«ԺՈՂՈՎՐԴԻ ՁԱՅՆԸ ԱՍՏԾՈ ՁԱՅՆՆ Է». ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
![]() Այն, ինչը երազում էր յուրաքանչյուր նորմալ բանականության տեր և Հայրենիքը սիրող հայ մարդը անկախության հռչակումից հետո, կատարվեց։ Ժողովուրդը ոտքի կանգնեց և միաձայն հայտարարեց, որ չի ուզում այլևս ապրել այն ռեժիմի տակ, որը հաստատել է երկրում կրիմինալ-օլիգարխիկ հանցավոր խումբը, ինչն իր հերթին նպաստել է հասարակության ահավոր բևեռացմանը, տնտեսության ստագնացիային, երկիրն արյունաքամ անող արտագաղթին։ Սերժ Սարգսյանը, բարեբախտաբար, հասկացավ ստեղծված իրավիճակը և հեռացավ քաղաքական ասպարեզից։ Մինչդեռ, Կարեն Կարապետյանը փորձում է իր պայմանները թելադրել հաղթանակած ժողովրդին և ցուցաբերում է անխոհեմություն ու քաղաքական կարճատեսություն այն պատճառաբանությամբ, թե ինքը չգիտի մի երկիր, որտեղ ժողովուրդը հրապարակում է որոշում իր կառավարության կազմը։ Ոչ մեկի մեղքը չէ, հարգելի Կարապետյան, որ դուք չգիտեք կամ մոռացել եք մեծերի այն իմաստությունը, թե «Ժողովրդի ձայնը Աստծո ձայնն է», «Vox populi, vox Dei»։ Այս և այլ մի շարք պատճառներով երկիրը կանգնած է կարևորագույն հանգրվանի առաջ։ Շատ լավ պատկերացնելով և հասկանալով ստեղծված քաղաքական իրադրությունը՝ ես կոչ եմ անում ընտրել Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետ։ Մենք իրավունք չունենք սխալվելու։ Մեր և հաջորդ սերունդները «դատապարտված են» ապրելու ազատ, անկախ բարգավաճ երկրում։ Կեցցե՜ Հայաստանը, Կեցցե՜ հայ ժողովուրդը, Աստված մեզ պահապան: Արման Նավասարդյան Արտակարգ և լիազոր դեսպան Հայաստանի դիվանագիտական հիմնադրամի նախագահ | |
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ | |
20183 reads | 25.04.2018
| |