվել է 13-14-րդ դարերում և երկար ժամանակ եղել է լեհահայերի հոգևոր ու վարչական կենտրոնը։ Ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը նշեց, որ «Սբ․Աստվածածինը Լվովի ամենահին շինություններից է և կառուցվել է հայ վաճառականների նյութական միջոցներով 1363 թվականին։ Լվովի հայկական տաճարը երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ բարեբախտաբար լավ է պահպանվել։ Այն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում»,- ասաց Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրենը։ Ցուցադրությունը պատրաստվել է Կրակովի Մշակույթի միջազգային կենտրոնի կողմից։ Այն իրականացվում է ՀՀ Լեհաստանի դեսպանության և Հայաստանի ազգային պատկերասրահի հետ համատեղ։ Ցուցահանդեսը բաց կլինի մինչև մայիսի 27-ը։ Դիանա Հարությունյան ![]() ![]() ![]() | |
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ | |
2725 reads | 27.04.2017
| |