ԹՈՒՐՔԻԱՅԻՑ ՀԱՅԱՍՏԱՆ` ԿԻՆՈԳՈՐԾԻՉՆԵՐԻՑ ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ԵՎ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՈՒՂԵՐՁ
![]() ‘Մեր նպատակն է պաշտոնական պատմագրության անտեսած, նույնիսկ խեղաթյուրված իրականությունները ֆիլմերի միջոցով ի ցույց դնել, արյունոտ վերքերը վիրակապելու գործում մեր ներդրումն ունենալ…’ 25 հունիս 2017 թ-ի «Ռուբեն Գևորգյանցը երկինք բարձրացավ ֆիլմ նկարելու» հոդվածիս մեջ սկզբում իմ ընկերը, հետո իմ ուսուցիչը դարձած Ռուբեն Գևորգյանցի մահվան գույժն էի ձեզ հետ կիսել և փորձել էի պատմել նրա մասին... Մեր ա. հանդիպման ժամանակ, այսինքն`1982 թ-ին, թե ինչպես իմ նայիվ, ռոմանտիկ մտածողությամբ, որով հավատում էի, թե Սովետական միության մեջ ազգային հարցերը լուծված են, կամ ինչպես էի ոգևորությամբ հավատում Թուրքիայի ձախակողմյան ուժերին, պատմեցի, թե ինչպես էի զարմացրել նրան… Ինձ էլ զարմացրել էր նրա պատմածը, թե ինչպես Մխիթար Սպարապետ ֆիլմի նկարահանումների ժամանակ հակասություններ են առաջ եկել Սովետական Հայաստանի և Սովետական Ադրբեջանի միջև և Մոսկվան էլ ստանձնել է դատավորի դերը… Վերջում էլ գրել էի, թե ինչպես 35 տարի անց ինձ ասաց. «Լսիր, գիտես քեզ հեռվից հետևում եմ... Ի վերջո, ինձ մի նայիր, ես էլ գիտեմ, որ այսպես անջատ-անջատ չի լինի, ամեն մի խելքը գլխին հայ իր գործընկեր` նույն մասնագիտությունն ունեցող խելքը գլխին թուրքերի հետ փոխհարաբերություններ պետք է ունենա, և ուրիշ ճանապարհ չկա…» Ասելը հեշտ է, վարպետ լինելը հեշտ չէր... Վարպետ լինելու համար տարիներ պետք է անցնեն, բայց ոչ թե դատարկ, այլ առատ փորձառությամբ լեցուն տարիներ...Ճանապարհորդություններ, ծանոթություններ էին անհրաժեշտ... Նոր բարեկամություններ, մտքերի փոխանակում... Կարճ ասած տուրիստական կազմակերպությունների համար ստեղծված կարգախոսը իզուր չէ, այն ժողովուրդների, մշակույթների միջև հարաբերությունների թարգմանն է հանդիսանում... Սիրելը ծանոթանալուց է սկսվում ![]() Այս Դեր Սաադեթ կամ Կոստանդինյե կոչված (Ստամբուլ) քաղաքի օդը շնչելու համար դարձյալ ռեժիսոր եղբոր` Գեորգիի հետ, մի անգամ էլ Թուրքիայի իր գործընկերների հետ ծանոթանալու նպատակով եկել է Ստամբուլ... Ցավոք այդ ժամանակահատվածում, Թուրքիայում չէի... Ինձ զանգել էր այնտեղից, անցյալի մեր որոշ խոսակցությունները կարծես հիշեցնելու համար և ծիծաղելով ինձ ասաց` գնացի, տեսա, շնչեցի քո Ստամբուլը, անընդհատ քեզ եմ հիշում, քեզ հասկացա... Ինչ հետաքրքրական էր, որ նման խոսքեր ինձ մեծ վարպետ Սերգեյ Փարաջանովն էլ էր ասել, երբ Ստամբուլից վերադարձավ: Նախկինում, երբ այդքան գովում էի Ստամբուլը ինձ ծաղրում էր, հետո ասաց, որ իրավացի էի... Փաստավավերագրական ֆիլմեր նկարող Էնիս Ռըզա Սաքըզլըի հետ շատ ընդհանրություններ էր գտել և Գևորգյանցը ինքն էլ էր չէր թաքցնում իր զարմանքը... Այս ժողովրդական դիվանագիտության ընթացքիս մեջ սկզբում գործնական փորձ էի ձեռք բերում, հետո իմ տեսությունն էի մշակում: Այդ գործն անելիս եզրակացություններից մեկն էր` սիրելը ծանոթանալուց է սկսվում: …………………………………………………………………………………………………. Մահվան լուրին անմիջապես արձագանքեցին Թուրքիայի իր գործընկերները… ![]() Միայն թե Թուրքիայում տոնական (Ramadan) արձակուրդ լինելու պատճառով մի շարք հիմնարկություններ փակ էին և այդ պատճառով ոչ ոք տեղում չէր, Ստամբուլում Հայաստանի միակ պաշտոնական ներկայացուցչության կարգավիճակ ունեցող Սևծովյան տնտեսական համագործակցության գրասենյակն էլ էր փակ... Կովկասյան և բալկանյան ժողովուրդների մշակույթների, քաղաքակրթությունների բնագավառում մասնագետ, Փարիզի SIPA Press-ի նախկին խմբագիր, գերման Ֆրանս համատեղ ARTE հեռուստաալիքի համար վավերագրական ֆիլմեր նկարած Մեսութ Յաշար Թուֆանի անձնական ջանքերով, չնայած ուշացումով, բայց պատրաստվեցին ուղերձներ, որոնց մի մասը մեր, մի մասը` Սևծովյան տնտեսական համագործակցության մշտական ներկայացուցչության միջոցով ուղարկվեցին Հայաստան: Ուղերձներ Հայաստանի Արտաքին գործերի, Մշակույթի նախարարություններին, կինեմատոգրաֆիստների միությանը և Գևորգյանցի ընտանիքին... VTR Production-ը, Թուրքիայի Վավերագրական կինոգործիչների միությունը և Թուրքիայի կինոստեղծագործությունների տերերի միության անունից Էնիս Ռըզա Սաքըզլը, Մեսութ Յաշար Թուֆան և Մուսթաֆա Ունլուն, ՀՀ-ի Մշակույթի և Արտգործ նախարարություններին, վավերագրական ֆիլմերի “Հայկ” ստուդիային, ՀՀ-ի կինեմատոգրաֆիստների միությանը և Ռուբեն Գևորյացի կնոջը` Dr. Անահիտ Սահակյան և ընտանիքին առանձին-առանձին ցավակցական ուղերձներ էին ուղարկել: Իրարից շատ քիչ տարբերվող այդ ցավակցական ուղերձներում գրված էր հետևյալը. ‘Մեր հարգարժան գորընկեր-բարեկամ Ռուբեն Գևորգյանցի մահվան կապակցությամբ մեր խորագույն ցավակցությունն ենք կամենում արտահայտել: Մեծ մի տխրությամբ և վշտալի զգացումներով նրա սուրբ անունը և ստեղծագործություններն ենք ողջունում: Այս վշտալի սգո օրերին Ստամբուլից մեր խորագույն համակրանքն ենք հղում ձեզ: Խնդրում ենք` իմացեք, որ այս հարգարժան անհատականության կորուստը մեր ընդհանուր մշակույթի և պատմության պատճառով մի բարեկամի կորստից էլ ավելի մեծ կորուստ է մեզ համար: Նրան ընդունում ենք որպես մեր եղբայր և այս կորուստը մեզ համար մեր ընտանիքի մի անդամի կորուստ է: Մյուս կողմից ուզում ենք նաև արտահայտել մեր տխրությունն առ այն, որ չենք կարողացել գալ Երևան և ներկա գտնվել թաղման արարողությանը: Մեր ցանկությունն ենք հայտնում ձեզ Ստամբուլում տեսնելու: Խորագույն սիրով և հարգանքներով…”’ Թուրքիայի և Հայաստանի կինոգործիչների` ռեժիսոր Ռուբեն Գևորգյանցի մահվան առիթով նորից մոտ և հեռու հարաբերությունների անցյալը հաշվի առնելով` սպասում ենք, որ նոր սպիտակ էջ են բացելու… Ինչ էլ լինի երկու կողմերի արվեստագետների ճակատագիրն է նոր սպիտակ էջ բացելուն նպաստելը… Թուրքիայի և Հայաստանի կինոգործիչների կողմից նոր սպիտակ էջեր բացելու և այդ էջերին համատեղ ծառայելու հույսով և ակնկալիքով… Ստամբուլում գտնվող Սևծովյան տնտեսական համագործակցության մշտական գրասենյակի ներկայացուցիչ հարգարժան Պրն. DR. Արսեն Ավագյանին անձամբ հանձնված այս ցավակցական ուղերձները մոտ օրերին սպասվում է, որ կփոխանցվեն ՀՀ Մշակույթի և Արտաքին գործերի նախարարություններին… | |
ԱՆՎԱՆԻ ԳՈՐԾԻՉՆԵՐ | |
2546 reads | 10.07.2017
| |