ՅՈՒՆԵՍԿՕ-Ն ԿԴԱՌՆԱ ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ, ԵԹԵ ՀԱՅԿԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ ՈՉՆՉԱՑՐԱԾ ԲՅՈՒԼԲՅՈՒԼՕՂԼԻՆ ՆՇԱՆԱԿՎԻ ՂԵԿԱՎԱՐ
![]() Արման Նավասարդյանը նշել է, որ Փոլադ Բյուլբյուլօղլիի ընտրության պարագայում կարգելափակվեն բոլոր այն ճանապարհները, որոնցով մշակութային, կրթական ծրագրերը գալիս են Հայաստան: Հարցին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայիս ղեկավարը Բուլղարիայի ներկայացուցիչ Իրինա Բոկովան, ով հայտնի է իր ադրբեջանամետ մոտեցումներով, կարո՞ղ է օգնել Բյուլբյուլօղլուն նշանակվել այդ պաշտոնում, Արման Նավասարդյանը պատասխանել է. «Այս կառույցը կոռումպացված է: Ադրբեջանը, Թուրքիան, Ղազախստանն ու Քաթարը մեծ ներդրումներ են անում ՅՈՒՆԵՍԿՕ-ում անդամավճարների առումով և սա մեծ նշանակություն կունենա Բյուլբյուլօղլու համար: ԱՄՆ-ն կրճատել է իր ներդրումները այս կազմակերպության համար, այնպես որ, ֆինանսները մեծ նշանակություն կունենան կառույցի համար: 9 թեկնածուներից, որոնք առաջադրվել են, Բյուլբյուլօղլին առաջին պլան է մղվել»: ![]() Դիտարկմանը, թե ՌԴ փոխվարչապետ Օլգա Գոլոդեցը ևս հայտնել է իր աջակցությունը, Նավասարդյանն ասել է, որ դա ցավալի է: Ըստ նրա՝ Ռուսաստանում շատերը չեն էլ հետևում իրադարձություններին և խաբվում են Բյուլբյուլօղլիի խորամանկությանը, ով իր մասին միֆեր է տարածել, թե երգիչ է, պոետ է, նրան սիրում են, վերաբերվում են որպես «рубаха-парень»: Արման Նավասարդյանը նշել է, որ հարցին քաղաքական հնչեղություն հաղորդելու համար, ինքը, Լարիսա Ալավերդյանը, Արամ Սարգսյանը, Կարինե Դանիելյանը, նախաձեռնում են սկսել համազգային շարժում: «Այս կառույցը վերջնականապես կդառնա հակահայկական հարթակ, եթե Բյուլբյուլօղլին ընտրվի: Մենք պետք է պաշտպանենք մեր ազգային շահերը»,- ասել է Նավասարդյանը: | |
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ | |
1475 reads | 20.03.2017
| |