ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
«ԺՈՂՈՎՐԴԻ ՁԱՅՆԸ ԱՍՏԾՈ ՁԱՅՆՆ Է». ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
25.04.2018 \ 14:38 Reads: 20183
Հայաստանի Դիվանագիտական հիմնադրամը հայտարարություն է տարածել հայաստանյան իրադարձությունների, բողոքի ակցիաների և իշխանության անցնցում փոխանցման հնարավորությունների վերաբերյալ՝ հանդես գալով հանրությանը, ընդդիմադիր ակտիվիստներին և գործող իշխանությանը ուղղված կոչով:
ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՖԵՐԱՆՍ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
16.04.2018 \ 11:21 Reads: 3498
Ադրբեջանա-թուրքական էքսպանսիանական պլանների  սպառնալիքի դեմ հանդիման, որն էլ ավելի սրվելու միտում  ունի  մերձավորարևելյան քաոսի  և ռուս-ամերիկյան հարաբերությունների խորը ճգնաժամի պայմաններում, մենք խորապես մտահոգված ենք ստեղծված դրությամբ և հանդես ենք գալիս առաջարկով ու նախաձեռնությամբ` հրավիրել միջազգային գիտական կոնֆերանս։
ՄՈՍԿՎԱՅԻ ԱԿՆԿԱԼՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՆԿԱՐԱՅԻ ՌԻՍԿԱՅԻՆ ԽԱՂԵՐԸ
14.04.2018 \ 21:40 Reads: 1638
Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարի հայտարարությունը, թե ՌԴ-ն ակնկալում է, որ Թուրքիան սիրիական Աֆրինը հանձնի սիրիական ուժերի վերահսկողությանը, խոսում է մերթ ընդ մերթ երեւացող ռուս-թուրքական շահերի բախման հերթական կետի մասին։ Լավրովն հավելել է, թե Թուրքիայի նախագահը երբեք չի ասել, որ Թուրքիան նպատակադրել էր գրավել Աֆրինը եւ այդ կապակցությամբ հիշեցրել Մոսկվայի ակնկալությունը Աֆրինը վերահանձնել սիրիական կառավարական ուժերին։
ԻՐԱՆՈՒՄ ԾԱՎԱԼՎԱԾ ՀԱԿԱԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՑՈՒՅՑԵՐԻ ՊԱՏՃԱՌՆԵՐՆ ՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐՁԱԳԱՆՔԸ (2017 Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐ – 2018 Թ. ՀՈՒՆՎԱՐ)
14.04.2018 \ 20:06 Reads: 4432
2017 թ. դեկտեմբերի 28-ից 2018 թ. հունվարի 6-ը Իրանում բռնկվեցին հակակառավարական ցույցեր, որոնց ընթացքում մի կողմից Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և ոստիկանության, իսկ մյուս կողմից ցուցարարների միջև տեղի ունեցած բախումների պատճառով` պաշտո¬նական տվյալներով զոհվեցին 25 հոգի , իսկ ոչ պաշտոնական տվյալներով` 40, ձերբակալվածների թիվը պաշտոնական տվյալներով հասավ 3,700-ի, իսկ ոչ պաշտոնական տվյալներով՝ 10000-ի:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ՀՀ ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
10.04.2018 \ 15:00 Reads: 1321
Հայաստանի Դիվանագիտական հիմնադրամը շնորհավորում է մեծարգո նախագահ Արմեն Սարգսյանին՝ ՀՀ նախագահի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և պատրաստակամություն հայտնում իր ունեցած հնարավորությունների չափով աջակից լինել պարոն նախագահի պետական ծրագրերի իրականացման գործում:
ՀԱՅԿԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԱՆԿԱՐԱՅԻ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
10.04.2018 \ 01:34 Reads: 1718
Արևմուտք-Արևելք գլոբալ հակամարտության ծայրաստիճան լարվածության պայմաններում տարվա կարևոր իրադարձություններից մեկը կարելի է դիտարկել Պուտին-Էրդողան-Ռոհանի գագաթնաժողովն Անկարայում, որի հիմնական նպատակը, կողմերի երկկողմ հարաբերությունների քննարկումից զատ, սիրիական պատերազմում նրանց ստանձնած դերակատարությունն է և հետագա համագործակցությունը այդ տուրբուլենտային միջավայրում։ 
ԷՐԴՈՂԱՆԻ ՀՐԱՄԱՆՈՎ ԳՅՈՒԼԵՆԻ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏՈՂ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐ ԵՆ ԱՌԵՎԱՆԳՎԵԼ
02.04.2018 \ 12:44 Reads: 1178
Կոսովոյի դպրոցներից մեկի 5 ուսուցիչների Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանով առևանգվել  և Թուրքիա են տեղափոխել թուրքական հատուկ ծառայությունների աշխատակիցները: Առևանգված ուսուցիչները Թուրքիայի քաղաքացիներ են, որոնք դասավանդում են Ֆեթուլլահ Գյուլենի դպրոցներում: Այս քայլը մեծ աղմուկ է առաջացրել Կոսովոյում: Այդ երկրի վարչապետ Ռամուջ Հարադինաջը դեպքը երկրի ինքնիշխանության խախտում է անվանել:
Ի՞ՆՉ ՊԵՏՔ Է ԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՓՈԹՈՐԻԿԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ
02.04.2018 \ 11:48 Reads: 1562
Հայկական ԶԼՄ-ներում բավական հաճախ կարելի է հանդիպել այն վարկածին, որ սպառազինությունների գնման նկատմամբ պատժամիջոցները կվերաբերեն ոչ միայն Հայաստանին, այլև՝ Ադրբեջանին, որն ակտիվորեն Ռուսաստանից միլիարդավոր դոլարների զենք է գնում: Տեսականորեն Բաքվի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու շանսեր կան, սակայն գոյություն ունեն որոշակի վերապահումներ: Գործող վարչակազմը հակված է լուծելու «իրանական հարցը», որը Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքական օրակարգի կենտրոնական հարցերից մեկն է: Դրա մասին են վկայում ոչ միայն բազմաթիվ հայտարարությունները, այլև արմատական կադրային վերադասավորությունները: Աշխատանքից ազատվեցին պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը և ազգային անվտանգության գծով խորհրդական Հերբերտ Մքմասթերը, որոնք հանդես էին գալիս Իրանի նկատմամբ հավասարակշռված մոտեցման օգտին:
ՆԱԽԻՋևԱՆՈՒՄ ԵՎ ՆՐԱ ՇՈՒՐՋ ԸՆԹԱՑՈՂ ՌԱԶՄԱ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
26.03.2018 \ 00:09 Reads: 3494
Նեոօսմանիզմի և պանթյուրքիզմի տեսության վրա զարգացող Թուրքիայի արդի արտաքին քաղաքականությունը` հավելյալ Ադրբեջանի  էքսպանսիոնիստական նկրտումներին, ռեալ վտանգ են ներկայացնում տարածաշրջանի անվտանգության  և պետությունների տարածքային  ամբողջականության համար։ Թուրք-ադրբեջանական միլիտարիստական  քաղաքականությունը ներառում է Նախիջևանը, ինչը չի կարող լրջորեն չմտահոգել Հայաստանի իշխանություններին ու  հասարակությանը, և ոչ միայն։
ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԱՂԵՏԻ ՍՊԱՌՆԱԼԻՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՔԱՂԱՔԱԳԵՏՆԵՐԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄԸ ՀԱՍՏԱՏՎՈՒՄ Է
24.03.2018 \ 18:53 Reads: 1262
Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան 2018 թ. մարտի 24-ին Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում կայացած իր համաժողովում, մտահոգված լինելով ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև առճակատման խորացմամբ, ընդունել է «Միջուկային աղետի սպառնալիքի վերաբերյալ քաղաքագետների կանխատեսումը հաստատվում է» վերնագրով դիմում:
ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ՍՊԱՌՆԱԼԻՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ
14.03.2018 \ 14:43 Reads: 1297
«Թուրքիան այսօր անեքսիայի է ենթարկում Նախիջևանը, որի իրավունքն ինքը չունի»,- այս մասին «Թուրքիան ուժեղացնում է Նախիջևանում իր ազդեցությունը, ինչը իսկապես սպառնում է մեր երկրի ազգային անվտանգությանը» թեմայով քննարկմանն ասել է Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը:
ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿՈՐԵԱՅԻ ԵՎ ԱՄՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ԴՐԱԿԱՆ ԿԱՆԴՐԱԴԱՌՆԱ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎՐԱ
09.03.2018 \ 22:10 Reads: 1629
Հայաստանի Դիվանագիտական հիմնադրամը ողջունում է այս քայլը, և հույս ունենք, որ հաջողության դեպքում նման գործընթացը  կներառի ռուս ամերիկյան հարաբերությունների  ոչ պակաս և ոչ քիչ վտանգավոր ներկա իրավիճակը ևս, որի կարգավորումից կշահեն բոլոր պետությունները`այդ թվում նաև Հայաստանը։
ՍՈՎՈՐԱԿԱՆ ՖԱՇԻԶՄ՝ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՎԱՐԻԱՑԻԱՆԵՐՈՎ
06.03.2018 \ 13:08 Reads: 3541
Ինչպես բոլոր դիկտատորները, Ալիևը ևս չի չեղարկել պառլամենտը և բազմակուսակցական համակարգը։ Սակայն ֆաշիզմի պայմաններում  դիկտատուրայի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ երկրում ստեղծվում է համակարգ, որտեղ իշխանության բոլոր լծակները կենտրոնանում են միանձնյա ղեկավարի ձեռքում, ինչի հետևանքով օրենսդիրի և գործադիրի  ընդունած բոլոր օրենքները վերածվում են ֆիկցիայի, իսկ ընդդիմադիր կուսակցությունները կրում են զուտ  դեկորատիվ բնույթ։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՂԱՐԿԵԼՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
02.03.2018 \ 20:12 Reads: 1840
Հայաստանի Դիվանագիտական հիմնադրամը կողմ է միջպետական և միջազգային երկխոսությանը, սակայն դա  չպետք է լինի միակողմանի գործընթաց: Հետևաբար պաշտոնական Անկարային կոչ ենք անում հաշվի նստել զրո հարևան, բազմաթիվ խնդիրներ կատարված փաստի հետ և փորձել Հայաստանի հետ  հարաբերություններ կառուցել ոչ թե սահմաններին պատեր բարձրացնելով, այլ այդ սահմանները բացելու սկզբունքով և բարի կամքի դրսևորումով։
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ
02.03.2018 \ 13:44 Reads: 1097
Անկախությունից ի վեր Հայաստանի դիվանագիտությունը կարևոր ձեռքբերումներ է ունեցել, որի արդյունքում մեր երկիրն այսօր միջազգային բեմահարթակում ներկայանում է որպես վստահելի, կանխատեսելի և պատասխանատու գործընկեր: Դրանում իրենց դերակատարումն ունեն արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատում և արտերկրում գործող շուրջ վեց տասնյակ ներկայացուցչություններում աշխատող դիվանագետները։ Ձեր նվիրումը և աշխատանքը նկատելի է և գնահատված։
ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆԵԹԱՆՅԱՀՈՒԻ ԴԻՐՔԵՐԻ ԹՈՒԼԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԵՆ. ՔԱՂԱՔԱԳԵՏ
01.03.2018 \ 00:23 Reads: 1200
Երուսաղեմում քրիստոնեական եկեղեցիների նկատմամբ հարկային նոր քաղաքականություն կիրառելու՝ Իսրայելի իշխանության քայլերը, քաղաքագետ, «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Կարեն Վերանյանի կարծիքով, մի քանի նպատակ են հետապնդում:
ՆԱԽԱԳԱՀ ՄԻՇԵԼ ԱՈՒՆԻ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԱՏԱՐԱԾ ԱՅՑԵԼՈՒԹՅԱՆ ԱՌԹԻՎ
28.02.2018 \ 15:22 Reads: 1802
Լիբանանի նախագահ Միշել Աունի այցելությունը Հայաստան արարողակարգային լինելուց ավելի ընդգրկում էր աշխարհաքաղաքական բազմաթիվ պատգամներ: Լիբանանը և Հայաստանը, փոքրաթիվ բնակչությամբ փոքր պետություններ, ինչպես անցյալում, այսօր նույնպես կգոյատևեն շրջանային և մեծ պետությունների ախորժակներին դեմ-հանդիման:
ԱԴՐԲԵՋԱՆԻ ԽԱՎԻԱՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀԱՅ-ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՈՐԱՑՄԱՆ ԴԵՄ
27.02.2018 \ 01:39 Reads: 1871
2018-ի հունվարի 9-ին ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը «Modern Diplomacy» միջազգային վերլուծական պորտալում հրապարակել էր «Յո՞ երթաս Երուսաղեմ։ Թրամփի մատնանշած արահետո՞վ»  խորագրով հոդված՝ խոշորացույցի տակ առնելով ԱՄՆ նախագահի կողմից Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու հայտարարության դրական ու բացասական հետևանքները, նաև հայ-իսրայելական հարաբերությունների ներկա փուլը:
ԵԹԵ ՍՓՅՈՒՌՔԻ ԲՈԼՈՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՅՍՊԵՍ ԿԱՊՎԱԾ ԼԻՆԵԻՆ ՄԱՅՐ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԵՏ. ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ «ԹԵՔԵՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՏՆՕՐԵՆ ԱՐՄԵՆ ԾՈՒԼԻԿՅԱՆԻ ՀԵՏ
24.02.2018 \ 17:10 Reads: 1951
Լոնդոնի Թեքեյան Խնամակալ Մարմինը գաղափար հղացավ ստեղծել մշակութային կենտրոն, որը կյանքի կվերակոչեր հայ արվեստն ու գրականությունը, գիտությունն ու կրթությունը, ինչպես նաև կնպաստեր հայության միավորմանը: Ի սկզբանե Լոնդոնի Թեքեյան Խնամակալ Մարմնի ծրագիրն էր մշակութային կենտրոն ստեղծել Լոնդոնում, սակայն մի քանի ապարդյուն փորձերից հետո 1991թ. որոշում կայացվեց այդ ծրագիրն իրականացնել Հայրենիքում:
ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿԱՐՈ՞Ղ Է ՀԱՅՏՆՎԵԼ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՈՐՈԳԱՅԹՈՒՄ
19.02.2018 \ 16:56 Reads: 1729
1974 թվականի հուլիսին թուրքական 10.000-ոց բանակը` օպերացիայի նշանաբան ընտրելով հոների հրոսակախմբի առաջնորդ Աթթիլայի անունը,  ներխուժեց Կիպրոս և զավթեց երկրի գրեթե կեսը։ Թուրքերը մտադիր էին օկուպացնել ողջ կղզին։ Պլանը չիրականացավ շնորհիվ «Խորհրդային Միության սպառնալից նախազգուշացման և ԱՄՆ-ի նախագահ Լինդոն Ջոնսոնի բացահայտ սպառնալիքի»։  
ՄԻՔԱՅԵԼ ԱՐԱՄՅԱՆՑ. ՄԱՐԴ, ՈՐԸ ԿԱՌՈՒՑԵՑ ԹԻՖԼԻՍԸ, ԲԱՅՑ ՄԱՀԱՑԱՎ ԱՅՆՏԵՂ ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ
19.02.2018 \ 00:14 Reads: 4954
Պատմում են նաև, որ կիսաքաղցած Արամյանցին հաճախ էին տեսնում իր կառուցած 5 միլիոնանոց  հյուրանոցի պատերի տակ նստած՝ անընդհատ կրկնելով. «Ախ, ի՜նչ ժամանակներ էին...ինչ տարիներ»:
ՄՅՈՒՆԽԵՆՈՒՄ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԻՐԱՆԻ ԱԳՆ-ՆԵՐԸ
18.02.2018 \ 23:21 Reads: 1161
Էդվարդ Նալբանդյանն ու Մոհամմադ Զարիֆը գոհունակությամբ նշել են, որ երկու երկրների արտգործնախարարների միջև հանդիպումները Երևանում ու Թեհրանում և միջազգային հարթակներում կրում են հաճախակի բնույթ, ինչը թույլ է տալիս հետևել երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին, նախանշել փոխգործակցության նոր ծրագրեր։
ՃՇՄԱՐԻՏ ԹՈՒՐՔԵՐ ԵՎ ՔՈՒՐԴԵՐ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՊԱՅՔԱՐԵԼ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՄԱՐ
16.02.2018 \ 08:07 Reads: 1555
Հակառակ որոշ հայերի կասկածանքով մոտեցման հարցին՝  ճշմարիտ թուրքեր և քուրդեր շարունակում են պայքարել  հայոց ցեղասպանության ճանաչման համար: Նրանց պես մարդկանց համար, որոշ Հայեր ՝ «Մեկ է, չենք հավատում, թուրքը մնում է թուրք»-ի նման, պարզապես հիվանդկոտ և ոչ ճշմարիտ խոսքեր ասեն, իրենց մտքին ու սրտին հետևելով, շարունակում են իրենց պայքարը... պահանջելով, ամեն բանից առաջ, հենց իրենց պետությունից՝ Հայոց Ցեղասպանության ճանաչումը և, իհարկե, սրա համար շատ տուժեր վճարեցին մինչ օրս՝ նյութապես ու բարոյապես, բանտ նստեցին, ֆիզիկապես վիրավորվեցին և նույնիսկ սպանվեցին ....
ՅՈՒՐԱՏԵՍԱԿ ՀԱՐԳԱՆՔ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ՝ ՀԱՅ ԲԺԻՇԿ ՀԱԿՈԲ ԿՈԹՈՂՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
15.02.2018 \ 22:01 Reads: 1551
Ահա թե ինչպես, Թուրքիայի Ազգային Մեծ Մեջլիսի Հայ երեսփոխան տիկին Սելինա Դողանը, առանց չափազանցելու, Թուրքիայի միջազգային համբավի տեր, մորթային հիվանդությունների մասնագետ, Փրոֆ Տքթ Հակոբ Կոթողյանին մահվան լուրը, հիշելով, թե նրա ծնողները նաև վերապրածերից էին 1915-ի ահավոր թեպքերից և որոշ մեջբերումներ անելով իր խոսքերից:
«ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՆԵՎՐԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՄԱՐ ՆՎԱԶՈՒՄ ԵՆ»
14.02.2018 \ 21:36 Reads: 1904
Սիրիայում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Թուրքիայի ագրեսիային հետևած զարգացումները դրական սպասումների տեղ չեն թողնում: Խոցվեց ռուսական ռազմական օդանավը, սակայն ռուսները դրա հետևում թուրքերին չեն տեսնում, խոցվեց նաև թուրքական ուղղաթիռ: ԱՄՆ-ը հայտարարեց, որ իրենք հակահարված կտան թուրքերին, եթե նրանք որոշեն մտնել Մանբիջ:
« 1 2 ... 7 8 9 10 11 ... 40 41 »
Copyright © 2025 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com