“ՎԱՆՔԻ ԵՐԵԽԱՆԵՐԸ” ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ
![]() Չափազանց երկար ընդմիջումից հետո դարձյալ բարև ենք ասում… Մի կողմից մագիստրատուրայի ուսանողական կյանքը, մյուս կողմից 1994-2005 թթ-ին, Ռագըփ Զարաքոլուի և Ժան Կլոդ Քեբաբչյանի հետ փարիզի, Հայկական սփյուռքի մասին հետազոտությունների կենտրոն (Centre de Recherches sur la Diapora Arménienne – CRDA-)-ի շրջանակներում մեր սկզբնավորած ժողովրդական դիվանագիտությունը շարունակելուն ուղղված մեր ջանքերը բաժանեցին մեզ մեր ընթերցողներից... ![]() Սառը պատերազմից հետո հարաբերությունների փափկեցման ժամանակաշրջանում ԱՄՆ-Չինաստանի միջև տեղի ունեցած «Պինգ պոնգի» դիվանագիտությունը այնպես, ինչպես պատմության մեջ հիշատակվում է որպես սպորտային դիվանագիտություն, այնպես էլ մենք 1994-2005 թթ-ին սկզբում մշակույթ և արվեստ, հետո լրագրությունն էինք գործիք դիտարկում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների տեսանկյունից ... Եվ պատահաբար ժողովրդական դիվանագիտության կածանն այսպես էինք բացել... 2005-ին երկիր (Թուրքիա) վերադառնալով, ստորագրվելիք արձանագրություններին սպասելիս մեր աշխատանքներին ոչ թե վերջակետ, այլ ստորակետ դրեցինք... 2005 -2015 -ին իրադարձությունները չեմ ներկայացնելու’ վերելք - վայրէջքները, անակնկալները կանխատեսողների, միամտությամբ հավատացողների, մի խոսքով բոլորիս համար հայտնի է... 2016-ին Հայաստան գալով առկա պայմաններին համապատասխան, այս անգամ ոչ թե Փարիզից, այլ Երևանից փորձեցինք շարունակել գործը և ուրախությամբ իմացանք, որ 2005-ին կարծես թե հեռազգացությամբ պայմանավորված մեկ ուրիշն է այդ դրոշը իր ձեռքը վերցրել և շարունակել այդ գործը... ![]() *** Ստամբուլի հայ համայնքի առաջնորդներից, Պատրիարքի ընտրության ճգնաժամի ընթացքում փայլող աստղի պես ի հայտ եկած Կարո Գաբրիելյանից մի առաջարկ ստացա: Առաջարկում էր Փարիզում կազմակերպել Գյունդողանների կողմից նկարահանված, պրեմիերան Բեյօղլու կինոթատրոնում տեղի ունեցած, Անկարայի կինոփառատոնում 3-րդ մրցանակային տեղ զբաղեցրած «Վանքի երեխաները» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը... Առաջարկը լավն էր, սակայն պետք էր նախ Երևանում կազմակերպել և դրա հետևանքով ի հայտ եկած քամին առագաստներին ուղղորդելով շարժվել դեպի Փարիզ... Հայաստանի քաղաքական կյանքն էլ նման նախաձեռնությունների կարիք ուներ ... «Վանքի երեխաները» ֆիլմի Հայաստանյան ցուցադրությանը... Երևանի, Զվարթնոց օդանավակայանում կեսգիշերանց ժամը 02:00-ին գրկներին 5.5-ամյա իրենց տղան` Արաթ (Արարատ անվան կրճատված տարբերակը) Գյունեշը, Գյունդողան զույգը ժամանեց Հայաստան... Երզնկացի համառ մեր քույրիկը (Նեզահաթ Գյունդողան) ավագ դպրոցն ավարտել է Կ.Պոլսում, սակայն նրան վիճակված չէր ավարտելու Թրակիայի Համալսարանի Ճարտարագիտական ֆակուլտետի Ճարտարապետության բաժինը, ուր նա ընդունվել էր: Դժվար ժամանակներ էին... Քաղաքական հայացքների պատճառով, հեշտ է ասել, վեցուկես տարի բանտերում է անցկացրել... Բանտից դուրս գալուն պես որոշում է ինչ էլ լինի ֆիլմ նկարել: Առաջին իսկ պատահած, այսինքն` Թուրքիայի Մարդու իրավունքների հիմնադրամի կինեմատոգրաֆիայի դասերին է մասնակցում և շարունակում նաև կիսատ թողած ճարտարապետական կրթությունը: Կինեմատոգրաֆիայի և հեռուստատեսության բնագավառում մագիստոսի կոչում ստանալուց հետո ապագա ամուսնու` Քյազըմ Գյունդողանի հետ սկսում է ուսումնասիրել Դերսիմի պատմությունը… Քյազըմ Գյունդողանն էլ Դերսիմցի (Օվաջըք) համառ մեր եղբայրներից է: Նա էլ Կ.Պոլսում հաստատվողներից է: Նա էլ իր հայացքների պատճառով 10 տարի բանտերում է անցկացրել… Նա էլ դուրս գալուն պես ուսումնասիրություններ է սկսում կատարել, կիսում է սիրեցյալի տեսակետը. անպայման ֆիլմ պետք է նկարել… “Եթե Մնձուրը չհոսի” (2005) և “Երկու բուռ մազ-Դերսիմի կորուսյալ աղջիկները (2010) ֆիլմերի նախապատրաստական աշխատանքներն է իրականացրել և հանդիսանում է ֆիլմի պրոդյուսերը… “Դերսիմի կորուսյալ աղջիկները- Թերթելե Չենեքու” գրքի համահեղինակն է Նեզահաթ Գյունդողանի հետ միասին: Անթալիայում տեղի ունեցող 50-րդ Միջազգային Ոսկե Նարինջ փառատոնում վավերագրական ֆիլմերի անվանակարգում ժուրիի հատուկ մրցանակին արժանացած “Հայ վայ ժամանակ-Դերսիմի կորուսյալ (Հայ ) (աղջիկները” (2013) վավերագրական ֆիլմի պրոդյուսերն է: “Քահանայի թոռները-Դերսիմցի հայերը” գրքի հեղինակն է: “Երկու բուռ մազ-Դերսիմի կորուսյալ աղջիկները” ֆիլմի մասին պատկերացում կազմելու համար կարող եք այստեղ սեղմել և դիտել` https://www.youtube.com/watch?v=ta8Qvzo4i_o “Հայ վայ ժամանակ” ֆիլմը դիտեք այստեղ` https://www.youtube.com/watch?v=khAK-w0_qoA Եթե մարդասիրությունը բույր ունենար, այս ֆիլմերից մենք կառնեինք այդ բույրը… Սրանք ֆիլմեր են, որոնցում զգացվում է այն մեծ ջանքը, որ ներդրել են հեղինակները դրանք ստեղծելու համար և հանրության իր իսկ զավակների հանդեպ ցուցաբերած վերաբերմունքը այլևս երբեք չկրկնվելու ակնկալիքով դիտողների սիրտը ցավեցնելու գնով էլ լինի (բուժելու նպատակով),վեր հանող ֆիլմեր են բոլորն էլ... ![]() 63 րոպե տևողությամբ ֆիլմը պատմում էր 1937- 38 թթ-ին կոտորածների ժամանակ մասնատված ընտանիքի անդամների, տարիներ հետո, իրար գտնելն ու նորից բարեկամանալը… Նրանցից ոմանք քրիստոնյա են, ոմանք սուննի մահմեդական, ոմանք ալևի: Միևնույն ընտանիքի` տարբեր կրոնների և դավանանքների պատկանող, սակայն հայ անդամներին միասին տեսնելը ցնցող էր… Շարունակելու ենք… | |
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ | |
2546 reads | 26.06.2017
| |