ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ՀՀ ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
![]() 2018թ. ապրիլի 9-ին ՀՀ 4-րդ նախագահի պարտականությունները ստանձնելով՝ Արմեն Սարգսյանը խոստացավ ուշադրության կենտրոնում պահել համազգային ու համապետական նշանակության այնպիսի հարցեր, ինչպիսիք են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, Արցախյան հակամարտության խաղաղ և արդարացի լուծումը, Հայաստանի բնակչության սոցիալ-տնտեսական վիճակի բարելավումը և արտագաղթի կասեցումը: Սրանք խնդիրներ են, որոնք ավելի քան 25 տարի մեր պետականության մարտահրավերներն են, սակայն դեռևս հեռու են վերջնական լուծում ստանալուց: Հաշվի առնելով այն վիթխարի գիտական, քաղաքական ու դիվանագիտական փորձն ու հմտությունները, որ տարիների ընթացքում ձեռք է բերել Արմեն Սարգսյանը, մենք վստահ ենք, որ նա կկարողանա հաղթահարել դժվարություններն ու ամրացնել մեր պետականության հիմքերը: Արմեն Սարգսյանի քաղաքակրթական աշխարհընկալումն ու արժեհամակարգը հնարավորություն են տալիս Հայաստանը ներկայանալի դարձնել զարգացած քաղաքական և մշակութային ավանդույթներ ունեցող երկրների կողքին: Հայաստանի Դիվանագիտական հիմնադրամը շնորհավորում է մեծարգո նախագահ Արմեն Սարգսյանին՝ ՀՀ նախագահի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և պատրաստակամություն հայտնում իր ունեցած հնարավորությունների չափով աջակից լինել պարոն նախագահի պետական ծրագրերի իրականացման գործում: | |
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ | |
1321 reads | 10.04.2018
| |