ԴԵՍՊԱՆՆԵՐ ՍՊԱՆՎԵԼ ԵՆ ՆԱԽԿԻՆՈՒՄ, ՍՊԱՆՎՈՒՄ ԵՆ ՆԱԵՎ ԱՅՍՕՐ
![]() Արտակարգ և լիազոր դեսպան, ԵՐԵՎԱՆ (քաղաքական էսսե-վերլուծություն) ![]() …Դիվանագիտական իմունիտետը` անձեռնամխելիությունը, անցել է երկար և բարդ ուղի։ Օրերս Թուրքիայում Ռուսաստանի դեսպանի չարանենգ սպանության կապակցությամբ որոշ մասնագետներ այն կարծիքն հայտնեցին, թե անհրաժեշտ է ընդունել նոր օրենքներ, դիվանագետների անվտանգությունն ուժեղացնելու նպատակով։ Մինչդեռ գոյություն ունեցող միջազգային ակտերը, որոնց ավանգարդում Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիան է` ընդունված 1961 թվականին, լիուլի ապահովում են դիվանագետների ֆիզիկական անվտանգության անձեռնմխելիությունը։ Այլ հարց է, թե ինչպես են գործում այդ օրենքները, երբ և ինչու են ոտնահարվում։ Դիվանագետների, հատկապես, դեսպանների, նկատմամբ ահաբեկման պատճառների և շարժառիթների անգամ ոչ խորը վերծությունն ի հայտ է բերում մի ընդհանուր օրինաչափություն։ Նրանց սպանությունների հիմքում, գրեթե առանց բացառության, ընկած են քաղաքական նպատակներ և դրանց հետագա զարգացման նկրտումները։ Վերցնենք ռուսական դաշտում սրանից գրեթե հարյուր տարի առաջ և օրերս խաղարկված քաղաքական երկու արյունալի ոճրագործությունները և փորձենք համեմատել դրանք։ Այսպես` ![]() Դեսպան Կառլովի սպանությունը նույնպես անպայմանորոն պայմանավորված է զուտ քաղաքական դրդապաճառներով։ ![]() Կառլովի վրա կրակելուց հետո թուրք Մևլութ Մերթ Ալթինթաշը իր հերթին վանկարկում է. «Ալլահ Աքբար», «Մի՛ մոռացեք Հալեպը», «Մի՛ մոռացեք Սիրիան»: 3. Կատարելով ձախ էսեռների կուսակցության Կենտրոնական կոմիտեի որոշումը՝ Միրբախին սպանեցին նույն կուսակցության անդամներ, ՎՉԿ-ի սպաներ Բլյումկինը և Անդրևը։ Նրանք մտան Գերմանիայի դեսպանություն՝ օգտվելով չեկիստական վկայականներից։ Թուրք ահաբեկիչը հայտնվեց Կառլովի թիկունքում՝ որպես ոստիկանության նախկին կամ ներկա աշխատող: 4. Միրբախի սպանության վերաբերյալ բազմաթիվ մենագրություններում և ուսումնասիրություններում տարբեր վարկածների թվում նշվում է անգլիական և ֆրանսիական հետախուզությունների խաղացած դերի մասին։ Դեռևս վաղ է որոշակի հետևություններ անել Կառլովի սպանությունում արտասահմանյան հետքերի մասին, սակայն հենց թուրքերը, արտգործնախարարի բերանով հայտարարում են, որ ահաբեկիչը գյուլենական է, հետևաբար պատկանում է ամերիկյան հատուկ ծառայություններին։ ![]() 6. Պարադոքսալ է թվում, բայց և՛ Միրբախը, և՛ Կառլովը ջանասիրաբար աշխատում էին դեսպանընկալ և իրենց պետությունների միջև հարաբերությունների ամրապնդման ու զարգացման ուղղությամբ, հետևաբար նրանց ընդունած երկրները պետք է որ շահագրգռված լինեին դեսպանների կյանքի անվտանգության համար: 7. Ոչ հեռավոր անցյալի և ներկայի ահաբեկչական շարժման թռուցիկ համեմատությունը գալիս է ապացուցելու, որ անգամ հետերկրորդ համաշխարհայինի և սառը պատերազմի տարիներին քաղաքական ահաբեկչությունը և դիվանագետների նկատմամբ սադրանքները գրեթե զրոյական մակարդակի վրա են եղել։ Այսօր վիճակը միանգամայն հակառակն է: Այժմ անդրադառնանք Կառլովի սպանությանը։ Այն, ըստ մեզ, անմիջականորեն հետևանք է Ռուսաստանի ակտիվ գործողությունների` ուղղված միջազգային ահաբեկչության դեմ, որը բացարձակորեն հակասում “Իսլամական պետության” աշխարհակործան պլաններին։ Իսկ ռուսական զինուժի խաղացած վճռական դերը Հալեպի ազատագրման գործում դետոնատորի դեր խաղաց դաեշականների համար: Այս և վերջին շրջանում Եվրոպայում, Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում և այլ աշխարհամասերում ահաբեկչության հաղթարշավը սերտորեն պայմանավորված է իսլամական ֆունդամենտալիզմի խորացումով, որի կորագիծը բարձրանալու միտում ունի։ Իսլամական պետության քաղաքականության փիլիսոփայությունը և պարադիգման միտում ունեն շարունակելու իրենց կործանարար գործընթացը՝ վախ ներշնչելով, որ ՌԴ-ի դիվանագետների նկատմամբ ահաբեկչությունը կարող է շարունակվել այլ երկրներում: Այդ է վկայում իսլամիստների հրապարակած երկրների ցուցակը, որտեղ ՌԴ դեսպանները ենթարկվելու են սադրանքի: Արաբական գարնանից մեկնարկած ահաբեկչությունը պարարտ հող է գտել երկրագնդում ընթացող աշխարհաքաղաքական բուռն զարգացումների, Արևմուտք-Արևելք խորը հակասություննների և միջազգային լարված հարաբերությունների ենթատեքստում։ Ահաբեկչության էպիկենտրոն Մերձավոր Արևելքը երկարաժամկետ և խորը ճգնաժամ է ապրում։ Խախտված է ողջ տարածաշրջանային անվտանգության և կայունության համակարգը։ Սիրիա, Իրաք, Եգիպտոս, Եմեն, Լիբիա։ Սրանք գտնվում են փլուզման տարբեր փուլերում։ Լուրջ խնդիրների առաջ է կանգնած Թուրքիան, որի նեօսմանական նկրտումները սկսել են բումերանգի դեր խաղալ գործող ռեժիմի դեմ։ Դրան հավելվող ներքին կատակլիզմերը Թուրքիայի համար ստեղծում են մի իրավիճակ, որի գուշակելի ապագայի հեռանկարները չեն բացառում նախկին կայսրության փլուզումը, մասնատումը կամ ֆեդերալիզացիան։ ![]() Սիրիա։ Ռուսաստանը գերկարևոր ծրագրեր ունի այստեղ` մաքրել երկիրը իսլամական ահաբեկչությունից` առայժմ նեցուկ կանգնելով Բաշար Ասադին և Սիրիայի փլուզման դեպքում, որի հավանակությունը փոքր չէ, մասնաբաժին ունենալ դրանից։ Այս ամենին Անկարան, իհարկե, դեմ է։ Սակայն նա ունի մի մեծ, շատ մեծ հիմնահարց` քրդական ինքնավարությունը։ Հալեպի ազատագրման գործողություններում Թուրքիայի դիրքորոշումը հուշում է, որ Ռուսաստանը, կարծես թե, համաձայնել է Անկարայի ներկայությանը Սիրիայի հյուսիսային հատվածում` քրդական ինքնավարության կայացումն արգելակելու նպատակով։ Բացի այդ ամենից, Ռուսաստանի և Թուրքիայի շահերը համահունչ են աշխարհաքաղաքական ռեալիայում։ Այսպես, Ռուսաստանը շահագրգռված է հնարավորինս խորացնել Անկարայի և Վաշինգտոնի միջև խրված սեպը, ինչի վերջնական արդյունքը մենք տեսնում ենք մշուշում։ Թուրքիան աշխատում է մոտենալ Ռուսաստանին նրանից հնարավորիս ավելի դիվիդենտներ պոկելու համար։ Արևուտքին Մերձավոր Արևելքից առավել հեռացնելու նպատակով Ռուսաստանը նոր ձևաչափ է ընտրել` Մոսկվա-Անկար-Թեհրան։ Եռանկյունում իրար հակասող երկու խաղացողների` Իրանի և Թուքիայի ընդգրկումը ռուսական դիվանագիտության փայլուն քայլ կարելի է համարել։ Այս «տրիոյում» առաջին գործիքը` դաշնամուրը, Մոսկվան է։ Վերջապես Ռուսաստանին և Թուրքիային այսօր իրար կապում են տնտեսական լայնամասշտապ հետաքրքրությունները։ ![]() Հ.Գ. Հոդվածը տեղադրված էր կայքում, երբ դեսպան Անդրեյ Կառլովին հետմահու շնորհվեց Ռուսաստանի Դաշնության հերոսի կոչում։ | |
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ | |
4838 reads | 22.12.2016
| |