ՋՈՐՋ ՄԱՐՇԱԼԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆ ԱՄՆ-Ի ԳԵՆԵՐԱԼ ՔԻՏ ԴԵՅԹՈՆԸ ԱՅՑԵԼԵԼ Է ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
![]() Հյուրերին ընդունեց ՊԱՀՀ-ի պետ, Ջ. Մարշալի կենտրոնի շրջանավարտ (1998թ.), քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը: Հանդիպմանը մասնակցում էին ՊԱՀՀ-ի պետի տեղակալ, Ջ. Մարշալի կենտրոնի շրջանավարտ, գնդապետ Գևորգ Սարուխանյանը, ՊԱՀՀ-ի պետի՝ գիտության գծով տեղակալ-Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, Ֆլեթչերի դպրոցի շրջանավարտ, պատմական գիտությունների թեկնածու Բենիամին Պողոսյանը, ՊԱՀՀ-ի պետի՝ կրթության գծով տեղակալ-Ռազմավարական պաշտպանական անվտանգային կրթության ազգային ինստիտուտի պետ, գնդապետ Սուրեն Դավթյանը, ով մասնակցել է Ջ. Մարշալի կենտրոնի բացման արարողությանը, ՊԱՀՀ-ի ԱՌՀԻ-ի Տարածաշրջանային ռազմավարական վերլուծությունների կենտրոնի պետ, պատմական գիտությունների թեկնածու Դավիթ Մանասյանը, ՊԱՀՀ-ի ԱՌՀԻ-ի Ազգային անվտանգության քաղաքականության և տեղեկատվական-հաղորդակցային տեխնոլոգիաների կենտրոնի պետ Արման Գրիգորյանը և ՊԱՀՀ-ի ԱՌՀԻ-ի գիտնական-վերլուծաբան, տնտեսական գիտությունների թեկնածու Ազատ Դավթյանը: Հանդիպման ընթացքում տեղի ունեցավ մտքերի փոխանակում գիտակրթական համագործակցության հեռանկարների շուրջ: Հյուրերը կարևորեցին Հայաստանի ազգային անվտան¬գության ռազմավարական ուղենիշների տեսական-մեթոդաբանական իմաստավորման, Հայաստանի պաշտպանական քաղաքականության պրոբլեմների մշակ-ման նպատա¬կով, աշխարհի առաջատար գիտական դպրոցներում և մասնագիտական կենտրոններում (ԱՄՆ-ի Պաշտպանական ազգային համալսարան, Ջ. Մարշալի կենտրոն, Հարվարդի համալսարան, «ՌԷՆԴ» կորպորացիա և այլն) ՊԱՀՀ-ի գիտնական-վերլուծաբանների ստաժավորումներն ու անվտանգության բնագավառում գիտելիքների յուրացման նորարարական մեթոդների տեղայնացման փորձը: ![]() ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան | |
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ | |
1324 reads | 03.09.2017
| |