ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿԱՐՈ՞Ղ Է ՀԱՅՏՆՎԵԼ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՈՐՈԳԱՅԹՈՒՄ
![]() Արտակարգ և Լիազոր դեսպան, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայ-ռուսական (Սլավոնական) Համալսարանի համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, ԵՐԵՎԱՆ ![]() Այն, որ Մոսկվան նման դիրքորոշում ընդունել էր երկրի ղեկավարության միաձայն որոշմամբ, մազաչափ անգամ ենթակա չէ կասկածանքի։ Իսկ այդ ղեկավարության առաջին շարքում էր ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի տեղակալ Հեյդար Ալիևը։ Սա, այնպես, ակնարկի կարգով, ոչ հեռու պատմական անցյալից։ Իսկ երբ 2018-ի հունվարին նույն Թուրքիան, ավելի լիրիկական` «Ձիթենու ճյուղ» նշանաբանի ներքո հարձակվեց Սիրիայի վրա, Ալիև-յունիորը, մոռացության տալով հոր կոմունիստական կեցվածքը, թուրքական ագրեսիայի կապակցությամբ ի տարբերություն միջազգային հանրության և ի լուր աշխարհի հայտարարեց, որ ինքը Էրդողանի կողքին է։ «Բաքուն խորապես հասկանում է Անկարայի անհանգստությունը ահաբեկչության դեմ-հանդիման»,-ազդարարում է նրա արտգործնախարարությունը` չմոռանալով, իհարկե, թուրքական «սրբազան» պատերազմը շաղկապել իր «ազատագրական» պայքարի հետ` ուղղված «ղարաբաղյան Ադրբեջանում անօրինականորեն գտնվող Հայաստանի զինված ուժերի դեմ, որոնք սերտաճում են ահաբեկչական խմբավորումների հետ»։ Աֆրինի դեմ Թուրքիայի ագրեսիան մեծ իրարանցում առաջացրեց Ազերպրոպի գրչակների շարքերում։ Այստեղ ռազմական և դիվանագիտական դեղատոմսերի մի ողջ հավաքածու կա։ Ադրբեջանցի գեներալ Յաշար Այդամիրովը, օրինակ, սպառնում է. «Ռազմական գործողությունները Ղարաբաղում կարող են սկսվել ամեն վայրկյան. պատերազմը լինելու է արագընթաց, ճշգրիտ և ուժգին»։ Այդ կապակցությամբ ահարկու գեներալը խորհուրդ է տալիս «վնասազերծել Ռուսաստանին», որպեսզի նա լռելյայն համաձայնի նման օպերացիայի հետ, ինչպես Սիրիայի դեպքում եղավ։ Իսկ նախկին արտգործնախարար Թովիք Զուլֆիգարովը, որակելով Սերգեյ Լավրովի գլխավորած Ռուսաստանի ԱԳՆ-ի «պրոհայկական» կեցվածքը, այն կարծիքն է հայտնում, որ «Հայաստանի ղեկավարությունն ամեն ինչ անելու է Ռուսաստանին հնարավոր ռազմական գործողությունների մեջ ներքաշելու համար»։ ![]() Եվ այստեղ վերջանում է «Մեկ պետություն, երկու ժողովուրդ» հովվերգական պարադիգմը` տեղը զիջելով սառը ռազմաքաղաքական հաշվարկների վրա կառուցված թուրքական պլաններին։ Իսկ դրանք պարզից էլ պարզ են և ոչ շահավետ, եթե չասենք վտանգաշատ, ադրբեջանցիների համար։ Քաղաքականությունը երկկողմանի երթևեկություն է, ես քեզ, դու` ինձ։ Թուրքական քաղաքական վերնախավում, հավանաբար, մտածում են. «Արյունակից եղբայրներ, մենք ձեր կողքին ենք ղարաբաղյան հարցում, դե, դուք էլ եղեք մեզ հետ` սիրիական պատերազմում»։ Սա միանգամայն արդարացված դիրքորոշում կլինի Անկարայի կողմից, եթե հաշվի առնենք, որ Աֆրինի ռազմական գործողություններին մասնակցում են Սիրիական ազատ բանակի 25.000 թուրքամետ զինյալներ, իսկ «մաքուր» թուրք զինվորակաները, որոնք ապահովում են հրետանային և օդային պաշտպանությունը` ընդամենը 6.400 են։ Թուրքերը վարպետացած են ուրիշի ձեռքով կրակից շագանակ հանելուն։ Այնպես որ, ինչ-որ ձևով և չափով Ադրբեջանին սիրիական ավանտյուրային մասնակից դարձնելը այնքան էլ երևակայական ոլորտից չէ։ Նախ` Թուրքիան մեն-մենակ աստիճանաբար ներքաշվում է սիրիա-քրդական ճահճի մեջ, այստեղից սպասվող անկանխատեսելի հետևանքներով։ ![]() Եվ վերջինը։ Թուրքիայի մերձավորարևելյան քաղաքականությունն իր մեջ պարունակում է Ադրբեջանի համար մի վտանգ ևս։ Էրդողանի նեոօսմանական և իսլամիստական քաղաքականությունը կարող է ներառել Ադրբեջանը։ Դրան ավելացնելով տարածաշրջանի տուրբուլենտային իրավիճակը և մարտերում թրծված բաշիբոզուկ իսլամիստների հնարավոր վերադարձը Ադրբեջան, որոնք մեծ հավակնություններ ունեն Բաքվի նավթի նկատմամբ։ Այս անգամ հիպոթետիկ հեռանկարի պատկերը հազիվ թե հանգիստ քուն բերի դիվանագետ Ալիևին։ Իսկ մեր կարծիքով, Ադրբեջանի իսլամիզացիայի դեպքում նա կամ կբարձրանա էշաֆոտ կամ էլ հեզասահ կփոխի իր հավատամքը ու կդառնա դաեշական։ Կանի հեշտությամբ, ինչպես հայրը հեշտությամբ մարքսիզմը փոխեց իսլամով։ (Մեր դիվանագիտությունը հարկ է, որ հաշվարկի դեպքերի նման զարգացումը)։ | |
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ | |
1729 reads | 19.02.2018
| |