ՍՈՎՈՐԱԿԱՆ ՖԱՇԻԶՄ՝ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՎԱՐԻԱՑԻԱՆԵՐՈՎ
![]() Արտակարգ և Լիազոր դեսպան, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայ-ռուսական (Սլավոնական) Համալսարանի համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, ԵՐԵՎԱՆ ![]() Սա ֆիլմ-մեդիտացիա է ֆաշիզմի էության և նրա երևան գալու պատճառների մասին, այն երկրում, որը ծնել է գիտության, մշակույթի և արվեստների անկրկնելի համաստեղություն։ Ընդունված է կարծել, որ Երրորդ ռեյխի «Նացիոնալ-սոցիալիզմի» գաղափարախոսությունը պատմության շուռ տված էջ է։ Սակայն, ավաղ, նրա թողած ժառանգությունը վերակենդանանում է ինչպես հեքիաթի գլխատված հրեշը։ Հոլաքոստ, եղեռն, ագրեսիա, ռասիզմ, «տարածքների վերադարձ», այս ամենն այսօր էլ դամոկլյան սրի պես կախված է մարդկության գլխին։ «Գերմանիայի կյանքի տարածքների ընդլայնումը» Հիտլերի ծրագրի գլխավոր թեզն է եղել, որն այսօր էլ հանգիստ չի տալիս շատ ու շատ երկրների քաղաքական այրերին, որոնց ոգևորում է ֆաշիզմի «Էքսպանսիա դեպի արևելք (Drang nach Osten) մարտակոչը։ Միայն թե նրանցից ոմանք այդ դարձվածքի սլաքն ուղղում են դեպի իրենց հարևանները։
Հիմա գանք, ինչպես ֆրանսիացին կասեր, «մեր ոչխարներին»։ Մեր հարևանությամբ, մի քանի կիլոմետրի վրա` Ապշերոնյան թերակղզում ապրում, գործում, և պտույտներ է հավաքում ֆաշիզմի մեքենան։ ![]() ![]() Այսպիսով, գալիք ընտրություններում Ալիևի՝ նախագահ վերընտրվելու տարբերակն ապահովված է 100 տոկոսով։ Ադրբեջանի տնտեսությունը կրում է ֆաշիզմի բոլոր սեգմենտները։ Ինչպես այլ ֆաշիստական ռեժիմներում, այստեղ զարգանում է կորպորատիզմը պետության և խոշոր կապիտալի միավորման ճանապահով։ Իսկ կորպորատիզմի պայմաններում տնտեսական քաղաքականությունը որոշվում է ճյուղային ոլորտների հետաքրքրություններով։ Ադրբեջանում դա, բնականաբար, ածխաջրային արդյունաբերությունն է։ Այդ կորպորացիներն իրենցից ներկայացնում են պետական բյուրակրատիայի և օլիգարխիայի սերտաճումից ծնված մոնստր, որը տնօրինում է պետության ողջ կապիտալն ու ռեզերվները։ Անտեսվում են փոքր և միջին ձեռնարկությունների հետաքրքրությունները, իսկ պրոֆմիությունների և սինդիկատների կողմից բնակչության շահերի պաշտպանության մասին խոսք անգամ լինել չի կարող։ Դրանք պարզապես գոյություն չունեն այնտեղ։ Ադրբեջանում տեղի է ունենում տնտեսության միլիտարիզացում։ Լայնորեն կիրառվում է Երրորդ ռեյխի սիրած «թնդանոթ կարագի դիմաց» նշանաբանը։ ![]() Նման ահաբեկչություն իրագործվում է ոչ միայն ակտիվ ընդդիմադիրների դեմ։ Հատուկ կայքերում հավաքվում և տեսակավորվում են այն անձանց տվյալները, որոնք քննադատում են իշխանություններին։ Հետագայում նրանք ենթարկվում են բարոյական և, անհրաժեշտության դեպքում, ֆիզիկական ճնշումների։ Ներքաղաքական կյանքում ադրբեջանական ֆաշիզմը համատեղում է ոստիկանական և պետական բռնաճնշումները պրոպագանդիստական, գրաքննչական մեթոդների, հալածանքների, մարդկանց ձերբակալությունների և ազատազրկման հետ։ Այլախոհների դեմ բռնարարքների մեջ հատուկ տեղ է գրավում անվանի գրող Աքրամ Այլիսլիի ոդիսականը, որը, ինչպես և շատ այլ դեպքեր, «վրիպեց» Արևմուտքի մարդու իրավունքների պաշտապանների «զգոն» աչքերից։ ![]() Ադրբեջանը կերտում է պատերազմի պաշտամունք և ֆաշիստական միֆոլոգիա, որի հիմքում «ազատագրական պատերազմի» զոհված հերոսներն են։ Ստեղծում է հերոսների ծառուղի և այլն։ Իսկ այդ գաղափարախոսության պսակը դարձավ մարդասպան Սաֆարովին հերոսի կոչում շնորհելու և փառքի պատվանդանին բարձրացնելու ցինիկ ու խայտառակ փաստը։ Հիմա փորձենք հասկանալ Ադրբեջանում ֆաշիզմի առաջացման և զարգացման բուն դրդապատճառները։ Որոշ վերլուծաբանների կարծիքով, ֆաշիզմը հատուկ է անհաջողակ երկրներին։ Ֆաշիզմի երևան գալուն կարող են դրդել, օրինակ, տնտեսական խորը ճգնաժամը կամ բնակչության զանգվածային աղքատացումը։ Պատճառների մեջ, մեր կարծիքով, առաջնային են պետության պարտությունը պատերազմում, տարածքների կորուստը և, որպես հետևանք, միջազգային գետնի վրա նրա նվաստացումը։ Գերմանական ֆաշիզմի առաջացման մեջ, օրինակ, մեծ դեր խաղաց Առաջին համաշխարհային պատերազմից հետո գերմանական կողմին պարտադրված պայմանները։ Դրանք գերմանացիների մոտ առաջացրին, այսպես կոչված, Վեյմարյան կարծրատիպը, որը հմտորեն օգտագործեց Հիտլերը ռևանշի համար` սանձազերծելով երկրորդ աշխարհամարտը։ Գերմանական ֆաշիզմը արդյունք էր կործանված իմպերիայի կարոտախտի, տարածքների կորստի և միջազգային հեղինակության ոտնահարման։ Իսկ ի՞նչ է կորցրել մեր հարևանը և ի՞նչ տրամաբանությամբ է աշխատում նրա ֆաշիզմը։ Կորցրած տարածքների վերադա՞րձ, տարածքային ամբողջականության վերականգնու՞մ։ Ենթադրենք, որ հասարակ և խաբված ադրբեջանցին հավատում է, որ հայերը «զավթել են» իրենց տարածքները։ Բայց Ալիևը և նրա թիմը հո լա՞վ գիտեն, որ հայերը վերադարձրել են իրենցից դեռևս 100 տարի առաջ խլվածը, այն էլ՝ ոչ ամբողջությամբ։ Ռևա՞նշ։ Բայց Ադրբեջանը եթե համոզված լիներ հաջողության մեջ, հատկապես, ապրիլյան «բլիցկրիգից» հետո, որը գործելակերպ է a`la ֆաշիզմ, վաղուց գնացած կլիներ այդ քայլին։ Բաքվի ղեկավարությանը հատկապես ապրիլյան պատերազմից հետո կրծում է կասկածը, որ լայնամասշտաբ պատերազմի դեպքում ունեցածն էլ կարող են կորցնել։ ![]() ![]() Պատմության ընթացքը, ցավոք, ցույց է տալիս, որ ֆաշիստական ռեժիմի փոփոխությունը գրեթե անհնար է։ Ադրբեջանական ֆաշիզմը բացառություն չի կազմում։ Նման վարչակարգերը Դատաստանի օրից հետո կամ կործանվում են պատերազմի արդյունքում և կամ այդ ռեժիմի լիդերի անէանալու պարագայում։ | |
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ | |
3541 reads | 06.03.2018
| |