ԱԴՐԲԵՋԱՆԻ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԵՎ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ (2003-2016ԹԹ.)
![]() Կովկասագետ, ՄԱՍԻՍ ![]() Այսինքն՝ քաղաքական այս մրցավազքը ուղեկցվում էր ընդդիմադիր կուսակցությունների պայքարով՝ ընդդեմ «Նոր Ադրբեջան» կուսակցության (Yeni Azərbaycan Partiyası): Նախընտրական ժամանակահատվածում, երբ Ի. Ալիևը եկավ իշխանության, Ադրբեջանում ընդդիմադիր կուսակցություններն էին «Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցությունը»` ղեկավար Ալի Քերիմլիի (“Azərbaycan Xalq Cəbhəsi Partiyası”, Əli Kərimli), «Մուսաֆաթը»` ղեկավար Իսա Ղամբար (“Müsavat Partiyası”, İsa Qəmbər), «Ումիդ» կուսակցությունը` ղեկավար Իքբալ Աղազադե (“Ümid Partiyası”, İqbal Ağazadə), «Ադրբեջանի ազատական կուսակցությունը»` ղեկավար Լալա Շյովքեթ (“Azərbaycan Liberal Partiyası”, Lalə Şövkət): Ըստ փորձագետ Սվանթե Քորնելի՝ այս բոլոր կուսակցություններն էլ համարվում էին կարևոր ուժ և բավական նման էին միմյանց քաղաքական հայացքներով. աջ ցենտրիստական քաղաքական կարգավիճակ ունեին, արևմտյան արտաքին քաղաքականություն և ցանկություն շարժվել դեպի լիբերալքաղաքական արժեքներ* : Ընտրություններին մասնակցելու համար հանդես եկան չորս ![]() Այս քայլը վատ անդրադարձավ Ի. Ղամբարի քաղաքական իմիջի վրա, որով նա հանդես էր գալիս բավական երկար ժամանակ: Նա նույնիսկ մեղադրվեց քաղաքական լրտեսության մեջ: Այսպիսով միասնական որոշում չեղավ ևԷ. Մամեդովն ու Ի. Ղամբարը առաջադրվեցին առանձին-առանձին: Այս իրադարձությունները ցույց տվեցին, որ ընդդիմությունը հնարավորություն չուներ միավորվելու,քանի որ ընդդիմության միջև կային այնպիսի հակասություններ, ինչպիսիք էին անձնական հավակնությունները, աշխարհաքաղաքական շահերը, ինչը բերեց նրան, որ Ի.Ալիևը դարձավ ընդունելի թեկնածու բոլորի համար: Կարծում ենք, որ ընդդիմության քաղաքական այս ամուսնության չկայացման պատճառը Հեյդար Ալիևի ստվերային գործունեության արդյունքն էր, քանի որ Ադրբեջանը մշտապես եղել է բռնապետական երկիր, և այստեղ քաղաքական զարգացումներ իրականացնելը գրեթե անհնար է: Ընդդիմությունը չկարողացավ դառնալ լուրջ գործոն, ձևավորել ընդունելի կուսակցական օրակարգ՝ կապված ներքին կամ արտաքին քաղաքականության հետ, և չկարողացավ ոչ մի բանով ապացուցել, որ, գալով իշխանության, կարող է որևէ էական փոփոխություն կատարել երկրում: Այս ամենն էլ հիասթափեցրեց ժողովրդին և տարավ նրան, որ իշխանությունները, չհանդիպելով հանրության կողմից որևէ լուրջ դիմադրության, կարողացան բավականին հաջող կերպով կեղծել ընտրությունները* : Նախագահական ընտրությունները նշանակված էին հոկտեմբերի 9-ին, որպես թեկնածու ընդգրկված էին Ի. Ալիևը, Լ. Շյովքեթը, Ի. Ղամբարը, Հաֆիզ Հաջիևը, Գյուդրեթ Հասանգուլիևը, Իլյաս Իսմայիլովը, Է. Մամեդովան, Սաբիր Ռուստամխենելին* : Ձայների մեծամասնությամբ՝ 76.8%, նախագահ ընտրվեց Ի. Ալիևը* : Նման քաղաքականության և բռնաճնշումների արդյունքում Ժողովրդական ճակատ կուսակցության 4 առաջնորդներ 2005թ. դադարեցրին իրենց կուսակցական գործունեությունը* : 2005թ. նոյեմբերի 6-ին Ադրբեջանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, որին մասնակցեցին տասը կուսակցություններ և մեկ քաղաքական դաշինք. տեղերի մեծամասնությունը վերցրեց «Նոր Ադրբեջան» կուսակցությունը* : 2005թ. խորհրդարանական ընտրություններից հետո «Մուսավաթ» կուսակցությունը որոշեց մտնել խորհրդարան, չնայած որ ավելի վաղ «Ազատություն» դաշինքը, որի մեջ էր նաև «Մուսաֆաթը», որոշել էր չընդունել խորհրդարանի լեգիտիմությունը: «Մուսավաթը» մասնակցեց 2006թ.-ի խորհրդարանական կրկնակի ընտրություններին: Պատճառն այն էր, որ միջազգային դիտորդները ընդունում էին արդյունքները, դրանից դրդված Մուսաֆաթը որոշեց հետ կանգնել 2005թ. ընտրությունների արդյունքները բոյկոտելուց* : Ընտրություններից հետո առավել ուժգնացան բռնաճնշումները քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների, թերթերի ներկայացուցիչների նկատմամբ: 2008թ. հոկտեմբերի 15-ին Ադրբեջանում նախագահական ընտրություններին ընդհանուր առմամբ առաջադրվել էին 7 թեկնածու* : Ձայների մեծամասնությամբ 87.34% նախագահ վերընտրվեց Ի. Ալիևը: Այս անգամ ընդդիմությունը չվիճարկեց արդյունքները,քանի որ շատ ընդդիմադիր առաջնորդներ հրաժարվեցին մասնակցել ընտրություններին: Փաստորեն ընտրությունից ընտրություն Ադրբեջանի իշխող քաղաքական ուժերը փորձում էին ոչնչացնել ընդդիմությանը և ապահովել ալիևյան կլանի ժառանգականությունը, իսկ եվրոպական երկրների կարծիքը այս իրադարձությունների մասին, կարծես թե, Ալիևին չէր էլ անհանգստացնում: 2010թ. նոյեմբերի 7-ին Ադրբեջանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, որի ժամանակ պայքարում էին 33 քաղաքական կուսակցությունների 690 ներկայացուցիչներ: Արդյունքում Ի.Ալիևի իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությունը ամրագրեց 74 տեղ* : 2010թ. խորհրդարանական (Միլի Մեջլիս) ընտրությունները լավագույն առիթը հանդիսացան Ի. Ալիևի՝ երկրի խորհրդարանում դիրքերն ամրապնդելու համար. այն պարարտ հող ստեղծեց 2013թ. Ի. Ալիևի ՝ նախագահի պաշտոնում վերընտրվելու համար: Դեռևս 2013թ. սկզբին Ադրբեջանի ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ կուսակցության», «Մուսավաթ», «Դեմոկրատական կուսակցության», «Ազգային անկախության» և «Դասական ժողովրդական ճակատ» կուսակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ Բաքվում հանդիպում էր տեղի ունեցել, որտեղ կողմերը քննարկել էին գալիք նախագահական ընտրություններում միավորվելու և մի շարք օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալու հարցը* : Ավելի ուշ այս ընդդիմադիր ուժերը ստեղծում են «Ազգային խորհուրդ»: Քննարկմանը հեռակա մասնակցել էին նաև ադրբեջանցի մի շարք հայտնի արվեստագտեներ, այդ թվում՝ռեժիսոր, դրամատուորգ Ռուստամ Իբրահիմբեկովը: Դրանում ընդգրկվել էին նաև քաղաքական գործիչներ, քաղաքացիական հասարակության ակտիվիստներ և մտավորականության ներկայացուցիչներ: «Ազգային խորհրդի» նպատակը 2013թ. հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում ընդդիմադիր ուժերի ջանքերի համախմբումն ու երկրի քաղաքական համակարգի բարեփոխումն էր: Որոշ ժամանակ անց «Ազգային խորհուրդը» կառույցի ղեկավար ընտրեց Ռ.Իբրահիմբեկովին, իսկ մի քանի օր անց որոշում կայացվեց նախագահական ընտրություններում առաջադրել հենց նրա թեկնածությունը: Սակայն, համաձայն ադրբեջանական օրենսդրության, երկքաղաքացի հանդիսացող անձը չէր կարող մասնակցել ընտրություններին, իսկ վերջինս հանդիսանում էր նաև Ռուսաստանի քաղաքացի: Օգոստոսին ընդիմմադիր «Ազգային խորհուրդը» հրավիրում է հերթական նիստը, որտեղ, ելնելով Ռ. Իբրահիմբեկովի առաջադրվել չկարողանալու հանգամանքից, կայացնում են որոշում, կա՛մ հստակեցնել միասնական պահեստային թեկնածուի անունը, կա՛մ էլ ընդդիմադիր տարբեր կուսակցություններին հնարավորություն տալ սեփական թեկնածուներին առաջադրել` հետագայում նրանցից մեկին ընտրելով որպես միասնական թեկնածու: Ձայների մեծամասնությամբ ընտրվում է պահեստային թեկնածուի տարբերակը: Բայց ինչպես միշտ ընդդիմադիր ուժերը ունեին տարբեր գաղափարներ և տարբեր կերպ էին պատկերացնում հետագա պայքարը: Հերթական նախագահական ընտրությունները Ադրբեջանում անցկացվեցին 2013թ. հոկտեմբերի 9-ին: Ընտրություններին մասնակցեցին նախագահի 9 թեկնածուներ: Ձայների մեծամասնությամբ երրորդ անգամ նախագահի պաշտոնում վերընտրվեց Ի. Ալիևը՝ հավաքելով ձայների 84,55%-ը* : Պետք է նշել, որ, հետևելով երկրում առկա ընդդիմադիր կուսակցությունների գործունեությանը, կարող ենք փաստել հետևյալը. 2003թ.-ից ցանկացած նախագահական ընտրություն, որ անցկացվել է Ադրբեջանում, յուրաքանչյուր կուսակցության ղեկավար փորձել է առաջադրել իր թեկնածությունը՝ նախագահ դառնալու համար, չեն կարողացել հանդես գալ միասնական դիրքորոշմամբ և թեկնածուով, այդ իսկ պատճառով չենք կարող խոսել Ադրբեջանում էական ուժեղ ընդդիմության մասին: ![]() Այս պահի դրությամբ բոլորի գործունեությունն էլ գրեթե կասեցված է, իսկ նրանց ակտիվիստները փակված են բանտերում: Սրանցից բավականին կարևոր են «Ռեալ» շարժման առաջնորդ Ի. Մամեդովը և ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության փոխնախագահ Թոֆիկ Յաղուբլուին, որոնց 2014թ.մարտի 17-ին Ադրբեջանի ծանր հանցագործությունների դատարանը դատապարտել է 7 տարվա ազատազրկման՝ 2013թ. հունվարի 23-24-ին Իսմայիլում զանգվածային խռովություններ կազմակերպելու մեղադրանքով: Ադրբեջանի Գլխավոր դատախազությունն ու Ներքին գործերի նախարարությունը հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում պնդում էին, թե «Յաղուբլուն և Մամեդովը հունվարի 24-ին Բաքվից ժամանել էին Իսմաիլ` հրահրելով տեղի բնակիչներին անօրինական գործողությունների, մասնավորապես, կոչ անելով նրանց չենթարկվել իշխանություններին, դիմադրություն ցուցաբերել ոստիկանության աշխատակիցներին, փակել ճանապարհները»: Բայց, իրականում, ընդդիմադիր գործիչները տեղեկատվական վակուումի պայմաններում հունվարի 24-ին ժամանել էին Իսմայիլ` տեղում իրադարձությունների ընթացքին ծանոթանալու համար* : Ի. Ալիևը հաջողությամբ մաքրելով քաղաքական դաշտը ընդդիմությունից՝ հասավ միահեծանության: Սակայն ընդդիմությունը փորձում էր քաղաքական պայքարի այլ տարբերակներ մշակել: Դրանցից առավել արդյունավետը դարձան եվրոպական երկրներում քաղաքական ընդդիմադիր շարժումների ձևավորումը: Անհրաժեշտ ենք համարում թվարկել արտերկրում ձևավորված առավել ազդեցիկ քաղաքական շարժումներից մի քանիսը՝ «OYAN» («Արթնացի՛ր») շարժումը, Ամստերդամում գործող ընդդիմադիր բլոգեր Օրդուհան Թեմիրհանը* , «NIDA»-ն* և այլն: 2016թ. սեպտեմբերին անցկացվելիք սահմանադրական հանրաքվեի նախօրեին հիմնականում հարվածի տակ էին հայտնվել Ադրբեջանի ազգայինճակատ (ԱԱՃԿ) և «Մուսավաթ» կուսակցությունները, Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը (ԺՈւԱԽ), REAL և NIDA քաղաքացիական շարժումները, որոնք հայտնել էին ԱՀ իշխանությունների կողմից առաջարկվող սահմանադրական փոփոխությունների դեմ պայքար սկսելու մասին: ԱՀ իրավապահ մարմինները տարբեր ժամկետներով և մեղադրանքներով ձերբակալել են որոշ քաղաքական ընդդիմադիր գործիչների: Ակնհայտ է, որ ԱՀ իշխանությունների սանձազերծած բռնությունների նոր ալիքը նպատակ ուներ հանրաքվեի նախաշեմին լռեցնել քաղաքացիական հասարակությանը: Քարոզչությանը նախապատրաստվող բոլոր ընդդիմադիր ուժերը ենթարկվել են բռնությունների* : 2016թ. սեպտեմբերին, երբ Ադրբեջանում տեղի ունեցավ սահմանադրական հանրաքվեն, Ժողճակատը ամենաակտիվներից էր, որոշակի ակտիվություն ցուցաբերեց նաև Մուսաֆաթը և որոշ ընդդիմադիրներ, սակայն նրանք նույնպես լռեցվեցին իշխանական գելյոտինի միջոցով: ![]() Ակնհայտ է, որ Ադրբեջանի երկարակեցությունը կապված է քաղաքական մտայնության փոփոխության հետ. ասել կուզի ադրբեջանական հասարակությունը պետք է հասկանա, որ ալիև-փաշաևյան կլանը երկար ղեկավարելու դեպքում կհանգեցնի Ադրբեջանի լիակատար կործանմանը: ____________________ *Տե՛ս, Cornell S., Azerbaijan since Independece, Armonk, New York, 2011, p. 106. http://www.academia.edu/9577100/Azerbaijan_Since_Independence_Book_-_Policy_of_Azerbaijan_till_today . (25.11.2016) *Տե՛ս Cornell Svante‘s conversations with several Azerbaijani opposition sympathizers confiding they or their like-minded friends had voted for IlhamAliyev. Baku, Spring 2004. *Տե՛ս ОценкавыборовнаЮжномКавказе 2003-2004, International IDEA 2004, стр 13, http://www.idea.int/sites/default/files/publications/election-assessment-in-the-south-caucasus-RU.pdf, (13.04.2017). *Տե՛ս, Azərbaycan Respublikası Prezident seçkiləri (2003), https://az.wikipedia.org/wiki/Az%C9%99rbaycan_Respublikas%C4%B1_Prezident_se%C3%A7kil%C9%99ri_(2003) , (13.04.2017). *AsimMollazade (a “soft” opposition deputy, who left the PFP in 2005, established his own party and won a seat in the parliament); *BahaddinHaziyev (editor-in-chief of an opposition newspaper but ceased his activities and left the party after being abducted and brutally beaten in 2006); *FuadMustafayev (unexpectedly resigned from his post and party membership in 2009 and disappeared from politics; *GulamhuseynAlibeyli (left the party in 2008 and established his own “soft” opposition party). *Տե՛ս, Azərbaycan Respublikasının Milli Məclisinə seçkilər (2005), https://az.wikipedia.org/wiki/Az%C9%99rbaycan_Respublikas%C4%B1n%C4%B1n_Milli_M%C9%99clisin%C9%99_se%C3%A7kil%C9%99r_(2005) , (13.04.2017). *Տե՛ս, RovshanIsmayilov, “Azerbaijan: Musavat party breaks with oppositions parliamentary boycott”, Eurasianet.org, 7 February 2006. http://www.eurasianet.org/departments/insight/articles/eav020806.shtml (04.12.2016). *Մանրամասն տե՛ս, Azərbaycan Respublikası Prezident seçkiləri (2008), https://az.wikipedia.org/wiki/Az%C9%99rbaycan_Respublikas%C4%B1_Prezident_se%C3%A7kil%C9%99ri_(2008) , (03.03.2017). *Մանրամասն տե՛ս, MSK parlament seçkilərində YAP-ın qələbəsini elan etdi, 07 Noyabr, 2010, http://www.bbc.com/azeri/news/story/2010/11/printable/101107_azerbaijan_elex_dawn.shtml, (08.03.2017). *Տե՛ս, Müxalifət qüvvələri ədalətli seçkilər üçün geniş koalisiya yaradır, contact.az, 05. April. 2013. http://www.contact.az/docs/2013/Politics/040500033687az.htm#.WK00h9J97IW , (08.03.2017). *Տե՛ս, Azərbaycan Respublikası Prezident seçkiləri (2013), https://az.wikipedia.org/wiki/Az%C9%99rbaycan_Respublikas%C4%B1_Prezident_se%C3%A7kil%C9%99ri_(2013) , (08.03.2017). *«Մուսավաթ» կուսակցության նախագահը փոխվել է 2016թ., իսկ կուսակցության նախկին նախագահ Ի. Ղամբարը այժմ հանդիսանում է «Ազգային ռազմավարական մտածողության կենտրոնի» տնօրենը: *Տե՛ս, Hakimiyyətdən sensasiyalı qərar: İsmayıllı olaylarına görə tanınmış müxalifətçilər həbsxanaya göndərildi, 4. Fevral. 2013, http://www.bizimyol.info/news/7028.html , (18.04.2017). *Մանրամասն տե՛ս, Блогер Orduhan Temirhan и произошедшее с его семьей.https://www.facebook.com/tvmeydan/videos/1138824959556040/?autoplay_reason=all_page_organic_allowed&video_container_type=0&video_creator_product_type=2&app_id=2392950137&live_video_guests=0 , (18.04.2017). *Մանրամասն տե՛ս, “Müxalifət Nazirliyi”nin 2 "centlmen"i, http://zaurqurban.blogspot.am/2016/11/muxalift-nazirliyinin-2-centlmeni.html, (08.03.2017). *Տե՛ս, Բարսեղյան Ա., «ԱԴՐԲԵՋԱՆԸ 2016Թ. ՕԳՈՍՏՈՍԻՆ (ներքին իրավիճակ)», http://noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=15049 , (22.04.2017): | |
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ | |
2910 reads | 21.06.2017
| |