ՉԻՆԱԿԱՆ, ՌՈՒՍԱԿԱՆ, ԹԵ՞ ԻՐԱՆԱԿԱՆ ԶԵՆՔ․․․
![]() «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդ ![]() Այս համատեքստում պետք է հասկանալ, որ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն զենք չեն վաճառում Արցախյան հիմնախնդրի շուրջ հակամարտող կողմերին։ Ոմանք առաջարկում են անհրաժեշտ զենքը հայթայթել Հարավային հարևանից` Իրանից, իսկ մի մասն էլ, թե այդ զենքը կարելի է գնել հեռավոր Չինաստանից... Չինական զենքերի մասինՀասկանալու համար, թե ինչ է չինական զենքը, պետք է հասկանալ այն փաստը, որ այս երկիրը երկար տարիներ չէր կարողանում ժամանակակից զենք գնել, քանի որ մինչև այսօր էլ գործում է արևմտյան երկրների կողմից կիրառվող զենքի առք ու վաճառքի էմբարգոն, իսկ մյուս կողմից էլ լարված հարաբերություններ ուներ ԽՍՀՄ-ի հետ...(Իսրայելից ներմուծվող զենքը մեծ դեր չի խաղում չինական բանակում) Չինաստանը ժամանակակից զենք կարողացավ գնել միայն ԽՍՀՄ-ի հետ հարաբերությունները բարելավելու, և վերջինիս փլուզումից հետո, երբ Ռուսաստանից սկսեց գնել նորագույն զենք։ Ռուսական զենքի ուսումնասիրության հիման վրա էլ սկսեց զարգացնել սեփական ռազմաարդյունաբերությունը, արտադրել ժամանակից զենք, բանը հասավ նրան, որ չինացիները սկսեցին քանդել ու նույնությամբ արտադրել ռուսական մի շարք զինատեսակներ, որից հետո դրանք վաճառել ռուսական (ԽՍՀՄ) զենքի շուկայում։ Այս քայլն աննկատ չմնաց Ռուսաստանի կողմից, և բազմաթիվ ռուս-չինական դիվանագիտական առճակատումների առիթ դարձավ: Մի պահ Մոսկվան վարանում էր Պեկինին վաճառել իր նորույթները, բայց Ռուսաստանի տնտեսական ճգնաժամի, ինչպես նաև Չինական կառավարության հավաստիացումները, որ կդադարեցնեն նույնությամբ copy paste անել ռուսական զենքը, պատճառ եղան, որ Մոսկվան նորից պատրաստ է Պեկինին վաճառել նույնիսկ իր նորագույն կործանիչները... ![]() Վերադառնալով մեր թեմային՝ նշենք, որ չինական «հասարակ» զինատեսակները (տանկեր, ինքնաթիռներ, թնդանոթներ և այլն) որակական առումով զգալիորեն զիջում են ռուսականին և արևմտյանին․․․ Այսինքն, Հայաստանում Չինաստանի հետ համագործակցությունը կարող են զարգացնել ոչ «ավանդական» զինատեսակների բնագավառում։ Կարելի է համատեղ կառուցել ռոբոտացված զինատեսակներ և անօդաչու թռչող սարքերի ռազմաարդյունաբերական կենտրոն Հայաստանում, որի արտադրանքը կարելի է սպառել Մերձավոր Արևելքում և ԵԱՏՄ-ում։ Իրանական զենքի մասին![]() Կարևոր է նշել, որ Թեհրանը մինչև 2010 թ․ զգալիորեն կրճատել էր Չինաստանից գնվող զենքի ծավալները և մեծամասամբ ներմուծում էր ռուսական զենք․․․ Իրանի հետ ռազմական համագործակցության ջատագովները պետք է հիշեն նաև, որ այս երկիրը գտվնում է ՄԱԿ ԱԽ ընդունած պատժամիջոցների տակ և դեռևս ուղղակի իրավունք չունի զենք կամ դրան վերաբերող տեխնոլոգիաներ վաճառել այլ երկրների․․․ Կարևոր հարց է առաջանում նաև, թե արդյո՞ք Իրանը հետագայում պատրաստ կլինի, ասենք, անտոկոս կամ չնչին տոկոսադրույքով մեծ վարկ տրամադրել Հայաստանին, որպեսզի վերջինս նրանցից զենք գնի, ինչպես դա երբեմն անում է Մոսկվան։ Ի՞նչ պարզեցինք![]() Պարզեցինք, որ իրանցիները հասկանում են, որ ռուսական զենքը լավն է, թե՛ իրենց, թե՛ չինական զենքից, պարզեցինք, որ չինացիներն էլ իրենց հերթին զենք են ներմուծում կամ հիմնական ռազմաարդյունաբերությունը զարգացնում են մեծամասամբ ռուսական նմուշների հիման վրա։ Ի՞նչ պետք է անի ՀայաստանըՀրաշալի կլիներ, եթե Հայաստանում զարգանար առաջին հերթին հրթիռաշինությունը, իսկ հետո նաև այլ զենքերի արտադրությունը․․․![]() Ռուսաստանի զինվորական շրջանակներում դժգոհ են այն հանգամանքից, որ իրավունք չունեն զարգացնել միջին (1000-5500 կմ) և կարճ (500-1000կմ) հեռավորության վրա հարվածող հրթիռներ, քանի որ գործում է ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի միջև 1987թ․ կնքված «Միջին և կարճ հեռավորության հրթիռների ոչնչացման» պայմանագիրը (Договор о ликвидации ракет средней и малой дальности (РСМД))։ Կարելի է ռուսներին ներկայացնել, որ Հայաստանը պաշտպանում է ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի հարավային դարպասները, որից մի քանի հարյուր կմ․ հեռավորության վրա գործում են ահաբեկչական խմբավորումներ, որոնք կարող են «արշավել» նաև դեպի հյուսիս։ Եթե Հայաստանում սկսեն արտադրվել միջին և կարճ հեռավորության վրա խփող հրթիռներ, ապա այս ուժերին կարելի է հարվածել հենց նույն Հայաստանի տարածքից։ Հայաստանում գտնվող նմանատիպ հրթիռները կզսպեն նաև Ռուսաստանի և Հայաստանի վաղեմի տարածաշրջանային մրցակից Թուրքիային։ Արդյունքում ՀԱՊԿ-ն կունենա սեփական արտադրության միջին ու կարճ հեռավորության հրթիռներ, որոնք Ռուսաստանը չի կարող արտադրել, իսկ Հայաստանը կամրապնդի իր անվտանգությունը նաև արևելյան, արևմտյան, հարավային կողմերից։ Այս հրթիռների անծայրածիր շուկան՝ Մերձավոր Արևելքը, գտնվում է Հայաստանի սահմաններից մի քանի կմ հեռավորության վրա և կարող է Հայաստանին միլիարդների եկամուտ բերել: | |
ՄՀԵՐ ՍԱՀԱԿՅԱՆ | |
4173 reads | 11.09.2017
| |