ՍԱՌԸ ՊԱՏԵՐԱԶՄ 2 ... ???
![]() ![]() ԱՄՆ-ն լուրջ հակամարտության մեջ է Իրանի և Հյուսիսային Կորեայի հետ, այդ երկրների նկատմամբ կիրառում է բազմաթիվ սանկցիաներ: Առկա կոնֆլիկտները միջուկային նոր մրցավազքի սկիզբ դրեցին: Այս զարգացումները բերեցին գերտերությունների կողմից իրենց ռազմական հայեցակարգերի (դոկտրինայի) վերանայման: Թրամփը վերանայեց նաև ԱՄՆ միջուկային ծրագրերը: ԱՄՆ-ն 2017 թվականի իր ռազմական հայեցակարգում հիմնական հակառակորդներ նշում է Չինաստանը և Ռուսաստանը, քանի որ այդ երկու պետություններն էլ փորձում են առանձին բնագավառներում ԱՄՆ-ին զրկել իր հեգեմոն կարգավիճակից: Այս համատեքստում ուշագրավ է նաև այն փաստը, որ Ռուսաստանը և Չինաստանը ամեն գնով կփորձեն կանխել ԱՄՆ-ի կողմից միջուկային զենքի կիրառմանը Հյուսիսային Կորիայի և Իրանի դեմ: Այսինքն Ռուսաստանը և Չինաստանը, դե յուրե լինելով ԱՄՆ-ի հետ միասին սանկցիաներ կիրառող, դե ֆակտո այդ պետությունների թիկունքում են: ԱՄՆ-ն լայն տնտեսական կապեր ունի Չինաստանի հետ և կխուսափի Չինաստանի դեմ սանկցիաներ կիրառելուց: ԱՄՆ-ի սանկցիաներ կիրառելը Ռուսաստանի, Իրանի և Հյուսիսային Կորեայի դեմ ապագայում կարող է բերել նրանց համախմբմանը «ընդհանուր հակառակորդ ունենալու» գաղափարի շուրջ: Գերտերությունների միջև հարաբերությունների ծայրաստիճան սրման դեպքում չի բացառվում, որ Չինաստանը կարող է աջակցել հակաամերիկյան ալյանսին: ![]() Ռուսաստանը նվազեցրել էր իր ռազմական ներկայությունը Սիրիայում, և Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունների սրման նման իրավիճակում Ռուսաստանին շահեկան է Թուրքիայի ռազմական ներկայությունը Սիրիայում: Թուրքիային բնորոշ են նման դիվանագիտական խաղերը՝ մի ճամբարից մյուսն անցնելը: Սակայն Թուրքիան, լինելով ՆԱՏՕ-ի անդամ երկիր, բացառվում է, որ կմասնակցի ԱՄՆ-ի դեմ ռազմական գործողությունների: Գերտերությունների միջև ռազմական գործողություններ սկսվելու դեպքում Թուրքիան չի բացառվում, որ կգրավի չեզոք դիրք՝ ինչպես և երկրորդ աշխարհամարտի տարիներին: ![]() ԱՄՆ-ն դաշնակցում է Հարավային Կորիայի հետ և համատեղ զորավարժություններ է իրականացնում: Այս գործողություններով ԱՄՆ-ն զսպում է Հյուսիսային Կորեային և այս տարածաշրջանում նույնպես ուժեղացնում է իր դիրքերը: Աշխարհաքաղաքական նման զարգացումները կարող են սկիզբ դնել գերտերությունների միջև սառը պատերազմի: Նման լարված իրավիճակը դեռ երկար կպահպանվի: Գերտերությունները կխուսափեն իրար դեմ ռազմական գործողություններ իրականացնելուց, սակայն դիրքային մարտերը կշարունակվեն՝ հատկապես Մերձավոր Արևելքում: | |
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ | |
1785 reads | 14.02.2018
| |