ՀԱՅՏՆԻ Է, ԹԵ ԻՆՉՈՒ ՆԱԽԱԳԱՀԸ ՀՈՂ ՉԻ ՀԱՆՁՆԻ. ԴԵՍՊԱՆ
![]() 1in.am-ի զրուցակցի խոսքով՝ այս բոլորը աշխարհաքաղաքական գլոբալ գործընթացների և բազմաբևեռ աշխարհի համար մղվող պայքարի հետևանք է: Անդրադառնալով Իրան-Ռուսաստան-Ադրբեջան ձևավորվելիք առանցքին՝ Արման Նավասարդյանն ասաց, որ Ռուսաստանը չէր կարող հաշվի չառնել Իրանին՝ որպես տարածաշրջանային խաղացողի, սակայն բոլոր դեպքերում ցավալի է համարում, որ այդ հանդիպման միջնորդը դարձավ Ադրբեջանը. «Եթե Հայաստանը չկարողանա համապատասխան քայլեր անել ու հավասարեցնել գոնե ինչ-որ տեղ, ապա մենք շատ բան կկորցնենք: Իրանը, անցյալում ու ներկայում չլինելով Ադրբեջանի հետ բարեկամական հարաբերությունների մեջ, կարողացավ գնալ դրան, իսկ մենք ունենալով այդպիսի նախադրյալներ՝ չկարողացանք դա անել»: Հայաստանի ԱԳՆ-ն վարում է կրավորական քաղաքականություն՝ կարծում է Արման Նավասարդյանը. «Համաշխարհային հանրությունը կարծես տեղյակ չէ, որ Ադրբեջանում պետական մակարդակով տարփողվում է ֆաշիստական գաղափարախոսություն, քսենոֆոբիա, մարդատյացություն: Ասում են՝ եթե մենք մտնենք Ստեփանակերտ, ամեն մի ադրբեջանցի պետք է կտրի մի հայի վիզ: Ահաբեկչության դեմ պայքարի ինչպիսի՞ համագործակցություն կարող է լինել նման երկրի հետ»: Ինչ վերաբերում է Թուրքիայի ներգրավմանը ԼՂ հարցի լուծման գործին, արտակարգ և լիազոր դեսպանը նկատեց, որ դա եղել է Թուրքիայի վարդագույն երազանքը, սակայն առանց հայկական կողմի համաձայնության դա հնարավոր չէ, իսկ հայկական կողմի համար դա, բնականաբար, ընդունելի չէ. «Թուրքիան չի կարող միանալ նաև Իրան-Ռուսաստան-Ադրբեջան եռյակին, դա քաղաքական անգրագիտություն է, որովհետև Իրանն ու Թուրքիան միևնույն նավակում երբեք չեն կարող նավարկել: Իսկ Ռուսաստանը շատ հետաքրքիր խաղ է սկսել. մի կողմից՝ Իրանի, մյուս կողմից՝ Թուրքիայի հետ»: Անդրադառնալով Պուտին-Սարգսյան հանդիպմանը՝ Արման Նավասարդյանը կարծիք հայտնեց, որ «Նախագահը կարողացավ «ջրել» հողերի հանձնման մասին բոլոր հայտարարությունները: Նա չի ստորագրի հողերի հանձնման փաստաթուղթը: Ոչ ոք չի գնա նման բանի, որովհետև մենք տալու բան չունենք: Իսկ «մենք պատրաստ ենք կյանքի կոչել ձեռք բերված պայմանավորվածությունները» ասելով՝ Սերժ Սարգսյանը նկատի ուներ Սանկտ Պետերբուրգի, Վիեննայի հանդիպումների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները»: Արտակարգ և լիազոր դեսպանը անհնար է համարում փոխզիջումը, քանի որ «Ադրբեջանն ասում է՝ սա էլ է իմը, սա էլ, սա էլ»: | |
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ | |
2282 reads | 11.08.2016
| |