ԻՆՉՈ՞Ւ ԲԱՔՈՒՆ ՈՒ ԵՐԵՎԱՆԸ ՉԵՆ ՕԳՏԱԳՈՐԾԻ “ԻՍԿԱՆԴԵՐԻ” ՆՄԱՆ ԶԵՆՔԵՐ
«Չկա չարիք առանց բարիքի» ՀԱՊԿ երևանյան գագաթաժողովի ընթացքում կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում ՀՀ ներկայացուցչի նշանակման հարցի ձգձգումը արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանն այսօրվա աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում ճիշտ է համարում: Նա համամիտ չէ ռուս փորձագետների կարծիքին, թե Հայաստանը չուներ համապատասխան թեկնածուներ այդ պաշտոնի համար և դրա համար ձգձգվեց հարցը: «Այս իրավիճակում չարժե ֆլագման լինել»,- Հանրային ռադիոյի հետ հարցազրույցում է ասել է Նավասարդյանը։Խոսելով ռազմավարական նշանակության «Իսկանդեր» զենքի առկայության մասին՝ Արման Նավասարդյանն այն նմանեցրեց ամանեղենի խանութում կռվի պատրաստվող երկու փղերի հետ: Ռազմավարական զենքը նման իրադրության պայմաններում չի կարող դրական դեր խաղալ: Ոչ Երեւանը, ոչ էլ Բաքուն չեն կարող «Իսկանդեր» օգտագործել, դա բացառվում է՝ ասաց դիվանագետը։ Իրավիճակն իրականում նրբանկատություն է պահանջում: Յուրաքանչյուր հարված կարող է նաև հակահարված ունենալ՝ ասաց: Ալիևի՝ Արցախին լայն ինքնավարություն տրամադրելու հայտարարությունները նա խարոզչական խաղ որակեց: Բաքվից հնչող ձևակերպումներին լուրջ չի վերաբերվում նաև քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Ղարաբաղյան խնդրում Թուրքիայի դրական դերակատարության մասին հայտարարությունը Շաքարյանցը գնահատում է որպես Անկարային ԼՂ խնդրից հեռու պահելու կոչ։ Դեսպան Արման Նավասարդյանն էլ Անկարային ուղղված Լավրովի հայտարարությունը առանց նախապայմանների կարգավորման մոտեցում է համարում։ Ըստ դեսպանի՝ պետք է հաշվի առնել, որ Թուրքիան իր հետագա հարաբերությունները ՌԴ հետ երբեք չի ցանկանա պայմանավորելով Ադրբեջանով։ | |
| ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ | |
| 1802 reads | 03.11.2016
| |

«Չկա չարիք առանց բարիքի» ՀԱՊԿ երևանյան գագաթաժողովի ընթացքում կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում ՀՀ ներկայացուցչի նշանակման հարցի ձգձգումը արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանն այսօրվա աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում ճիշտ է համարում: Նա համամիտ չէ ռուս փորձագետների կարծիքին, թե Հայաստանը չուներ համապատասխան թեկնածուներ այդ պաշտոնի համար և դրա համար ձգձգվեց հարցը: «Այս իրավիճակում չարժե ֆլագման լինել»,- 

