ՊԱՂԵՍՏԻՆՅԱՆ ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՃԱՆԱՉՄԱՆ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ
Թուրքիայի նախագահի հայտարարությունը Արևելան Երուսաղեմում կամ Պաղեստինում դեսպանություն բացելու, կարելի է բնական շարունակությունը համարել Անկարայի կողմից նախաձեռնված և Ստամբուլում տեղի ունեցած իսլամական համագործակցության կազմակերպության արտակարգ ժողովի ընթացքում Երուսաղեմը Պաղեստինի մայրաքաղաք ճանաչելու որոշման:Անկարան այս հարցում գերաշխույժ վարքագիծ է դրսևորում: Այս հայտարարությունների առիթով կարելի է մտաբերել շարժառիթային մի քանի հանգամանքներ: Նախ, բնականաբար Անկարան պահը պիտի փորձեր լիարժեք շահարկել համաարաբական և այս դեպքում նույնիսկ համաիսլամական հարթությունների վրա հեղինակություն ամրագելու: Շրջանում, ի վերջո, Անկարայից ավելի Թել Ավիվին թշնամի համարող և ըստ էության թշնամի եղող այլ երկրներ ու պետություններ կան, որոնք Անկարայի օգտագործած հռետորաբանությունից և նախաձեռնողականությունից հետ են մնում։ Համակրանք, զորակցություն շահելու, բայց նաև հեղինակություն վերահաստատելու քաղաքական այս քայլը թիրախային տարբեր ուղղություններ ունի. սուննի զանգվածը, արաբական աշխարհը ընդհանրապես և իհարկե իսլամ զանգվածները: Ներսաուդյան իրադարձությունները նկատի ունենալով և Էր-Ռիադի համեմատական թուլացման ժամանակները օգտագործելով, Անկարան այսպիսով շրջանցում է նաև Եգիպտոսին և նախ սուննի դավանանքին պատկանող զանգվածներին, ապա ընդհանրապես արաբական իսլամական աշխարհին` ներքին սպառման շուկայի համար վաճառվող հարմար արտադրանքով է ներկայանում: Բայց բնականաբար միայն դա չէ շարժառիթը: Այս դեպքում հայտարարողական թիրախը որքան Թել Ավիվն է, նույնքան Վաշինգտոնը: Ի վերջո, որոշման հայտարարություն կատարողը ԱՄՆ-ի նախագահն է, որին հակաքայլ որոշումներ և համարժեք պատասխան քայլեր առնելու վճիռներ է հնչեցնում Թուրքիայի նախագահը:Տարածաշրջանում բևեռացում առաջացրած Երուսաղեմի քաղաքային կարգավիճակի այս խնդրում Անկարան ուզում է խաղալ երկրորդ բևեռի դերը: Էրդողան ընդդեմ Թրամփ այս խաղում Էրդողանի առած քայլը հենվում է, սակայն, Մոսկվա-Թեհրան-Անկարա վերջին շրջանում դրսևորված ռազմաքաղաքական առանցքի վրա: Թեև իրար ոչնչացնելու ամբաստանություններով ոչ վաղ անցյալում հանդես եկած Թել Ավիվն ու Թեհրանը Անկարայի այս գերաշխույժ դրսևորումները չեն ցուցաբերում: Անկարայի լարման տանող հռետորությունից հեռու է նաև Մոսկվան, որը միայն վերջերս շնորհակալություն հայտնեց Վաշինգտոնին, Պետերբուրգում ապահովական հարցերի հետ կապված կանխարգելման գործողության իրականացման օժանդակած լինելու փաստի առիթով: Անշուշտ, Անկարայի այս մեղադրական շեշտերն ու ձեռնարկած հակաքայլերը միտումնավոր են և տեսանելիորեն բացատրվում են նշված հանգամանքներով: Հայկական առումով ևս դիտարկելի կետեր կան այստեղ. նախ անմիջապես հիշենք, որ պաշտոնական Թեհրանը իսլամական երկրների համագործակցության կազմակերպությունից բխած հայտարարության առումով հրապարակել էր որոշ վերապահություններ: Նկատի ունենալով նաև Բաքվի ոչ աշխույժ դիրքորոշումը Երուսաղեմի գծով ստեղծված երկվությունում, նշմարվում է անմիջապես, որ Անկարան և Բաքուն այս հարցում չեն որդեգրել համահունչ դիրքորոշումներ: Բաքուն հատկանշվում էր վերջերս Թել Ավիվի նկատմամբ իր որդեգրած սերտ հարաբերություններով և ավելին` շեշտված ռազմական համագործակցությամբ:Այս հանգույցների հետ, թեև ոչ ուղղակի, այնուամենայնիվ, քաղաքական տրամաբանությամբ աղերս կարող է ունենալ նաև դեկտեմբերի 17-ին տեղի ունեցած Նախիջևանի օրենսդիր մարմնի ղեկավարի և Իրանի մեջլիսի խոսնակի հանդիպման առիթով ադրբեջանական մամուլի շեշտված քննադատությունները Իրանի նախագահ Հասան Ռոհանիի արտաքին քաղաքականության մասին: Չմոռանանք, որ ադրբեջանական մամուլը ամբողջովին վերահսկվում է Բաքվի կենտրոնական իշխանությունների կողմից: Այս բոլորով հանդերձ, դժվար թե Էրդողանի հրապարակային հայտարարությունը Արևելան Երուսաղեմի կամ պաղեստինյան Երուսաղեմի ճանաչման առումով առարկայանա: Այս խնդիրը շարունակում է մաս կազմել իբրև գլխավոր թեմա` սկսված պարանաձգությանը: Առ այս պահը Անկարան և Թել Ավիվը ռազմավարական հատուկ գործընկերներ են: | |
| ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ | |
| 2010 reads | 20.12.2017
| |

Թուրքիայի նախագահի հայտարարությունը Արևելան Երուսաղեմում կամ Պաղեստինում դեսպանություն բացելու, կարելի է բնական շարունակությունը համարել Անկարայի կողմից նախաձեռնված և Ստամբուլում տեղի ունեցած իսլամական համագործակցության կազմակերպության արտակարգ ժողովի ընթացքում Երուսաղեմը Պաղեստինի մայրաքաղաք ճանաչելու որոշման:
Բայց բնականաբար միայն դա չէ շարժառիթը: Այս դեպքում հայտարարողական թիրախը որքան Թել Ավիվն է, նույնքան Վաշինգտոնը: Ի վերջո, որոշման հայտարարություն կատարողը ԱՄՆ-ի նախագահն է, որին հակաքայլ որոշումներ և համարժեք պատասխան քայլեր առնելու վճիռներ է հնչեցնում Թուրքիայի նախագահը:
Հայկական առումով ևս դիտարկելի կետեր կան այստեղ. նախ անմիջապես հիշենք, որ պաշտոնական Թեհրանը իսլամական երկրների համագործակցության կազմակերպությունից բխած հայտարարության առումով հրապարակել էր որոշ վերապահություններ: Նկատի ունենալով նաև Բաքվի ոչ աշխույժ դիրքորոշումը Երուսաղեմի գծով ստեղծված երկվությունում, նշմարվում է անմիջապես, որ Անկարան և Բաքուն այս հարցում չեն որդեգրել համահունչ դիրքորոշումներ: Բաքուն հատկանշվում էր վերջերս Թել Ավիվի նկատմամբ իր որդեգրած սերտ հարաբերություններով և ավելին` շեշտված ռազմական համագործակցությամբ:

