ԳԱԳԻԿ ԳԻՆՈՍԵԱՆԸ ՅՈՐԴԱՆԱՆԻ ՀԱՇԻՄԱԿԱՆ ԹԱԳԱՒՈՐՈՒԹԵԱՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ ԱՄՄԱՆԻ ՄԷՋ
![]() ՀՀ Մշակոյթի նախարար Ա. Ամիրեանի յանձնարարումով և ՀՀ Դեսպան Արշակ Փոլատեանի միջնորդութեամբ կազմակերպուեցան 2 հանդիպումներ Յորդանանի Մշակոյթի նախարար Նաբիհ Շուքոմի միջոցով։ 1. Ճերաշ Ֆեստիվալ-փառատօն Յորդանանի Մշակոյթի նախարարութիւնը Ճերաշ փառատօնի տնօրենութեան հետ հանդիպում կազմակերպեց Գ. Գինոսեանի հետ։ Տնօրէնութիւնը իրենց հերթին, հաշուի առնելով «Կարին»-ի յաջողութիւնները և միջազգային ճանաչումը, նամանաւանդ «Կարին» համոյթի յաղթանակը 2011 թուականի Իսպանիայում տեղի ունեցած ժողովրդական պարերու համաշխարհային մրցոյթ-փառատօնի, նաև հիմնադիր ղեկավարի բանահավաքչական աշխատանքներու մասին տեղեակ լինելով շեշտեցին նրանց ցանկութիւնը «Կարին» աւանդական երգի-պարի խմբի մասնակցութեանը ճերաշի փառատօնին։ ![]() Պարարուեստի ասպարէզում ունենալով տարիների փորձ, ինչպես նաև ուսումնասիրելով տարածաշրջանային պարերը՝ Գ. Գինոսեանը գտնելով որոշ ընդհանրութիւններ հայկական ժողովրդական «Դաբքէ»-ի և յորդանանեան «արաբական» ժողովրդական պարատեսակների պարեղանակների միջև, հանդիպեցաւ համապատասխան մասնագէտների հետ քննարկելու ընդհանրութիւնները, ինչպես նաև պարարուեստի ոլորտում այլ կարևորագոյն հարցեր։ Մասնագէտները (Եարմուք համալսարանի գեղարուեստի ֆակուլտետի դեկանը, Յորդանանի Համալսարանի Նուագի Փրոֆեսորը և Մշակոյթի նախարարութեան Ժառանգութեան վարչութեան Տնօրէնը) հիացած մնալով Գագիկ Գինոսեանի և Instigate ընկերութեան՝ Սրբուհի Լիսիցեանի Կինետոգրաֆիայի հիման վրայ ստեղծուած «Կաքաւագիր» պարերի գրառման համակարգչային ծրագրին, հմագործակցութեան փափաքը յայտնեցին արաբական պարերի գրառման համար։ Նշուած ծրագրի և Գ. Գինոսեանի լայնածաւալ հարուստ տեղեկութիւնները շօշափելով և իմանալով Ճերաշ փառատօնի տնօրէնութեան «Կարին»ի մասնակցութեան փափաքի մասին, նոյն այցի ընթացքին Գ. Գինոսեանի ուսումնասիրութեանց և տեղեկութիւններով օգտուելու դասախօսութեան և բաց դաս կազմակերպելու նպատակը յայտնեցին Եարմուք համալսարանի մէջ։ Պաշտօնական այցերին Գ. Գինոսեանին ուղեկցեց Յորդանանի Հայ համայնքի ակտիւ գործիչ, Մարալ Ներսէսեանը։ Հայ համայնքի հետ հանդիպումներ ![]() Ամմանի Հայ համայնքի մէջ պահանջը հասկանալով նոր սերունդին՝ ծանօթացնելու Հայ Ազգի հարուստ ժառանգութիւնը, դարձնելու համար Հայ լինելու հպարտութիւնը, թեմայի շուրջ դասախօսութեամբ հանդէս եկաւ Գ. Գինոսեանը սթափեցնելու և ինքնաճանաչ սերունդ կերտելու համար։ 2. «Հայոց Լեռների Ոգին» Ազգային Պարի երեկոյ «Մեր պարերը և մենք» պարուսուցման ծրագիրը, որի աշխարհագրութեան սահմանները դուրս են եկել ոչ միայն Երևանի, այլև Հայաստանի Հանրապետութեան սահմաններից հասան նայև Յորդանան, որի միջոցով հայ մշակոյթի բոլոր սիրահարներին ուսուցանում է հայկական պարարուեստի այբուբէնն ու փորձում հայ աւանդական մշակոյթը վերադարձնել հայ կենցաղ։ ![]() Գագիկ Գինոսեանը այցելութիւններ ունեցավ ԱՄՄ-ի, ՀՕՄ-ի և ՀՄԸՄ-ի ակումբները և տեսակցութիւն ունեցաւ Վարչութեանց անդամներու հետ։ Մօտէն ծանօթացաւ ՀՕՄ-ի Արազ պարախումբին որու պարուսոյց Անի Քիզիրեանը 2015-ին մասնակցած էր Սփիւռք ամառային դպրոցի Ազգային երգի խմբավարների և պարուսոյցների վարպետության դասընթացներին։ Արազ պարախումբը մի քանի պարերով ելոյթ ունեցավ Գինոսեանի առաջ։ Պր. ԳԻնոսեանը ամէն հետաքրքրութեամբ և ուշադրութեամբ իր ուղումները և ցուցմունքները տալով մատուցեց պարերու պատմութիւնը ևս։ 4. Վարդավառ Գ. Գինոսեան Ամման այցի ընթացքին ներկա գտնուեցաւ Վարդուհի Թորոյան-ՆԵրսէսեանի ղեկավարութեամբ Յորդանանի հայկական «Վարդավառ» Երգչախմբի 2րդ մենահամերգին, և ելոյթի բացման խօսքով ողջունեց Վարդավառին հայապահպանման միասնական ոգով գործունէութիւնը։ Մարալ Ներսեսեան, Հորդանան | |
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ | |
2046 reads | 02.06.2017
| |