ՊԵՏՔ Է ԿԱՆԽԵԼ ՓՈԼԱԴ ԲՅՈՒԼԲՅՈՒԼՕՂԼՈՒԻ ԱՌԱՋԱԴՐՈՒՄԸ ՅՈՒՆԵՍԿՕ- Ի ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ
20.03.2017 \ 11:42
Reads: 1725
Պատմական գիտությունների թեկնածու, ամերիկագետ Արեգ Գալստյանը ստեղծված իրավիճակում մեղադրում է հայկական կողմին: Ճիշտ է՝ Բաքուն նավթադոլարներ է ծախսում, այդ քաղաքականությունը արդյունքներ է տալիս, եւ վաղուց պետք է հայկական կողմը մտածեր այդ ուղղությամբ:
ՅՈՒՆԵՍԿՕ-Ն ԿԴԱՌՆԱ ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ, ԵԹԵ ՀԱՅԿԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ ՈՉՆՉԱՑՐԱԾ ԲՅՈՒԼԲՅՈՒԼՕՂԼԻՆ ՆՇԱՆԱԿՎԻ ՂԵԿԱՎԱՐ
20.03.2017 \ 11:34
Reads: 1475
«Այս կառույցը կոռումպացված է: Ադրբեջանը, Թուրքիան, Ղազախստանն ու Քաթարը մեծ ներդրումներ են անում ՅՈՒՆԵՍԿՕ-ում անդամավճարների առումով և սա մեծ նշանակություն կունենա Բյուլբյուլօղլու համար: ԱՄՆ-ն կրճատել է իր ներդրումները այս կազմակերպության համար, այնպես որ, ֆինանսները մեծ նշանակություն կունենան կառույցի համար: 9 թեկնածուներից, որոնք առաջադրվել են, Բյուլբյուլօղլին առաջին պլան է մղվել»:
ՌԴ-Ի ՆՄԱՆ ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԴԻՎԱՆԱԳԵՏ
13.03.2017 \ 12:00
Reads: 1458
«Մեր մի շարք դեսպանություններում պատահական մարդիկ են և դա անպայմանորեն իր բացասական հետևանքն է թողնում երկրի արտաքին քաղաքականության վրա: Նման առանցքային երկրներում արհեստավարժ, բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող դեսպանի առկայությունը շատ կարևոր է, մանավանդ Ռուսաստանի նման երկրում»:
ՌԴ-ՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆՆ ԱՀԱԶԱՆԳԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ ԼՌՈՒՄ ԷՐ, ՆԱ ՊԱՏԱՀԱԿԱՆ ՄԱՐԴ ԷՐ, ՀՈԳՆԱԾ. ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
10.03.2017 \ 23:10
Reads: 3666
Ես կարծում եմ՝ ընդհանրապես ժամանակն է վերանայել մեր ամբողջ դիվանագիտական կորպուսի գործունեությունը՝ հատկապես ԱՊՀ երկրներում՝ նկատի ունենալով, որ ճնշող մեծամասնությունն այնտեղ աշխատում են ոչ պրոֆեսիոնալներ: Դիլետանտությունը գրագիտության ամենաանընդունելի երեւույթն է: Պրոֆեսիոնալիզմը եւ դիլետանտիզմը անհամատեղելի են որպես գործառույթ:
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏԵՍՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ և ՆՈՐ ԱՍՊԵԿՏՆԵՐԸ
05.03.2017 \ 15:30
Reads: 2195
Սառը պատերազմի ավարտը և երկբևեռ համակարգի փլուզումը իրենց ազդեցությունն են գործում քաղաքական մշակույթի որակական փոփոխության հետ, որն իր հետ բերում է դրա նկատելի արդիականացում և հումանիզացում։ Այդ գործընթացն իր հերթին անմիջական ազդեցություն է ունենում դիվանագիտության վրա, որի ծագումնաբանությունը և կիրառումը առ այսօր քննարկումների և բանավեճերի առարկա է։
«ԻԴԵԼԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԵՏԸ». ՓԱՌԱՍԵՐԸ
13.02.2017 \ 00:54
Reads: 2332
Փառասիրությունը մեծ վտանգ է ներկայացնում դիվանագետի անձի, նրա շրջապատի և պարտականությունների կատարման համար։ Փառասեր դիվանագետը հակված չէ լսելու իր կողքին աշխատող և դեսպանընկալ երկիրն ավելի լավ ճանաչող ու փորձված գործընկերոջ ո՛չ կարծիքը, ո՛չ խորհուրդները։ Իսկ եթե նա դեռևս բավարար փորձ և գիտելիքներ չունի և ճգնում է բոլոր խնդիրները լուծել ինքնուրույն, ապա թույլ է տալիս բազմաթիվ սխալներ ու վրիպումներ։
ԲԵԼԱՌՈՒՍՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԸ ՊԵՏՔ Է ՊԱՐԶԱՊԵՍ ԹՈՂՆԻ ԵՎ ԳԱ ՏՈՒՆ
11.02.2017 \ 01:00
Reads: 1913
Բելառուսում ՀՀ դեսպան Արմեն Խաչատրյանը պետք է պարզապես թողնի այդ երկիրը և վերադառնա Հայաստան, 1in.am-ի հետ զրույցում նշել է հայտնի դիվանագետ, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը՝ խոսելով բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնման և դրա շուրջ ստեղծված իրավիճակի մասին:
ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼԻԶՄԸ՝ ՓՈՔՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՐՁԱԿ ԿԱՏԵԳՈՐԻԱ
08.02.2017 \ 12:56
Reads: 1812
Մարդկային գործունեության բոլոր բնագավառներում եղել են պրոֆեսիոնալներ և դիլետանտներ (սիրողներ), որոնց միջև մշտապես ընթացել է խուլ կամ բացահայտ պայքար` հաճախ փոխակերպվելով նախանձի ու թշնամանքի: Ապացուցված է, որ նման իրողությունում, եթե զանազան ուղիներով տվյալ ոլորտում բույն դրած դիլետանտին անգամ հաջողվում է հասնել կարիերայի բարձունքներին, ապահովել անձնական բարօրություն և սոցիալական բարձր կարգավիճակ, վերջիվերջո, նրա առակայությունը տվյալ բնագավառում անպայմանորեն վնաս է հասցնում հանրությանը, մեծ հաշվով` երկրի հետաքրքրություններին ու շահերին:
ՌՈՒՍ-ՀՈՒՆԳԱՐԱԿԱՆ ՉԱՐԴԱՇ ԵՎ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ՌԵՔՎԻԵՄ
03.02.2017 \ 01:24
Reads: 2036
Հունգարիան բացառություն է, որի արտաքին քաղաքականությունն այնքան էլ համահունչ չէ Եվրամիության և եվրոպական մյուս կառույցների հետ։ Չնայած հանգամանքին, որ Բուդապեշտը ստիպված միացել է հակառուսական պատժամիջոցներին, հունգարական ղեկավարությունը մեկ անգամ չէ, որ դժգոհություն է հայտնել այդ կապակցությամբ` նշելով, որ երեք տարվա ընթացքում իր բյուջեն կորցրել է 6,5 միլիարդ դոլարից ավելի, ինչը զգալի գումար է երկրի համար։
ՄՈՍԿՎԱ-ՎԱՇԻՆԳՏՈՆ «ՁՆՀԱԼԸ» ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՀՈՐԻԶՈՆՆԵՐԸ
29.01.2017 \ 11:20
Reads: 3442
Ինչո՞ւ հենց Հայաստանը: Ինչո՞ւմն է նրա առավելությունը, որն իրավունք է տալիս հավատալու մեզ բաժին ընկած հատուկ առաքելությանը` մեծ տերությունների քաղաքական խաղերում և աշխարհաքաղաքական զարգացումներում։ Փաստե՛րն են խոսում այդ վարկածի օգտին։ Անգամ մեր հակառակորդները չեն կարող ժխտել, որ հայերը քրիստոնեական և եվրոպական արժեքներ կրող ազգ են, որին մոտ է նաև արևելյան մշակույթը։
ՊՈՒՏԻՆԸ, ԷՐԴՈՂԱՆԸ ԵՎ ՌՈՀԱՆԻՆ ՄԻ ՆԱՎԱԿՈՒՄ` ԱՌԱՆՑ ԹՐԱՄՊԻ
12.01.2017 \ 12:06
Reads: 4368
Հարկ է գործնական քայերի դիմել, որպեսզի հայկական պատվիրակությունը մասնակցի Աստանայի գագաթնաժողովին, (եթե այդպիսին տեղի ունենա) և միջազգային հանրությանը ծանոթացնելով իր կրած կորուստներին և տառապանքներին` բարձրացնի նյութական ու բարոյական հատուցման հարցը:
ՕԲԱՄԱՅԻՆ ՀԱՍՑԵԱԳՐՎԱԾ ՊՈՒՏԻՆԻ ԵՎ ԹՐԱՄՊԻ ՆՈՒՅՆԻՄԱՍՏ ՈՒՂԵՐՁՆԵՐԻ ՄԱՍԻՆ
03.01.2017 \ 17:02
Reads: 5116
Օրինակները մեկից ավելի են, որոնց մեջ կարելի է առանձնացնել Թրամպի կադրային որոշումները։ Միայն Ռեքս Թիլերսոնին Պետքարտուղար և Հանրի Քիսինջերին ռուսական հարցերով խորհրդական նշանակելը, ինչ ասես արժե։ Պուտինի հետ նրանց ունեցած անձնական կապերը, ինքնին վկայում են ԱՄՆ-ի նորընտիր նախագահի ռուսական կողմի հետ սերտորեն համագործակցելու պատրաստակամության մասին։ Դրանից կշահի ողջ աշխարհը։ Հայաստանը` ևս։
ՆԵՐՈՆՆ ԱՅՐՈՒՄ Է ՀՌՈՄԸ, ՕԲԱՄԱՆ` ԿԱՄՈՒՐՋՆԵՐԸ, ԻՍԿ ՊՈՒՏԻՆԸ ՑՈՒՑԱԴՐՈՒՄ Է MASTER CLASS
30.12.2016 \ 22:42
Reads: 4659
Անգամ դիվանագիտությունից հեռու մարդու համար պարզ է, որ նման պարագայում Պուտինի անսովոր, ոչ ստանդարտ քայլը խփում է մի քանի նշանակետի`
Ա. Ռուսաստանի նախագահը «հողին է հավասարեցնում» Օբամային ռուս-ամերիկյան հարաբերություններին պատճառած վնասների և իրեն հասցրած վիրավորանքների համար,
Բ. կրկին փաստում և ամրապնդում է ԱՄՆ-ի նորընտիր նախագահի հետ համագործակցելու պատրաստակամությունը,
Գ. ապացուցում է միջազգային հանրությանը, որ հանձինս իրեն Ռուսաստանն ունի ուժեղ, վճռական և հմուտ լիդեր, որն իզուր չէ որ ճանաչվել է տարվա N 1 քաղաքական գործիչը:
Ա. Ռուսաստանի նախագահը «հողին է հավասարեցնում» Օբամային ռուս-ամերիկյան հարաբերություններին պատճառած վնասների և իրեն հասցրած վիրավորանքների համար,
Բ. կրկին փաստում և ամրապնդում է ԱՄՆ-ի նորընտիր նախագահի հետ համագործակցելու պատրաստակամությունը,
Գ. ապացուցում է միջազգային հանրությանը, որ հանձինս իրեն Ռուսաստանն ունի ուժեղ, վճռական և հմուտ լիդեր, որն իզուր չէ որ ճանաչվել է տարվա N 1 քաղաքական գործիչը:
ԴԵՍՊԱՆՆԵՐ ՍՊԱՆՎԵԼ ԵՆ ՆԱԽԿԻՆՈՒՄ, ՍՊԱՆՎՈՒՄ ԵՆ ՆԱԵՎ ԱՅՍՕՐ
22.12.2016 \ 20:09
Reads: 4838
Ասել, որ Ռուսաստանը և Թուրքիան «հուր և հավիտյան» բարեկամներ են` քաղաքական մանկամտություն կլիներ։ Կան հարցեր, խնդիրներ, հիշողություններ և դեպքեր որոնք երբեք չեն ջնջվում ժողովուրդների և նրանց հայրերի հիշողությունից։ Բարեբախտաբար, այսօրվա Ռուսաստանը ղեկավարում է Պուտինը, որը լավ է տիրապետում դիվանագիտական արվեստի գաղտնիքներին` այդ թվում հակառակորդին իր գրկում խեղդելու բյուզանդական դիվանագիտության տրյուկին։ Իսկ թե ինչպես կզարգանան տարածաշրջանային քաղաքական «գործերը», շատ բանով կպարզվի Թրամպի Սպիտակ տուն մտնելուց հետո:
ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԳՈՒՇԱԿՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
18.12.2016 \ 16:34
Reads: 4850
Սխալ կանխատեսման ամենաթարմ և հետաքրքիր օրինակը ԱՄՆ-ի նախագահի վերջին ընտրությունների ժամանակ տեղի ունեցած քաղաքական կոնֆուզն էր, երբ բոլոր պետությունները, կամ գրեթե բոլոր պետությունները, իրենց լիդերներով հանդերձ գուշակեցին Հիլարի Քլինթոնի ջախջախիչ հաղթանակը Դոնալդ Թրամպի նկատմամբ։ Եթե դրան ավելացնելու լինենք աշխարհի ուժեղների բացասական, անգամ քաղաքական էթիկայի ոտնահարման և Թրամպին անձնական վիրավորանքներ հասցնելու հակադիվանագիտական օրինակները, ապա կարող ենք ասել, որ գործ ունենք ևս մեկ չգրված դիվանագիտական օրենքի աններելի ոտնահարման հետ։
ՀՀ և ԼՂՀ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՆԵՐԿԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ (մաս երրորդ)
28.11.2016 \ 22:14
Reads: 2539
Դիվանագիտական հարաբերություններում պակաս կարևոր նշանակություն չունի երկրների միջև հակասությունների վրա խաղալը (Թուրքիա-Ադրբեջան, Թուրքիա-Իրան, Ադրբեջան-Իրան) ի օգուտ սեփական շահերի։ Արդյո՞ք հայկական դիվանագիտությունն աշխատում է այդ ուղղությամբ։ Հանրային դիվանագիտության զինանոցում գոյություն ունեն միջազգային իրավունքի միջոցներ ևս, որոնք հաճախ անտեսվում են ՀՀ և ԼՂՀ հետաքրքրությունների գործում։
ՄԵՐ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԱԳՐԵՍԻՎ ԼԻՆԻ, ԴԵՍՊԱՆՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԴԱԴԱՐԵՑՆԵՆ ԿՐԱՎՈՐԱԿԱՆ ԿԵՑՎԱԾՔԸ
25.11.2016 \ 23:20
Reads: 1890
«Բոլոր երկրները, որպես միջազգային սուբյեկտ, եթե նրանց հետ դիվանագիտական հարաբերություններ ունես, հավասարաչափ կարևոր են: Այլ հարց է, որ միջազգային հարաբերություններում մի երկիրն ավելի կարևոր է, մի երկիրն ավելի մեծ դեր է խաղում: Սակայն պրոֆեսիոնալիզմի տեսանկյունից, անկախ նրանից, թե որ երկիր են գործուղվում, մեկ օրենք կա դիվանագիտության մեջ՝ պետք է գործուղել պրոֆեսիոնալ դիվանագետներին: Դիվանագիտության մեջ բացարձակապես անընդունելի է դիլետանտությունը»:
ՀՀ և ԼՂՀ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՆԵՐԿԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ (մաս երկրորդ)
17.11.2016 \ 00:00
Reads: 2609
Ստրատագեման հիշատակվում է Սուն-ցզիի ( Ք.ա. 551-479) ռազմական արվեստի վերաբերյալ տրակտատում, որն աշխարհի ամենահին ձեռագիրն է, իսկ հեղինակը Կոնֆուցիի հասակակիցն է: Անտիկ դարերում ստեղծված 36 ստրատագեմաներն այսօր էլ չեն կորցրել իրենց քաղաքական արժեքը և լայնորեն կիրառվում են, ինչպես մեծ և միջին, այնպես էլ փոքր պետությունների դիվանագիտական պրակտիկայում:
ԻՆՉԻ՞ ՇՆՈՐՀԻՎ ԴՈՆԱԼԴ ԹՐԱՄՓԸ ԴԱՐՁԱՎ ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀ
10.11.2016 \ 20:03
Reads: 2155
2016թ. նոյեմբերի 9-ին ԱՄՆ-ում տեղի ունեցած նախագահի ընտրությունը "Երկրաշարժ" են անվանել փորձագետներն ու վերլուծաբանները: Ինչպե՞ս կարողացավ Դոնալդ Թրամփը շրջանցել Հիլարի Քլինթոնին և ընտրվել ԱՄՆ նախագահ: Թեմայի վերաբերյալ Հանրային հեռուստաընկերության եթերում խոսել է արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:
ՀՀ և ԼՂՀ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՆԵՐԿԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ (մաս առաջին)
07.11.2016 \ 22:05
Reads: 2352
Տեղի ունեցավ Եվրոպական քաղաքական քարտեզի ձևավորում, ինչպես նաև պետությունների, այդ թվում փոքր պետությունների հայեցակարգի ձևավորում։ Արդյո՞ք քառորդ դար մխացող կոնֆլիկտից հետո Երևանը և Բաքուն նույնպես կգան հիմնահարցի արդարացի հանգուցալուծման և կհաստատվի՞ տարածաշրջանում խաղաղություն։
ԻՆՉՈ՞Ւ ԲԱՔՈՒՆ ՈՒ ԵՐԵՎԱՆԸ ՉԵՆ ՕԳՏԱԳՈՐԾԻ “ԻՍԿԱՆԴԵՐԻ” ՆՄԱՆ ԶԵՆՔԵՐ
Խոսելով ռազմավարական նշանակության «Իսկանդեր» զենքի առկայության մասին՝ Նավասարդյանն այն նմանեցրեց ամանեղենի խանութում կռվի պատրաստվող երկու փղերի հետ: Ռազմավարական զենքը նման իրադրության պայմաններում չի կարող դրական դեր խաղալ: Ոչ Երեւանը, ոչ էլ Բաքուն չեն կարող «Իսկանդեր» օգտագործել, դա բացառվում է՝ ասաց դիվանագետը։
03.11.2016 \ 19:09
Reads: 1796
Խոսելով ռազմավարական նշանակության «Իսկանդեր» զենքի առկայության մասին՝ Նավասարդյանն այն նմանեցրեց ամանեղենի խանութում կռվի պատրաստվող երկու փղերի հետ: Ռազմավարական զենքը նման իրադրության պայմաններում չի կարող դրական դեր խաղալ: Ոչ Երեւանը, ոչ էլ Բաքուն չեն կարող «Իսկանդեր» օգտագործել, դա բացառվում է՝ ասաց դիվանագետը։
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ․ ԻՆՉՈ՞Ւ ՍԻՐԻԱՅՈՒՄ ՉՀԱՋՈՂՎԵՑ ՊԱՀՊԱՆԵԼ ՀՐԱԴԱԴԱՐԸ
08.10.2016 \ 15:26
Reads: 1956
Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը՝ Հալեպի հրթիռակոծության մասին:
ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԳՐԵՍԻԱՆ ՈՐՊԵՍ ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑՄԱՆ ՓՈՐՁ
25.08.2016 \ 11:34
Reads: 2253
Վախենալով Մոսկվայի և Թեհրանի պատասխան քայլերից` Անկարան այն ժամանակ կասեցրեց իր գործողությունները։ Ռուսական լրատվամիջոցները երեկ հայտնեցին, որ Մոսկվան անհանգստացած է թուրքական ագրեսիայի կապակցությամբ, իսկ թուրքական կողմը պաշտոնապես հայտարարեց, որ իր գործողությունները համաձայնեցված են հյուսիսային հարևանի հետ։
ԻՆՉՈ՞Ւ Է ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ԱԼԻԵՎԻ ՀԵՏ «ՄՈՒԿ ՈՒ ԿԱՏՈՒ» ԽԱՂՈՒՄ
16.08.2016 \ 11:30
Reads: 1793
Կովկասը ՌԴ-ի համար շատ կարևոր է, ու Ռուսաստանը փորձում է հեռացնել ՆԱՏՕ-ի ներթափանցման վտանգն այնտեղ: Այդ կապակցությամբ երկու հիմնական ուղղություններով Մոսկվան սկսեց աշխատել այս ամառ. Մեկը՝ իրանական և ադրբեջանական ուղղությունն է, մյուսը՝ Թուրքիան:
ՀԱՅՏՆԻ Է, ԹԵ ԻՆՉՈՒ ՆԱԽԱԳԱՀԸ ՀՈՂ ՉԻ ՀԱՆՁՆԻ. ԴԵՍՊԱՆ
11.08.2016 \ 23:35
Reads: 2282
Հայաստանի ԱԳՆ-ն վարում է կրավորական քաղաքականություն՝ կարծում է Արման Նավասարդյանը. «Համաշխարհային հանրությունը կարծես տեղյակ չէ, որ Ադրբեջանում պետական մակարդակով տարփողվում է ֆաշիստական գաղափարախոսություն, քսենոֆոբիա, մարդատյացություն: Ասում են՝ եթե մենք մտնենք Ստեփանակերտ, ամեն մի ադրբեջանցի պետք է կտրի մի հայի վիզ: Ահաբեկչության դեմ պայքարի ինչպիսի՞ համագործակցություն կարող է լինել նման երկրի հետ»: