ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԿԱՐՈՂԱՆԱ ՏՐՅՈՒԿՆԵՐՈՎ ԽԱՂԱԼ ԻՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
12.07.2016 \ 20:36 Reads: 1828
Բանախոսը մատնանշեց նաև Հայաստանի դիվանագիտության բացթողումները, որոնք, ըստ նրա, մեր ունեցած հնարավորությունների ոչ ճիշտ կիրառման արդյունք են: Վստահեցրեց, որ Հայաստանը քաղաքական տարբեր տրյուկներ կիրառելով պետք է խաղա իր գործընկերների հետ և կատալիզատորային դիվանագիտություն վարի, ինչպես անում են մի շարք պետություններ:
ՀԱՆՐԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐԴԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՎ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐՈՒՄ
04.07.2016 \ 23:16 Reads: 4185
Հայկական դիվանագիտությունը պետք է կանխարգելիչ ծրագիր ունենա` օգտվելու  «Սպառնալիքի տակ պարտադրված որոշումից հրաժարվելու մասին» (Under duress) բանաձևից։ Այն հնարավորություն է ընձեռում  որևէ միջազգային կազմակերպությունում կամ ֆորումում մերժել այնպիսի բանձևի ընդունումը, որը հակասում է Հայաստանի պետական շահերին և ազգային անվտանգությանը։
ԻՆՉՈ՞Ւ ԳԵՐՄԱՆԻԱՆ ԱՐԵՑ ԴԱ. ՌԱԴԻՈՀԱՂՈՐԴՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ Է ԴԻՎԱՆԱԳԵՏԸ
12.06.2016 \ 20:27 Reads: 2928
Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանութեան ճանաչման բանաձեւի ընդունումը մեկնաբանում է արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նաւասարդեանը:
ԴԻՎԱՆԱԳԵՏ. «ՏԵՍԱՆԵԼԻ ԱՊԱԳԱՅՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՆ ԿՈՐԾԱՆՎԵԼՈՒ Է»
09.06.2016 \ 11:13 Reads: 2257
«Չնայած՝ տարբեր մեկնաբանություններ կան Հայաստանում, որ Գերմանիայի Բունդեստագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը զուտ էգոցենտրիկ և քաղաքական որոշում էր, Գերմանիան իր շահերից ելնելով դա արեց, այնուամենայնիվ, փաստաթուղթը միջազգային իրավունքի առումով շատ կարևոր երևույթ էր»...
STATUS QUO: ՄԱՅԻՍԻ 9-Ի ԽՈՐՀՈՒՐԴԸ
16.05.2016 \ 02:23 Reads: 1952
STATUS QUO-Հյուր՝ Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյան, Թեմա՝ Մայիսի 9-ի խորհուրդը:
 
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՆԱԿԱՆ ՔԱՅԼԵՐԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿՈՆՖԼԻԿՏԻ ՍՐԱՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ
22.04.2016 \ 00:18 Reads: 2057
Ռուսները Կովկասում են 250 տարի`և'  ցարի, և' բոլշևիկների օրոք։ Նրանք այստեղից կհեռանան միայն համաշխարհային պատերազմի դեպքում, ինչի մասին 90-ականներին մարշալ Շապոշնիկովը զգուշացրեց թուրքերին։ Սակայն, այսօր Ռուսաստանի կովկասյան դիվանագիտությունն ապրում է ծանր ժամանակներ։
ԴԻՎԱՆԱԳԵՏԸ, ՍԱԿՐԱՎՈՐՆ ՈՒ ԲԺԻՇԿԸ ՍԽԱԼՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՆ
22.04.2016 \ 00:10 Reads: 1832
Ադրբեջանի նախաձեռնած քառօրյա պատերազմը ցույց տվեց ոչ միայն կոռումպացված իշխանություն ունենալու վտանգավորության աստիճանը, այլև մեր դիվանագիտության խեղճությունը: Հայաստանի դիվանագիտության բացթողումների և հնարավորությունների մասին:
ՄԵՐ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱՄԵԾ ԲԱՑԹՈՂՈՒՄԸ ԼՂՀ-ԻՆ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՑ ԴՈՒՐՍ ԹՈՂՆԵԼՆ ԷՐ
19.04.2016 \ 22:59 Reads: 2165
Դիվանագետ․ եթե Հայաստանը կտրվի ՌԴ-ից, հարվածի տակ կդնենք մեր պետականության հիմքերը․․․
Ո՞Վ ԷՐ ԱՐՑԱԽԻ ՇՈՒՐՋ ՖՈՐՍ ՄԱԺՈՐԻ ՄԵՂԱՎՈՐԸ
19.04.2016 \ 13:04 Reads: 1609
«Մորսմաժորային իրավիճակներում միշտ փնտրում են մեղավորների: Այս դեպքում հիմնական թիրախ ընտրվեց ՀՀ ԱԳՆ-ն, բայց...»
ՎՐԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՐԵՎԱՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ
26.03.2016 \ 02:17 Reads: 9144
Մերօրյա աշխարհաքաղաքական գործընթացները չեն շրջանցում նաև Հարավային Կովկասը: Արդյունքում՝ Վրաստանը նույնպես ներգրավվել է տարածքային հակամարտությունների շարքում: Հարավօսական և աբխազական հիմնահարցերի ձևավորմամբ խոչընդոտներ են առաջացել Վրաստանի և նրա հարևանների միջև: 2008թ. օգոստոսյան պատերազմը տարածաշրջանում նոր իրավիճակ է ստեղծել, որից շարունակաբար փորձում են օգտվել Թուրքիան և Ադրբեջանը:
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇԱԲԱԹ․ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԶԻԳԶԱԳՆԵՐԻՑ ՄԻՆՉԵՎ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՍԿԱՆԴԱԼՆԵՐ
13.03.2016 \ 23:57 Reads: 2006
Կրեմլը լռում է անգամ այն բանից հետո, երբ Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարը հայտարարում ՌԴ-ի, Իրանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների` ծրագրվող հանդիպման մասին:  Իսկ ի՞նչ  անակնկալներ ու վտանգներ կարող են  պարունակել իրենց մեջ նման բազմակոմբինացիոն խաղերը Հայաստանի համար,  ցույց կտան դեպքերի զարգացումը:
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇԱԲԱԹ․ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱՌԱՋԱՐԿԸ ՕԲԱՄԱՅԻ ՎԵՐՋԻՆ ՇԱՆՍՆ Է ՀԵՌԱՆԱԼՈՒՑ ԱՌԱՋ
09.03.2016 \ 00:02 Reads: 2113
Ադրբեջանն իր հերթին պետք է  ուրախ լինի, որ առիթ կստեղծվի շտկելու լարված հարաբերությունները Միացյալ Նահանգների և Արևմուտքի հետ: Գալով Հայաստանին` մենք ունենք կոմպլեմենտարային հարաբերություններ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ, այնպես որ, Երևանը, ըստ ամենայնի, պետք է ողջունի կոնֆլիկտի խաղաղ կարգավորման ամեն առիթ, որտեղից էլ այն երևան գա:
ԼՈՅԱԼԻԶՄԸ` ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՐՁԱԿ ԿԱՏԵԳՈՐԻԱ
07.03.2016 \ 23:59 Reads: 3052
Դիվանագետների անձն ու գործունեությունն ուսումնասիրող հեղինակները, սկսած Կալյերից (XVII դար), լոյալիզմը կամ լոյալությունը (loyalty)  անվանում են դիվանագետի 7-րդ բարեմասնություն։  Սակայն այդ հասկացությունն այսօր էլ  լիովին  ուսումնասիրված չէ:
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇԱԲԱԹ․ ՊՈՒՏԻՆՆ ՈՒ ՕԲԱՄԱՆ ՉԵՆ ՈՒԶՈՒՄ «ՊԼԱՆ Բ»
01.03.2016 \ 00:59 Reads: 2207
Ռուսաստանի նախագահը` սկսելով ռազմական գործողությունները ահաբեկիչների դեմ և վերադառնալով Միջին Արևելք որպես մեծ պետություն, այժմ ավելի շատ մտահոգված է, որպեսզի հնարավորինս  ‹‹քիչ արյունով›› հասնի խաղաղության: Իսկ Օբաման ցանկանում է հեռանալ Սպիտակ տնից, որպես ‹‹խաղաղաբեր›› նախագահ, որը բացի Կուբայի հետ հարաբերությունները կարգավորելուց և Իրանի  դեմ պատժամիջոցները վերացնելուց, դադարեցնում է սիրիական ‹‹մսաղացի պտույտները›› :
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇԱԲԱԹ. ԱԴՐԲԵՋԱՆԻ «ՎԱԶԵԼԻՆԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ» ՏԵՂԱՊՏՈՒՅՏՆԵՐԸ
21.02.2016 \ 22:13 Reads: 1924
Տարածաշրջանի լարված իրադրությունը բարդ խնդիրներ է դնում Ադրբեջանի առաջ: Արտգործնախարար Մամեդյարովի խոսքերով՝ իր երկիրը Թուրքիայի ռազմավարական դաշնակիցն է, իսկ Ռուսաստանի` ռազմավարական գործընկերը, և շահագրգռված է ամրապնդել հարաբերությունները երկու պետությունների հետ:
ՓՈՔՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ
18.02.2016 \ 12:15 Reads: 3284
Եվրոպացի`մասնավորապես գերմանացի գիտնականները XVII-XIX դարերի ընթացքում հետաքրքրված էին փոքր պետությունների ծագման և զարգացման պատմությամբ: Սակայն, XIX դարի կեսերին ազգ-պետություն գաղափարի արծարծումը երկրորդ պլան մղեց փոքր պետությունների ուսումնասիրությունը:  Դրա պատճառներից մեկը գերմանական շատ փոքր պետությունների շուրջ ծագած վիճաբանությունն էր: Նշենք, որ փոքր պետությունները միասնական Գերմանիայի ամենամեծ խոչընդոտն էր: 
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇԱԲԱԹ․ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄՈՏ ԵՆ «ԿԱՐՄԻՐ ԳԾԻՆ»
14.02.2016 \ 23:02 Reads: 1816
Միջազգային հարաբերությունների անցած շաբաթվա (8-14 փետրվար, 2016թ․) կարևոր  իրադարձություններից մեկը պատմության նոր շրջանի դիվանագիտության լեգենդ Հենրի Քիսինջերի հանդիպումն էր Վլադիմիր Պուտինի հետ, այն Քիսինջերի, որը 70-ական թվականներին  Խորհրդային Միության և Ամերիկայի միջուկային բախումից փրկողների առաջամարտիկներից էր, ինչը, սակայն,  չխանգարեց նրան ակտիվ դեր խաղալ «Սովետների» փլուզման գործում:
ՀԱԿԱՄԱՐՏՈՂ ՈՒԺԵՐԻ ԱՐԱՆՔՈՒՄ ՉՊԻՏԻ ԲՈՒՏԵՐԲՐՈՏ ԴԱՌՆԱՆՔ
07.02.2016 \ 23:56 Reads: 1520
Ինչպիսի՞ն պիտի լինի Հայաստանի Հանրապետության դիրքորոշումներն ու մոտեցումները: Առաջացող նոր դաշինքներից որո՞նք են բնական դաշնակիցներ, և որոնցից կարելի է վտանգներ սպասել: Այս մասին է Երանյան նախագծի հեղինակի և ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Ռուս-հայկական համալսարանի համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ Արման Նավասարդյանի զրուցը:
ԱՐԴՅՈ՞Ք ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ՇԱՀԵԿԱՆ Է ԻՐԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԼՂ ՀԻՄՆԱՀԱՐՑԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆԸ
29.01.2016 \ 13:50 Reads: 2417
Ֆինանսատնտեսական ծրագրերից զատ  Թեհրանը փայփայում է մեծ, շատ մեծ քաղաքական ամբիցիաներ` ոչ միայն տարածաշրջանային, այլև աշխարհաքաղաքական մասշտաբներով: Ունենալով լուրջ նախադրյալներ` Իրանը մտորում է, եթե ոչ գերտերություն, ապա գոնե Մերձավոր Մեծ Արևելքի N 1 տերություն դառնալու ուղղությամբ, որի հնարավորությունն այնքան էլ հեռու չէ ռեալ իրողությունից:
ԻՐԱՆԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ ՊԱՏՄԱԿԱՆ ՇԱՆՍ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ
18.01.2016 \ 23:25 Reads: 2541
Իրանի ռազմական, քաղաքական և տնտեսական վերածնունդը մեծ հարված էր նաև Սաուդյան Արաբիայի համար, որը Թուրքիայի, Իսրայելի, Քաթարի և Ծոցի մյուս երկրների հետ արեց հնարավորը բարեկամ Վաշինգտոնի կողմից արգելքները չվերացնելու համար: Սակայն ճիշտ են ասում, որ քաղաքականության մեջ բարեկամություն չկա:
ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՔՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԲԱՂԱԴՐԻՉ
16.01.2016 \ 00:52 Reads: 2781
Այս առանքային գլոբալ փոփոխությունների հետևանքով միջազգային հարաբերություններում հայտնվեց նոր գործող և մեծ հեռանկարներ ունեցող մի ուժ, որը մենք կոչում ենք ժողովրդական դիվանագիտություն: Այն կյանքի ուղեգիր ստացավ 1970 թվականների վերջերին, երբ Մերֆիի հանձնաժողովը, որն իրագործում էր ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության քարոզչությունը, հումանիտար փոխանակումները և գաղափարախոսության պաշտպանությունը հանդես եկավ այդ ոլորտների հիմնավոր վերակառուցման առաջարկով:
ՓՈՔՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱԿԱԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԿՈԱԼԻՑԻԱՆԵՐԻ ԵՌԱՊԱՏԿԵՐՈՒՄ
09.01.2016 \ 18:49 Reads: 3864
Ասպարեզում մնում է Իրանը, որը ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ հարաբերությունների կարգավորումից հետո կարող է դուրս գալ մեկուսացման ճահճից, սակայն  տարածաշրջանում նրա` ճանաչված  գերտերություն դառնալը, մեր կարծիքով, զուրկ է ռեալ հնարավորություններից, որոնց հիմքում ընկած են կրոնական, էթնիկական, ազգային  քաղաքատնտեսական և մի շարք այլ գործոններ:
Ի՞ՆՉ Է ՍՊԱՍՎՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՌՈՒՍ -ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԻԶԱԿԵՏՈՒՄ (ՔՆՆԱՐԿՈՒՄ)
24.12.2015 \ 23:24 Reads: 1560
Ա1+-ի տաղավարում հայտնի դիվանագետներ և վերլուծաբաններ քննարկում են ռուս-թուրքական հակամարտության նորագույն փուլն ու դրա հետևանքով ՀՀ տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական շահերը:
ՊԵՏՈՒԹՅԱՆ ԼԻԴԵՐ, ՈՐՆ ԱՍՈՑԱՑՎՈՒՄ Է ՖՅՈՒՐԵՐԻ ՀԵՏ
22.12.2015 \ 10:10 Reads: 2813
Էրդողանն  այսօր ասոցացվում է Հիտլերի կերպարի հետ` Երկրորդ աշխարհամարտի նախաշեմին: Նույն` ոչ համակարգված, պարանոյիկ գործելակերպը, նույն դիմախաղը, ձայնի նույն տոնայնությունը: Պատմությունը ցուցանում է. եթե երկրի ղեկը նման մոլագարի ձեռքում է, կնշանակի  քաղաքակիրթ աշխարհը վտանգված է: Թերթեք ֆյուրերի ‹‹Mein Kampf››-ը  ‹‹Իմ պայքարը››`կհամոզվեք:
ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍԱԴՐԱՆՔՆԵՐԻ ՀԵՏԵՎՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱԿԱՆՋՆԵՐՆ ԵՆ
14.12.2015 \ 21:54 Reads: 2171
«Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը այս օրերին առավել քան կարևոր է, և այդ համատեքստում Գերմանիան՝ որպես ԵԱՀԿ հաջորդ նախագահող երկիր, աջակցում է Մինսկի խմբի համանախագահների՝ խաղաղ բանակցությունը շարունակելու ջանքերին»: Սա ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիկի համոզմունք է, մինչդեռ խաղաղ բանակցությունը ոչ միայն չի շարունակվում, այլև Ադրբեջանի կողմից կրակոցների պատճառով կասկածի տակ է դրվել նախագահների առաջիկա հանդիպման հնարավորությունը:
« 1 2 ... 5 6 7 8 9 ... 19 20 »
Copyright © 2025 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com