Ո՞վ է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին, ում թեկնածությունը ՅՈւՆԵՍԿՕ- ի գործադիր տնօրենի պաշտոնում պաշտպանում է Մոսկվան: Արտակարգ ու լիազոր դեսպան Արման Նավասարդյանը զգուշացնում է՝ այդ անձնավորությունը հայատյաց է:
Արման Նավասարդյանի խոսքով, ցավոք, կան բոլոր նախադրյալները, որ նա դառնա ՅՈւՆԵՍԿՕ-ի գործադիր տնօրեն, քանի որ այդ նպատակի համար Բաքվի կողմից արվել է հնարավոր ամեն ինչ:
Հայկական սփյուռքը և դոլարներ ունի, և հեղինակություն՝ վստահաբար ասաց Արեգ Գալստյանը՝ մատնացույց անելով հայտնի «Ֆորբս» ամսագրում տեղ գտած հայերի անունները: Սակայն արդեն կա այն, ինչ կա, ու պետք է մտածել հաջորդ հարցի մասին: Ի՞նչ անել՝ գործընթացը կանխելու համար: Արեգ Գալստյանը դժվարանում է պատասխան գտնել: Գնալ արդեն արված քայլերի հետևից՝ նշանակում է պարտություն կրել: Դեսպան Արման Նավասարդյանը ելք տեսնում է. «Պետք է կանխել Փոլադ Բյուլբյուլօղլուի առաջադրումը ՅՈւՆԵՍԿՕ-ի գործադիր տնօրենի պաշտոնում, այնպես, ինչպես դա արվեց ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի՝ Թուրքիայի դեսպան նշանակվելու ժամանակ»: | |
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ | |
1725 reads | 20.03.2017
| |