ՍԵՄԻՆԱՐ-ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ «ԱԴՐԲԵՋԱՆ 2017. ՆՈՐ – ԱՎԱՆԴԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ» ԹԵՄԱՅՈՎ
![]() Նյութի հեղինակ, սեմինարի հիմնական բանախոս, ՊԱՀՀ-ի ԱՌՀԻ-ի Տարածաշրջանային ռազմավարական վերլուծությունների կենտրոնի գիտնական-վերլուծաբան, պ.գ.թ. Վարուժան Գեղամյանը ներկայացրեց 2017 թ. Ադրբեջանի ներսում և դրա շուրջ ծավալված հիմնական իրադարձությունները։ Նա նշեց այն գերակա միտումները, որոնք արձանագրվել են ոչ միայն Ադրբեջանում, այլև ավելի լայն՝ մերձավորարևելյան տարածաշրջանում։ Անդրադարձ եղավ Ադրբեջանի տնտեսական դիվերսիֆիկացիայի հնարավորություններին, ներքաղաքական կյանքի հիմնական դերակատարներին, ինչպես նաև հայ-ադրբեջանական հակամարտության՝ 2018 թ. հնարավոր զարգացումներին։ Սեմինարի դիսկուտանտն էր ՊԱՀՀ-ի ԱՌՀԻ-ի Տարածաշրջանային ռազմավարական վերլուծությունների կենտրոնի գիտնական-վերլուծաբան, արևելագետ-միջազգայնագետ, ք.գ.թ. Մհեր Սահակյանը: Նա խոսեց «Մետաքսի ճանապարհ տնտեսական գոտում» և «Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքում» Ադրբեջանի՝ երկաթուղային հանգույց դառնալու ռազմավարության վերաբերյալ, Ադրբեջանի կողմից Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի գործարկման և Ադրբեջան-Իրան երկաթգծերը իրար միացնելու հիմնական նպատակների մասին։ Նա նաև հանդես եկավ մի շարք առաջարկություններով, թե որո՞նք պետք է լինեն Հայաստանի քայլերը՝ տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը պահպանելու գործում։ ![]() Հիմնական բանախոսի և դիսկուտանտի զեկուցումներից և հնչած գնահատումներից հետո ծավալվեց ակտիվ քննարկում և կարծիքների փոխանակում, ինչն ամփոփեց ՊԱՀՀ-ի պետ, պրոֆեսոր Հայկ Քոթանջյանը: | |
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ | |
1411 reads | 26.01.2018
| |