«ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄՆ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐ ՉՈՒՆԻ». ՓՈՐՁԱԳԵՏ
![]() Նորավանք գիտակրթական հիմնադրամի Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, ավագ փորձագետ ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆԻ խոսքով` ՄԱԿ-ում Հայաստանի նախագահի ելույթը պարունակում էր մի քանի հիմնական շեշտադրումներ: Առաջին հերթին դա Հայաստանի եւ Արցախի անվտանգության ապահովման հարցն էր, ինչը հայության համար օրակարգային պետք է համարել. «Ելույթում արցախյան հակամարտության կարգավորման համատեքստում նախեւառաջ ակնարկ կար ուղղված միջազգային հանրությանն առ այն, որ վերջինս կարող էր անցած տարիների ընթացքում իրավաքաղաքական հստակ միջոցներ ձեռնարկել Արցախի ժողովրդի անվտանգության եւ արցախյան հիմնախնդրի հարցում Ադրբեջանի իշխանությունների որդեգրած ոչ մարդասիրական եւ ապակառուցողական դիրքորոշման նկատմամբ. Եվ իսկապես արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում անցած ավելի քանի երկու տասնամյակների ընթացքում միջազգային հանրության դերն առավել նշանակալի կարող էր լինել, եթե Արցախի բնակչության բնաջնջման ադրբեջանական քաղաքականությունը, որը մինչ օրս շարունակվում է, ստանար իրավաքաղաքական գնահատականներ` համապատասխան պատժամիջոցների սահմանումով. Պետք է նկատել, որ միջազգային հանրությունն այսօր էլ, դժբախտաբար, սահմանային լարվածության աճման եւ միջադեպերի արձանագրման հարցերում շարունակում է խուսափել հասցեական գնահատականներից, իսկ նման իրավական անպատժելիության մթնոլորտում ադրբեջանական կողմի վարքագիծը դառնում է էլ ավելի սանձարձակ եւ անկանխատեսելի»,-փաստեց Կ. Վերանյանը: ![]() Փորձագետի կարծիքով` ելույթում հնչած կարեւոր շեշտադրումներից մեկն էլ այն էր, որ Արցախի միջազգայնորեն չճանաչված լինելու հանգամանքը որեւէ կերպ առնչություն չունի Արցախի ժողովրդի ինքնորոշման, իրավունքների արտահայտման եւ խաղաղ գոյակցության հետ: Նախագահը մասնավորապես ակնարկել է, որ Արցախը շարունակում է իր ժողովրդի անվտանգության եւ բարեկեցության ապահովման գործընթացը` անկախ նրանից, միջազգային հանրությունը կճանաչի Արցախի անկախությունը, թե ոչ: Այդ ուղով Արցախը հավատարիմ է մնում ժողովրդավարական սկզբունքներին եւ մարդու իրավունքների պաշտպանությանը. «Ելույթի երկրորդ հատվածը վերաբերում էր Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրագործված ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին եւ Թուրքիայի ժխտողական քաղաքականության շարունակմանը: Առանձնահատուկ շեշտվեց, որ հայ-թուրքական արձանագրություններից հայկական կողմը որեւէ ակնկալիք չունի` Անկարայի ոչ կառուցողական դիրքորոշման պատճառով: Դրանով հանդերձ, Հայաստանը վերահաստատեց իր դիրքորոշումը` Թուրքիայի պատրաստակամության պարագայում բարելավելու հարաբերությունները հարեւան երկրի հետ: Խոսվեց նաեւ ինտեգրացիոն գործընթացներում Հայաստանի մասնակցության հնարավորությունների մասին, ասնավորապես կարեւորվեցին ԵԱՏՄ ինտեգրացիոն ձեւաչափն ու դրանում հայկական կողմի ներգրավվածության հարցերը»,-շեշետց մեր զրուցակիցը, ընֆծելով, որ խոսվելց անեւ այն մաիսին, որ Հայաստանը դիտարկում է նաեւ այլընտրանքային ինտեգրացիոն գործընթացներում իր մասնակցության ապահովման հարցը: Խոսքը վերաբերում է նոյեմբերին ԵՄ եւ Հայաստանի միջեւ նախատեսվող շրջանակային համաձայնագրի ստորագրմանը. «Այսպիսով, Հայաստանը ձգտում է համակցել տարբեր ինտեգրացիոն գործընթացները` հնարավորության դեպքում կամուրջ հանդիսանալ վերջիններիս միջեւ տնտեսական երկխոսության հաստատման գործում»,-եզրափակեց Կարեն Վերանյանը: | |
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ | |
1475 reads | 28.09.2017
| |