ԹՈՒՐՔԻԱՆ ԿՎԵՐԱԴԱՌՆԱ ՆԱՏՕ, ԻՆՉՊԵՍ ԲՈԼՈՐ «ՄՈԼՈՐՅԱԼ ԶԱՎԱԿՆԵՐԸ». ԴԻՎԱՆԱԳԵՏ
![]() Նրա խոսքով, Գերմանիա-Թուրքիա հարաբերությունների վայրընթացը շարունակում է նոր պտույտներ հավաքել. նման իրավիճակում միջպետական հարաբերությունները հասնում են մի կետի, որից հետդարձը պահանջում է համակարգային մեծ ջանքեր` քաղաքական, ռազմական, տնտեսական, եւ կամ դրանց վերակենդանացումը դառնում է անհնար։ «Այս վերջին տարբերակին կարող են նպաստել նաեւ աշխարհաքաղաքական ոչ բարենպաստ գլոբալ գործընթացները եւ միջազգային բարդ հարաբերությունները, որոնց մաս են կազմում եւ՛ Բեռլինը, եւ՛ Անկարան»-ասել է Նավասարդյանը: Դեսպանն ընդգծել է, որ երկու երկրների միջեւ հարաբերությունների էրոզիան ընթանում է փոխադարձ վիրավորանքների եւ մեղադրանքների ֆոնին. «Գերմանիան կոնկրետ փաստերի վրա մերկացնում է թուրքական ռեժիմի հակաժողովրդական եւ բռնապետական քաղաքականությունը, իսկ Էրդողանը ֆաշիզմից ձերբազատված եւ այն դատապարտող երկիրն անվանում է ֆաշիստական։ 70 տարի բոլոր բնագավառներում հաջող հարաբերություններ զարգացնող երկու պետությունների ղեկավարների նմանատիպ «հաճոյախոսություններին» հաջորդում են աննախադեպ սրության հասցնող գործողությունները»: Արման Նավասարդյանի խոսքով, Գերմանիայի արտգործնախարար Զիգմեր Գաբրիելը իր եւ Մերկելի անունից հայտարարում է, որ իր երկիրը ի վիճակի չէ շարունակել նախկին հարաբերությունները թուրքերի հետ եւ հետ է կանչում դեսպանին, որին ի պատասխան թուրքական իշխանությունները ԳՖՀ-ն ներկայացնում են անհատների եւ կազմակերպությունների ցուցակներ, որոնց Անկարան մեղադրում է ահաբեկչության մեջ։ «Ցուցակում ոչ ավել, ոչ պակաս նշված են Daimler и BASF արդյունաբերական հսկաները։ Ընդամենը 68 իրավաբանական եւ ֆիզիկական անձինք։ Թուրքական կողմը գտնում է, որ նրանք հանդիսանում են Ֆեթհուլլահ Գյուլենի ագենտները, որոնք մասնակցել են անցյալ տարվա պետհեղաշրջման փորձին։ ![]() Թուրք-գերմանական հարաբերությունների ներկա աննախադեպ վատթարացումը, ըստ դիվանագետի, ունենալով հիմքում ներքաղաքական դրդապատճառներ` միտված է դուրս գալ երկկողմ հարաբերությունների շրջանակներից։ «Այդ իսկ պատճառով Բեռլինը (եւ ոչ միայն) անհանգստացած է Թուրքիայի քաղաքականության վերաուղղորդությամբ դեպի Արեւելք։ Մերկելին, որն իրեն տեսնում է Եվրոպայի «տիրուհու» դերում, եւ որի համար նա պատրաստ է անգամ սահմանափակել ատլանտիզմի հնարավորությունները Հին աշխարհամասում, խորապես անհանգստացնում է Էրդողանի մերձեցումը Մոսկվայի հետ։ Նրան ավելի քան վտանգավոր է թվում մերձավորարեւելյան տարածաշրջանում Ռուսաստան-Թուրքիա-Իրան առանցքի կայացումը, որը մեծապես կնվազեցնի Բեռլինի հնարավորություններն ու ներկայությունը տարածաշրջանում»,-ասել է նա: «Թուրքիայի հարաբերությունների սրումը Գերմանիայի հետ որոշ չափով ստվերում է Անկարայի հարաբերությունները Վաշինգտոնի հետ, որոնք, մեղմ ասած, լավ ժամանակներ չեն ապրում։ Արդյո՞ք այս իրավիճակն իր հետքը չի թողնի տրանսատլանտյան ընդհանուր ռազմավարության վրա, որի իրագործողներից մեկը ավանդաբար հանդիսացել է Թուրքիան, եւ որը, վերջին հաշվով, ուղղված է Ռուսաստանի դեմ։ ![]() Երբ կրքերը հանդարտվեն ու Էրդողանն ստանա իր ուզած քաղաքական եւ, առաջին հերթին, ֆինանսական դիվիդտները, նա կվերադառնա «ընտանիքի գիրկը», ինչպես վերադառնում են բոլոր «մոլորյալ զավակները»,-իր խոսքն ամփոփել է դեսպան Նավասարդյանը: | |
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ | |
2443 reads | 22.07.2017
| |