ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ՍՊԱՌՆԱԼԻՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ
«Թուրքիան այսօր անեքսիայի է ենթարկում Նախիջևանը, որի իրավունքն ինքը չունի»,- այս մասին «Թուրքիան ուժեղացնում է Նախիջևանում իր ազդեցությունը, ինչը իսկապես սպառնում է մեր երկրի ազգային անվտանգությանը» թեմայով քննարկմանն ասել է Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը: Ըստ բանախոսի՝ այն, որ Նախիջևանում արդեն ռազմական բազաներ են ձևավորված, որ Նախիջևանի տարածքը տնտեսական գոտի է հայտարարված, անեքսիայի ցայտուն էլեմենտներ են պարունակում: Բացի այդ, մտահոգության առիթ է տալիս նաև այն, որ թուրք-ադրբեջանական զորավարժության ժամանակ թուրքական զորքի քանակն ավելի շատ է: Արամ Սարգսյանի պնդմամբ՝ բոլոր հիմքերը կան ՀԱՊԿ-ին դիմելու, որովհետև ագրեսիան լինելու է ոչ թե Լեռնային Ղարաբաղի տարածքում, այլ Հայաստանի Հանրապետության: Բանախոսներից ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղինակ Հարությունյանն ընդգծել է՝ Նախիջևանի հարցը Թուրքիայի գաղափարախոսության տարածքն է: «Նախիջևանից միջին հեռավորության զենքը կարող է հասնել Երևան: Նախիջևանն այն կետ է, որտեղից հետագայում կարելի է ներխուժել Մեղրի և Սյունիք»,- նշել է բանախոսը: https://factor.am/40469.html | |
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ | |
1297 reads | 14.03.2018
| |