ՀՀ և ԼՂՀ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՆԵՐԿԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ (մաս երկրորդ)
![]() Արտակարգ և լիազոր դեսպան, ԵՐԵՎԱՆ Առաջին մասը՝ այստեղ ![]() Փոքր երկրների կարգավիճակը պայմանավորված է նրանց ներուժի` ռեզերվի (ռազմական, ֆինանսա-տնտեսական, արդյունաբերական և այլն) թուլությամբ` հետևաբար անվտանգության խոցելիությամբ: Ելնելով այս իրողությունից՝ փոքր պետությունները միշտ ձգտել են հավասարակշռել ուժեղ երկրների միջև և պահպանել չեզոքություն (Ավստրիա, Շվեյցարիա, Շվեդիա և ուրիշներ) կամ ապահովել նրանց հովանավորությունը (Իսրայել): Սակայն երբ ասում ենք, որ փոքր պետությունները զրկված են ներուժից, մոռանում ենք, որ նրանց ամենակարևոր ներուժը դիվանագիտությունն է: Եվ եթե երկիրն ունի բարձրակարգ դիվանագիտական ծառայություն, ապա նա ակտիվորեն մասնակցում է միջազգային հարաբերություններին, միջազգային իրավունքի նորմերի ինստիտուցիոնալիզացման և միջազգային կազմակերպությունների ու կոլեկտիվ անվտանգության համակարգերի ստեղծման գործընթացին: Դա մի կողմից ապահովում է փոքր պետության ինտեգրացիան միջազգային տնտեսական և քաղաքական կառույցներում, մյուս կողմից նպաստում սեփական խնդիրների լուծման գործին: Այս պարադիգմը կարևորվում է Հայաստանի և Արցախի դիվանագիտության զարգացման համար։ XXI դարի դիվանագիտության առանձնահատկությունը կայանում է նրանում, որ նկատելիորեն փոխվում է նրա մեթոդաբանությունը, գործելու մեթոդները, ձևերն ու միջոցները։ Դա պայմանավորված է նրանով, որ գլոբալիզացիայի պայմաններում անհետանում է ներքին և արտաքին քաղաքականության սահմանը, որի հետևանքով դասական, այսինքն պետական դիվանագիտության կողքին հայտնվում է դիվանագիտական բոլորովին նոր տարատեսակ։ Այն կոչվում է ժողովրդական (public doplomacy) և կրում է մի շարք այլ անուններ` քաղաքացիական (citizen), հասարակական, հանրային, մեգաֆոնային: (Ժողովրդական դիվանագիտություն եզրը խորհրդային ռուդիմենտ է։ Ներկայումս ռուսական քաղաքագիտության մեջ ևս, ամերիկյանի օրինակով, ավելի շատ օգտագործվում է «քաղաքացիական դիվանագիտություն» եզրը)։ Եթե դասական դիվանագիտությունն ունի իր բաղադրիչները` արտգործնախարարություն, դեսպանություններ, հյուպատոսական հիմնարկներ և միջազգային կազմակերպություններ իրենց աշխատակազմով հանդերձ, որոնք հանդիսանում են պետական ծառայողներ, ժողովրդական դիվանագիտությունն իրենից ներկայացնում է, այսպես կոչված, խաղացողների (ակտորների) գրեթե անսահմանափակ սպեկտոր` տրանսնացիոնալ կազմակերպություններ, ոչ կառավարական կազմակերպություններ (NGO), եկեղեցի, գիտահետազոտական կրթական հիմնարկներ, արվեստի միություններ, լրատվամիջոցներ և այլն։ Այս ամենը ստացել է պայմանական անուն «փափուկ ուժ»։ ա/ մշակույթից, բ/ քաղաքական գաղափարախոսությունից և հասարակական-քաղաքական արժեքներից, գ/ արտաքին քաղաքականությունից: Տես. Nye J. Soft power: The Means to Success in World Politics. N.Y. Public Affairs Group, 2004 (изд. на рус. Най Дж. «Гибкая сила. Как добиться успеха в мировой политике». М.: Тренд, 2006): Մենք համաձայն ենք այն հեղինակների հետ, որոնք ‹‹փափուկ ուժը›› համարում են պետության ներքին և արտաքին քաղաքական գործոնների ամբողջականությունը: ‹‹Փափուկ ուժի» հնարավորություններն առանձին հետաքրքրություն են ներկայացնում փոքր երկրների համար, որոնց հմուտ օգտագործումը կարող է նպաստել ներքին և արտաքին խնդիրների լուծմանը։ «Փափուկ ուժի» սեգմենտներ կարելի է համարել ժողովրդական դիվանագիտությունը (public diplomacy), ինֆորմացիոն հոսքերը, քաղաքական փիառը` ուղղորդված դեպի օտարերկրյա լսարան, գլոբալ մարքետինգը, զ/ զբոսաշրջությունը, սպորտն ու մշակութային փոխանակումը, է/ ինֆորմացիոն պատերազմներ վարելու միջոցները, թ/ միգրացիոն քաղաքականությունը, ժ/ սփյուռքը: (См. Леонова Ольга Мягкая сила --ресурс внешней политики государства www.observer.materik.ru/observer/N4_2013/027_040.pdf): ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ... | |
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ | |
2609 reads | 17.11.2016
| |