Ի՞ՆՉ Է ԹԱՔՆՎԱԾ ԱԼԻԵՎԻ ԱՃԱՊԱՐԱՆՔԻ ՀԵՏԵՎՈՒՄ
![]() Արտակարգ և Լիազոր դեսպան, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայ-ռուսական (Սլավոնական) Համալսարանի համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, ԵՐԵՎԱՆ Երբ փոխում են նախագահական ընտրությունների ժամկետները, այն էլ 7 ամսով, ակամայից հարց է ծագում. իսկ ինչու՞մն է նման տեղաշարժի բուն շարժառիթը։ ![]() Փորձագետների կարծիքով` Ալիևի շտապողականության պատճառներից մեկը տնտեսական բարենպաստ պայմաններն են` կապված նավթի ներկա համեմատաբար բարձր գների հետ, որոնք տարեվերջին կարող են ընկնել։ Նշվում է նաև ընդդիմությանը հանկարծակիի բերելու կարևորությունը, որը նույնպես փուխր փաստարկ է, թեկուզ այն պատճառով, որ ընդդիմությունն առանց այդ էլ չունի գործող նախագահին հավասարազոր մրցակից և մեծ վտանգ չի ներկայացնում նրա համար։ Բացի այդ, Ալիևը, լինելով հոր ընդունակ աշակերտը, դեռ 2016-ին երկարացրել է նախագահի իրավասության ժամկետը 5-ից 7 տարով` այսինքն ընտրվելու դեպքում (ձախողումը գրեթե բացառվում է) նա կմնա երկրի լիդեր մինչև 2025 թվականը։ Ադրբեջանի ներկա քաղաքական ռեալիան խոսում է այն մասին, որ գործող նախագահն իր ձեռքում կենտրոնացրել է սուլթանական համակարգի լծակները` նախատեսելով ընտանեկան իշխանության կառավարման հաջորդականությունը` հանձինս իր տեղակալ կնոջը և դուբայաբնակ որդուն։ Իսկ միջկլանային, ներառյալ նախագահական ընտանիքում շահերի բախման վարկածները, որոնք վերագրվում են անգամ վսեմափայլ զույգին, մեծ հավատ չեն ներշնչում։ «Կեսարի կինը կասկածից դուրս է», - ասել են իմաստուն մարդիկ։ Իսկ արտաքին քաղաքական գործոնները, որոնք մեկից ավելի են, և որոնց ճնշման տակ Ալիևը փոխեց ընտրությունների ժամանակացույցը, ներկայացնում են հետևյալ մոտավոր պատկերը. ![]() Կա հարցի նաև մեկ այլ, ոչ պակաս կարևոր ասպեկտ։ Ադրբեջանը Տրանսադրիական գազային միջանցքի համար Եվրոպայից ստացել է 4 միլիարդ դոլար Շահ-Դենիզի վառելիքը Վրաստանի, Թուրքիայի, Հունաստանի ճանապարհով հարավային Իտալիա հասցնելու նպատակով, որից 6 միլիարդ խորանարդ մետրը Թուրքիայի, իսկ 10-ը՝ Եվրոպայի համար։ Ալիևը դեռ խելքը չի թռցրել այս ամենը հայկական հրթիռների փլատակների տակ թողնելու համար։ Հետո ի՞նչ պատասխան տա փողատերերին։ 2. Ադրբեջանական պրոպագանդիստական մեքենան լայնորեն տարփողում է հարաբերությունները Ռուսաստանի հետ, հատկապես հայ հասարակության վրա ազդելու և մեր «քաղաքագիտակ» հայրենակիցներին ֆրուստրացնելու ու վախեցնելու համար։ Իսկ Ալիևի ծննդյան տարեդարձի կապակցությամբ Վլադիմիր Պուտինի հեռագիրը «Ռուսաստանի մեծ բարեկամին» Ադրբեջանում օգտագործում են, Մաո Ձեդունի «դաձիբաուների» նման։ Այդուհանդերձ, Ալիևն իր ընտրությունները նախատեսում է Պուտինի ընտրությունների (մարտ) և նրա երդմնակալության (մայիսի) արանքում։ Մինչ այդ, չնայած ռուս-ադրբեջանական ռազմավարական բարեկամությանը, չնայած 4-5 միլիարդ դոլարի զենքի առուծախին, Ալիևի սիրտը հանգիստ չէ։ Քեռի Սեմը շարունակում է ճնշել Ռուսաստանին իր պատժամիջոցներով, հետն էլ մատ է թափ տալիս` զգուշացնելով ռուսական զենքի մասսայական ներկրումից։ Չհաշված որ Վաշինգտոնն առանց այդ էլ լավ աչքով չի նայում Ադրբեջանին։ Այնպես որ, ռուսական ուղղությամբ պետք է մի փոքր հապաղել։ Զգուշությունը լավ բան է։ Թող ընտրվի, հետո կերևա։ ![]() 4. Ադրբեջանի համար անամպ չէ Իրանի հետ հարաբերությունների հորիզոնը։ Մի կողմից Բաքվի հարաբերությունները Թեհրանի հետ գրանցում են հաջողություններ, մասնավորապես, «Հյուսիս-Հարավ» ճանապարհային ինֆրաստրուկտուրայի ստեղծման ուղղությամբ, մյուս կողմից` Ալիևի համար մշտական մտահոգության առարկա է Հայաստանի հետ Իրանի բարեկամական կապերի դինամիկան, Թեհրանի կառուցողական դիրքորոշումը ղարաբաղյան հիմնահարցում։ Մեր ինֆորմացիայի համաձայն, ադրբեջանցիները պարսիկների հետ հանդիպումների ընթացքում մշտապես գանգատվում են հայերի նկատմամբ նրանց «լավ վերաբերմունքից», կոչ են անում «տարբերել մուսուլմանական Ադրբեջանը քրիստոնյա Հայաստանից»։ ![]() Իսրայել-Ադրբեջան հարաբերությունները դարձել են Թեհրանի աչքի փուշը։ Ադրբեջանի տարածքն իր դեմ իսրայելական, բացառված չէ նաև ամերիկյան ագրեսիայի օգտագործման հնարավորությունը հանգիստ չի տալիս պարսիկներին, ինչը միանգամայն հասկանալի է` նկատի ունենալով ներկա քաղաքական իրավիճակը աշխարհում և տարածաշրջանում, ինչպես նաև նախկինում ադրբեջանցիների որդեգրած քաղաքանությունը Իրանի նկատմամբ, երբ վերջինիս սպառնում էր ռազմական վտանգ դրսից։ Իրանի համար անընդունելի է նաև Ալիևի սիրային պիրուետներն իր երդվյալ թշնամի Սաուդյան Արաբիայի հետ, որոնք այդպես էլ առանձին դիվիդենտներ չբերեցին Ադրբեջանին։ Ալիևի համար պակաս խնդիր չէ իր դիրքերի ամրապնդումը Ռուսաստան-Իրան-Ադրբեջան ալյանսում, ուր նա հանդես է գալիս երկու մեծերի արանքում և ունի ընդամենը փոքր խաղացողի կարգավիճակ։ 5. Այնպես որ, Ադրբեջանը գնում է արտահերթ նախագահական ընտրությունների ներքաղաքական և արտաքին քաղաքական, առավել ևս աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային բարդ իրադրությունում։ Քաղաքական հավասարակշռության և մանևրելու հնարավորությունները Ադրբեջանի համար նվազում են։ Ինչպես նշում է Ալիևի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Նովրուզ Մամեդովը, հանրապետությունում «հավելվում է լրացուցիչ աշխարհաքաղաքական լարվածություն», որի հետևանքով «Բաքուն կարող է վերածվել աշխարհաքաղաքական բիֆուրկացիայի կետի»։ Այսինքն հանրապետությունը կենթարկվի երկվության կամ որակական վերաձևման ու փոփոխությունների։ Ցույց կտա ժամանակը։ | |
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ | |
1693 reads | 09.02.2018
| |