ԹՈՒՐՔԻԱՆ ՎՆԱՍԱԿԱՐ ՓՈՐՁԵՐ Է ԿԱՏԱՐՈՒՄ. ՀՀ ԱԳՆ
«Արմենպրես» գործակալությունը ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանին հարցում է ուղարկել Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթին Ջանըքլինի՝ Բաքվում արած հակահայկական հայտարարությունների վերաբերյալ: Հիշեցնենք, որ Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթին Ջանըքլին Բաքվում հայտարարել է, թե «շատ կարևոր է Ադրբեջանի մաս կազմող Ղարաբաղի ազատագրումը», և «այդ տարածքները վաղ թե ուշ կազատագրվեն հայկական օկուպացիայից»:
«Ադրբեջանի ուժը՝ Թուրքիայի ուժն է, Թուրքիայի ուժը՝ Ադրբեջանի ուժն է, Թուրքիան և Ադրբեջանը դժվարին պահերին օտար երկրներից զենք գնելու հարցում բարդություններ են ունեցել, դրա համար մենք պարտավոր ենք մեկտեղել մեր ուժերը պաշտպանական արդյունաբերության ոլորտում», -ասել է Ջանըքլին: «Ադրբեջանի ժողովրդի ցանկությունը Թուրքիայի համար հրաման է», - ասել է թուրք նախարարը: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարժ Քոչարյանը այս հայտարարության վերաբերյալ, մասնավորապես, ասել է. «Առաջին անգամ չէ, որ Թուրքիան վնասակար փորձեր է կատարում միջամտելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հարցում: Հենց դա այն պատճառներից է, որը թույլ չի տալիս հիմնախնդրի կարգավորման գործընթացում առաջընթաց արձանագրել, և հենց Անկարայի այս միակողմանի, ապակառուցողական և ԵԱՀԿ Մինսկի Խմբի եռանախագահների դիրքորոշումներին դեմ գնացող մոտեցման պատճառով է, որ Հայաստանը մշտապես կոչ է արել Թուրքիային հեռու մնալ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հանգուցալուծման գործընթացից»։
| |
| ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ | |
| 1239 reads | 28.09.2017
| |

Հիշեցնենք, որ Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթին Ջանըքլին Բաքվում
«Առաջին անգամ չէ, որ Թուրքիան վնասակար փորձեր է կատարում միջամտելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հարցում: Հենց դա այն պատճառներից է, որը թույլ չի տալիս հիմնախնդրի կարգավորման գործընթացում առաջընթաց արձանագրել, և հենց Անկարայի այս միակողմանի, ապակառուցողական և ԵԱՀԿ Մինսկի Խմբի եռանախագահների դիրքորոշումներին դեմ գնացող մոտեցման պատճառով է, որ Հայաստանը մշտապես կոչ է արել Թուրքիային հեռու մնալ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հանգուցալուծման գործընթացից»։


