ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
ՍԱՌԸ ՊԱՏԵՐԱԶՄ 2 ... ???
14.02.2018 \ 11:05 Reads: 1785
ԽՍՀՄ փլուզումից հետո աշխարհը դարձավ միաբևեռ՝ ԱՄՆ դարձնելով հեգեմոն պետություն: Վերջին աշխարհաքաղաքական զարգացումները ցույց են տալիս, որ Ռուսաստանը լուրջ հայտ է ներկայացնում աշխարհը կրկին բազմաբևեռ դարձնելու հարցում: Նման հավակնություններ ունի նաև Չինաստանը, բայց ի տարբերություն Ռուսաստանի՝ Չինաստանը օգտագործում է փափուկ ուժ:
122 ՏՐԻԼԼԻՈՆ ԽՄ ԳԱԶ ՀՈՒՆԱՍՏԱՆ-ԻՍՐԱՅԵԼ-ԿԻՊՐՈՍ ԱԼՅԱՆՍԻ ՇՆՈՐՀԻՎ
13.02.2018 \ 23:50 Reads: 1282
Իսրայել-Հունաստան-Կիպրոս ալյանսը ուղղված է նպաստելու եռակողմ հարաբերությունների զարգացմանը տարբեր ոլորտներում, որոնք համատեղ հետաքրքրություն են ներկայացնում և ուղղված են Միջերկրական ծովում խաղաղության, կայունության ու անվտանգության պահպանմանը։ Հունաստանի և Իսրայելի միջև հարաբերությունները սկսեցին լավանալ 2010 թվականից, իսկ Կիպրոսի հետ այն ուներ պաշտպանողական և ռազմական համագործակցության հարաբերություններ։
ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՉԱՓ, ՍԱՀՄԱՆ ՉԻ ՃԱՆԱՉՈՒՄ...
12.02.2018 \ 12:06 Reads: 2154
Տիկին Պեսե Քապաք, որը ծանոթ է իր այս հարցի վերաբերյալ քաջ ելույթներով և հայտարարություններով, ոտքի է կանգնել ու դրսևորել մի ընդդիմադիր կեցվածք ... Երբ այլ հայրենակիցներ նրան համոզելով եկեղեցուց դուրս են հրավիրել, ի՜նչ զուհադիպություն (??!!), եկեղեցու դռան առաջ սպասող ոստիկանները նրան պահականոց են տարել ու պատարագից հետո ազատ արձակվել...
Ի՞ՆՉ Է ԹԱՔՆՎԱԾ ԱԼԻԵՎԻ ԱՃԱՊԱՐԱՆՔԻ ՀԵՏԵՎՈՒՄ
09.02.2018 \ 01:30 Reads: 1693
Այդ կարևոր միջոցառումը հոկտեմբերի փոխարեն  մայիսին անցկացնելու որոշումը պաշտոնական Բաքուն պայմանավորում է Ադրբեջանի Ժողովրդավարական (?) Հանրապետության  գալիք 100-ամյակի  տոնակատարության արարողություններով, որոնք համընկնում են ընտրությունների նախնական ժամկետների հետ։ Սա խախուտ մոտիվացիա է։
ԳԵՆԵՐԱԼ-ԼԵՅՏԵՆԱՆՏ ՀԱՅԿ ՔՈԹԱՆՋՅԱՆԸ ԶԵԿՈՒՑՈՒՄ-ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐՈՒՄ
05.02.2018 \ 22:44 Reads: 1300
Պրոֆեսոր Քոթանջյանը հատուկ կերպով նշել է Աշոտ Բլեյանի հայրենանպաստ գործունեոթյունը 1988 թվականի աղետաբեր երկրաշարժի հետևանքների հաղթահարման Շտաբի ներքո և Ղարաբաղ կոմիտեին սատարման հարցում, ինչպես նաև նրա նվիրումը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կայացման և զարգացման գործում: Հյուրերը տպավորված էին կրթահամալիրի ղեկավարության կողմից կազմակերպված բարձր ընդունելությունից: Հատկանշական է, որ հանդիպումն անցել է ինտերակտիվ մթնոլորտում, կրթահամալիրի սաները հնարավորություն ունեին ոչ միայն ուղիղ և ազատ կերպով հյուրերին ուղղելու իրենց հուզող հարցերը, այլև քննարկելու դրանք նրանց հետ:
ՎՐԱՑԱԿԱՆ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒ՞Ն, ԹԵ՞ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՇԱՀԱԴԻՏՈՒԹՅՈՒՆ
05.02.2018 \ 00:55 Reads: 1432
ՀՀ արտաքին քաղաքականության գլխավոր ուղղություններից մեկը Վրաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների պահպանումն ու ամրապնդումն է: Հայ-վրացական երկկողմ հարաբերությունները տարածաշրջանային կայունության կարևոր բաղադրիչներից են։
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ՝ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ԱՆՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ
04.02.2018 \ 20:10 Reads: 1315
2018 թ. հունվարի 31-ին ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի Տարածաշրջանային ռազմավարական վերլուծությունների կենտրոնի կողմից կազմակերպվել էր սեմինար-քննարկում՝ «Պաշտպանության ոլորտի օրենսդրական վերակարգավորումները՝ կառավարման խորհրդարանական համակարգին անցման պայմաններում» թեմայով:
ԷՐԴՈՂԱՆՆ ՈՒ ՔՐԴԵՐԸ. 2019 Թ. ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ
03.02.2018 \ 21:32 Reads: 2019
2019 թվականը շրջադարձային կետ է դառնալու հանրապետական Թուրքիայի նորօրյա պատմության մեջ: Առաջին անգամ 1 տարվա ընթացքում անց են կացվելու միանգամից 3 ընտրություններ՝ տեղական ինքնակառավարման, խորհրդարանական և նախագահական, որոնցից և ոչ մեկն իր կարևորությամբ չի զիջում մյուսին:
ՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍԱՂՄՆԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՒՂԻՆ
31.01.2018 \ 14:07 Reads: 1759
Որոշում կայացնողների (decision makers) հոգեբանական, զգացմունքային, կենսաբանական հատկանիշները, նրանց ընկալումները մեծ ազդեցություն ունեն քաղաքական գործընթացների վրա: Քաղաքական գործչի ագրեսիվ, էքստրեմալ, անհավասարակշիռ  վարքագիծն  արտացոլվում է նաև արտաքին քաղաքականության մեջ: Ասվածի վառ օրինակը ԱՄՆ 45–րդ նախագահ Դոնալդ Թրամփն է: Թրամփի արկածախնդիր, կոշտ, կոպիտ  բնավորությունը արտահայտվում է նաև իր քաղաքականության մեջ:
«ԴԻՊԼՈՄԱՏ ՀՐԷՇՆԵՐ»-Ի ԱՐԴԻԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ...
30.01.2018 \ 11:07 Reads: 1407
Հայ ազատագրական պայքարի (սկսեալ 1870-ականներից մինչեւ 1918-ի Հայաստանի անկախացում) ողջ երկայնքում թէ՛ ռուսական եւ թէ՛ եւրո-արեւմտեան դիւանագիտութիւնը, ժամանակին, մեծ յեղափոխական Ստեփան Զօրեանը (Ռոստոմ) արժանիօրէն բնութագրեց ոչ աւել, ոչ պակաս քան՝ հրէշաւոր դիպլոմատիա, իր՝ հէնց նոյն վերտառութեամբ հազւադէպ յօդւածներից մէկում...
ՍԿՍՎՈՒՄ Է ԱՐՑԱԽ-ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐ ՁԵՒԱՉԱՓԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
29.01.2018 \ 16:44 Reads: 1964
ԵԽԽՎ-ի ձմեռային նստաշրջանում նախագահ Սարգսյանի խոսքն ու նրան հետեւած հարցերի պատասխանները բնականաբար պետք է ընկալել իբրեւ մի ամբողջություն: Տեւողությունը այս ամբողջության ուղիղ հավասար համեմատությամբ է. կես ժամ գրավոր խոսք, որից հետո նաեւ կես ժամ հարցերին տրված պատասխաններ։
ՍԵՄԻՆԱՐ-ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ «ԱԴՐԲԵՋԱՆ 2017. ՆՈՐ – ԱՎԱՆԴԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ» ԹԵՄԱՅՈՎ
26.01.2018 \ 20:18 Reads: 1410
2018 թ. հունվարի 25-ին ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ, ք.գ.դ., պրոֆեսոր, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ ՊԱՀՀ-ի Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի Տարածաշրջանային ռազմավարական վերլուծությունների կենտրոնի կողմից ՊԱՀՀ-ի Գիտական խորհրդի սրահում կազմակերպված սեմինար-քննարկումը՝ «Ադրբեջան 2017. նոր – ավանդական վերլուծություն» թեմայով:
«ՁԻԹԵՆՈՒ ՃՅՈՒՂ»-ԻՑ ԿԱԽՎԱԾ
26.01.2018 \ 16:00 Reads: 1939
Սիրիայի Աֆրին քաղաքում  «Ձիթապտղի ճյուղ» անվանումը կրող ռազմական գործողությունները շարունակվում են՝ կանխատեսելով տհաճ հետևանքներ։ Այս վայրում նախկինում էլ իրավիճակը լարված էր, բայց այժմ այն թևակոխել է ավելի «թեժ փուլ», և իհարկե, այն, ինչ հիմա տեղի է ունենում,  բարդացնում է իրավիճակը ինչպես  Սիրիայում, այնպես էլ Մերձավոր Արևելքում։ Միևնույն ժամանակ մենք պետք է խոստովանենք, որ ներկայիս ռազմական գործողություններում առկա դերակատարներից յուրաքանչյուրը իր խաղն է «բեմադրում»։
ԱՆՀԱՆԳՍՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱՆՈՒՄ, ՆԵՐՔԻՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾՈՆՆԵՐ
26.01.2018 \ 00:41 Reads: 2202
Իրանի իշխանությունները կանգնած են բարդ մարտահրավերների առջև: Միջազգային սանկցիաների և արտաքին հակամարտություններում ներգրավվածության պատճառով  Իրանի տնտեսության ծանր վիճակը անհանգստություններ է առաջացրել երկրում, ինչին կարող են ներգրավված լինել նաև արտաքին ուժերը։
ԴԻՎԱՆԱԳԵՏԸ՝ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԱՐԺԱՆԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
25.01.2018 \ 13:43 Reads: 1292
Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը դրական է գնահատում Արմեն Սարգսյանի առաջադրումը ՀՀ նախագահի թեկնածուի պաշտոնում։ «Ճանաչելով նրան համատեղ աշխատանքից և համեմատելով նրան այլ թեկնածուների հետ՝ լավ եմ վերաբերվում»,- ասում է դեսպանը։
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՆՔ. ԿՐԱ՞Կ, ԹԵ՞ ՑԱՍՈՒՄ
20.01.2018 \ 19:28 Reads: 1725
Հյուսիային Կորեան շատ լավ գիտակցում է, որ Թրամփը ամեն գնով փորձում է հայտարարություններով ու կոչերով ահազանգել հնարավոր պատերազմի վտանգը: Բանակցական գործընթացի վերականգնումը նրա իրական ցանկությունների մեջ չի մտնում: Սեփական պարտությունը քողարկելու համար Թրամփին մնում էր մանևրել՝ ողջունելով և հաղթանակը վերագրելով իրեն:
ԻՐԱՆՈՒՄ ՎԵՐՋԻՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏՔԵՐՈՎ
18.01.2018 \ 23:33 Reads: 2431
2017-ի տարեվերջին Իրանում սկսված ցույցերը իրարանցում առաջացրին ոչ միայն Իրանում, այլև հայտնվեցին աշխարհի առաջատար երկրների ուշադրության կենտրոնում: Ցույցերի` կրոնական ուժեղ ավանդույթներ ունեցող, մինչ այժմ զանգվածային որևէ բողոքի ցույցով աչքի չընկնող քաղաքներում սկսվելը, ինչպես նաև ցուցարարների` տնտեսականից քաղաքական պահանջների անցնելը,  ենթադրում է, որ ցույցերի կազմակերպման գործում եղել է արտաքին ու ներքին ուժերի որոշակի ուղղորդում:
ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ` ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔ
14.01.2018 \ 23:31 Reads: 3049
Սակայն դիվանագետի անձեռնմխելի լինելու անհրաժեշտությունը մարդիկ  գիտակցել են շատ հնուց։ Խնդրի կենսական անհրաժեշտությունը ծագել է դեռևս համայնատոհմական կարգերի ժամանակ, երբ հողերն ու որսատեղերը սահմանազատելիս ցեղերն իրար փոր էին թափում։ Եվ օրերից մի օր, երբ մեկ ցեղից մյուսին այցելած «պատգամավորի» վրա չհարձակվելու և չհոշոտելու հրահանգ չեղավ` սկիզբ դրվեց օտարի անձեռնմխելիության գործընթացը։ Չլիներ այդ դարակազմիկ «now how»-ն, մարդկությունը չէր գոյատևի։
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԻԱՅՆ ԿՇԱՀԻ, ԵԹԵ ԻՐԱՆՆ ՈՒՆԵՆԱ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԶԵՆՔ. ԴԻՎԱՆԱԳԵՏ
12.01.2018 \ 00:48 Reads: 1968
«Անհրաժեշտ է ակտիվացնել նաեւ տնտեսական կապերը, որոնք այժմ դոփում են տեղում»,- Իսրայելյանի միտքը շարունակեց ՀՀ արտաքին գործերի նախկին փոխնախարար, արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը՝ հավելելով, որ առանց տնտեսական լուրջ բազայի, քաղաքական ջերմ հարաբերությունները ռազմավարական հեռանկարում էական դեր չեն կարող ունենալ:
 
ԻՐՈ՞Ք ՄԻՆՉԵՎ ՄԱՐՏ ԱՄՆ-Ն ՀԱՐՁԱԿՎԵԼՈՒ Է ՀՍ ԿՈՐԵԱՅԻ ՎՐԱ
05.01.2018 \ 15:36 Reads: 2903
Ընդունված կարգ է, որ երկրների ղեկավարները տարեմուտին բարության,  երջանկության  և խաղաղության մաղթանքներ են հղում իրենց ժողովրդին ու համայն մարդկությանը։ Մինչդեռ հյուսիսկորեական լիդեր Կիմ Չեն Ընը նոր տարվա ուղերձում ահագուժեց ի լուր աշխարհի, որ իր երկիրը 2017 թվականին ավարտել է միջուկային ուժերի ստեղծման ծրագիրը։ Սա չարագուշակ բոթ էր հնարավոր ապոկալիպսիսից սարսափող միջազգային հասարակության համար։
Յ՞Ո ԵՐԹԱՍ ԵՐՈՒՍԱՂԵՄ։ ԹՐԱՄՓԻ ՄԱՏՆԱՆՇԱԾ ԱՐԱՀԵՏՈ՞Վ
24.12.2017 \ 12:15 Reads: 5626
Բացի այդ, իրադրություն է փոխվել։ Պաղեստինցիների ճնշող մեծամասնությունը ցանկություն չունի կռվելու և բավարարվում է բազմամարդ ցույցերով, անվադողեր  և Թրամփի դիմանկարներն այրելով։  Իսկ Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասի մեղադրանքները Թրամփի հասցեին, թե «նա բացեց դժոխքի դռները», և մյուս սպառնալիքները, ոչ այլ ինչ են, եթե ոչ հռետորաբանական աֆորիզմներ։
ՀԱՅ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱԳԵՏՆԵՐԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ «ՎԵՐԱԻՄԱՍՏԱՎՈՐԵՑԻՆ» ՉԻՆԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
22.12.2017 \ 11:25 Reads: 1856
2017թ. դեկտեմբերի 15-ից 20-ը Երևանում տեղի ունեցավ «Վերաիմաստավորելով Չինաստանի արտաքին քաղաքականությունը» հատուկ դասընթացը, որը կազմակերպվել էր ««Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհրդի»» կողմից՝ ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի աջակցությամբ:
Ի՞ՆՉ Է ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳԸ
22.12.2017 \ 01:34 Reads: 3369
Քաոսը սպառնում է մեզ բոլորիս, և դրա հետ մեկտեղ նաև ձևավորվում է աննախադեպ փոխկապվածություն; մասսայական ոչնչացման զենքի տարածումը, երբեմնի հզորագույն պետությունների դեզինտեգրացիան, շրջակա միջավայրի նկատմամբ վայրագ վերաբերմունքը, ցավոք սրտի նաև ցեղասպանությունների նախադեպը և նորագույն տեխնոլոգիաների արագ ներթափանցումը, սպառնում են սովորական ընդհարումների առավել խորացմանը, սրումը այնչափ, որ գերազանցեն մարդկային հնարավորությունները և մտքի սահմանները։
ՊԱՂԵՍՏԻՆՅԱՆ ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՃԱՆԱՉՄԱՆ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ
20.12.2017 \ 12:53 Reads: 2006
Դժվար թե Էրդողանի հրապարակային հայտարարությունը Արևելան Երուսաղեմի կամ պաղեստինյան Երուսաղեմի ճանաչման առումով առարկայանա: Այս խնդիրը շարունակում է մաս կազմել իբրև գլխավոր թեմա` սկսված պարանաձգությանը: Առ այս պահը Անկարան և Թել Ավիվը ռազմավարական հատուկ գործընկերներ են:
ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲԱՑՎԵԼՈՒ Է ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ
15.12.2017 \ 12:52 Reads: 1408
Գերմանական Գյոթե ինստիտուտը 2017թ․դեկտեմբերի 16-ին Երևանում նոր մշակութային կենտրոն է բացում։ Հանդիսավոր արարողությունը կուղեկցվի «Երևան․ իղձերի մայրաքաղաք»  ցուցահանդեսի բացմամբ։ Ցուցահանդեսը Local Modernity’s տարածաշրջանային նախագծի ստարտափներից մեկն է՝ նվիրված  20-րդ դարում հետխորհրդային քաղաքների ճարտարապետությանն ու ուրբանիզացիային ու դրանց վրա գերմանական և եվրոպական ազդեցությանը։
« 1 2 ... 8 9 10 11 12 ... 40 41 »
Copyright © 2025 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com