ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՆՔ. ԿՐԱ՞Կ, ԹԵ՞ ՑԱՍՈՒՄ
![]() Լեզվաբան, քաղաքագետ, ԵՐԵՎԱՆ ![]() Չնայած հանդիպումը կայացավ սպասվելիք ձմեռային օլիմպիական խաղերի շրջանակներում՝ հակամարտող կողմերը համաձայնության եկան մի շարք առանցքային հարցերի շուրջ: Մասնավորապես՝ վերականգնել երկու պետությունների միջև ռազմական շփման գիծը, իրականացնել խորհրդակցություններ` լարվածությունը թուլացնելու համար, ակտիվացնել սպորտային և հումանիտար ոլորտներում փոխանակումները: Սեուլը պատրաստակամություն հայտնեց ժամանակավորապես կասեցնել մի շարք պատժամիջոցների կիրառումը Փհենյանի նկատմամբ: Սակայն բանակցությունների գլխավոր հարցը՝ կորեական թերակղզու ապամիջուկայնացումը, շարունակում է մնալ անորոշ: Կիմը դե ֆակտո հռչակել է Հյուսիսային Կորեան որպես միջուկային գերտերություն և ոչ մի դեպքում չի հրաժարվի միջուկային զենքի ծրագրից, քանի որ վերջինս վստահելի երաշխիք է հանդիսանում իր երկրի անվտանգության համար: Բացի այդ, հարցի լուծումը կախված է այլ շահագրգիռ կողմերից, մասնավորապես՝ ԱՄՆ, Ճապոնիա, Չինաստան և Ռուսաստան: ![]() Ռուսական իշխանությունների համոզմամբ՝ ԿԺԴՀ-ն որոշ չափով հասել է իր նպատակին: Այն ունի այնպիսի միջուկային ձենք, որն ունակ է հարված հասցնելու աշխարհի ցանկացած կետին: Այստեղից հետևություն` ԱՄՆ-ն ձախողել է իր նպատակներում: Բանակցությունների վերսկսումը փաստում է դրա մասին: Այն, որ դրանք տեղի են ունեցել առանց ԱՄՆ-ի միջնորդությամբ և առանց նախապայմանների (ԱՄՆ-ն նախկինում պնդում էր, որ բանակցությունները հնարավոր կլինեն միայն այն դեպքում, երբ Հյուսիսային Կորեան հրաժարվի միջուկային ծրագրից) ցույց է տալիս՝ ԱՄՆ-ի վարած անարդյունավետ քաղաքականությունը տարածաշրջանում: Եզրափակելով՝ Հյուսիային Կորեան շատ լավ գիտակցում է, որ Թրամփը ամեն գնով փորձում է հայտարարություններով ու կոչերով ահազանգել հնարավոր պատերազմի վտանգը: Բանակցական գործընթացի վերականգնումը նրա իրական ցանկությունների մեջ չի մտնում: Սեփական պարտությունը քողարկելու համար Թրամփին մնում էր մանևրել՝ ողջունելով և հաղթանակը վերագրելով իրեն: | |
ԱԼՎԱՐԴ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ | |
1725 reads | 20.01.2018
| |