ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՔՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԲԱՂԱԴՐԻՉ
![]() Արտակարգ և լիազոր դեսպան, ԵՐԵՎԱՆ ![]() 1) Գաղութային դարաշրջանի ավարտը, և տարբեր տիպի պետությունների ստեղծումը: 2) Համաշխարհային ասպարեզում ոչ պետական դերակատարների ակտիվ հայտնությունը (միջազգային ոչ պետական կազմակերպություններ, տրանսնացիոնալ կորպորացիաներ, ներպետական մարզեր, էթնիկական և կրոնական շարժումներ, ահաբեկչական կազմակերպություններ) 3) Գիտատեխնիկական հեղափոխությունը (Лебедева М.М. Мировая политика, M. Изд. КНОРУС. 2014, стр. 53, 59, 60): Այս առանքային գլոբալ փոփոխությունների հետևանքով միջազգային հարաբերություններում հայտնվեց նոր գործող և մեծ հեռանկարներ ունեցող մի ուժ, որը մենք կոչում ենք ժողովրդական դիվանագիտություն: Այն կյանքի ուղեգիր ստացավ 1970 թվականների վերջերին, երբ Մերֆիի հանձնաժողովը, որն իրագործում էր ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության քարոզչությունը, հումանիտար փոխանակումները և գաղափարախոսության պաշտպանությունը հանդես եկավ այդ ոլորտների հիմնավոր վերակառուցման առաջարկով: ![]() Ժողովրդական դիվանագիտությունը, որը կրում է նաև բաց, հասարակական կամ ‹‹մեգաֆոնային›› դիվանագիտություն անվանումները, առաջին հերթին այլ երկրների հասարակության վրա ներգործելու հուսալի խողովակ է, իր պետության հեղինակության բարձրացման և նրա մասին ճշգրիտ տեղեկություններ հաղորդելու միջոց: Զուգահեռաբար, ժողովրդական դիվանագիտությունը գաղափարախոսական կարևորագույն մեխանիզմ է սեփական երկրի հասարակական լայն զանգվածների կարծիքի ձևավորման և նրանց ակտիվ, նպատակամղված մանիպուլյացիայի համար: Երևան գալով գլոբալիզացիայի և ինֆորմացիոն հեղափոխության դարաշրջանում` ժողովրդավարական դիվանագիտությունն արագորեն ներառում է հասարակության լայն զանգվածներ, պետական, միջազգային ու հասարակական կազմակերպություններ, զանգվածային լրատվական միջոցներ, ոչ կառավարական կազմակերպություններ, քաղաքագետների, գիտության, կրթության և մշակույթի գործիչների: Ձևավորվում է այսպես կոչված ‹‹դիվանագիտության երկրորդ ուղղություն››` ոչ պաշտոնական դիվանագիտություն` ի տարբերություն նրա ‹‹առաջին ուղղության››` պաշտոնական դիվանագիտության: Ժողովրդավարական դիվանագիտությունն այսպիսվ դառնում է պրոֆեսիոնալ դիվանագիտության անքակտելի մասը, արտաքին քաղաքականության և միջազգային հարաբերությունների առանցքային գործոնը: Ժողովրդական դիվանագիտությունը դեմոկրատիայի ծնունդ է, համաշխարհային զարգացման, ռազմա-քաղաքական, տնտեսական և մշակութային ինտեգրացիայի, ժողովուրդների մերձեցման, մարդկանց կրթական և գիտակցական մակարդակի բարձրացման հետևանք: Ժողովրդական դիվանագիտությունը դասական դիվանագիտության հասունության վկայությունն է, նրա որակական զարգացման բարձրագույն աստիճանը: Այն, որ դիվանագիտության այս` համեմատաբար երիտասարդ ճյուղը մեծապես կարող է օգտակար լինել դասական դիվանագիտության խնդիրների իրագործման համար` կասկածից վեր է: Սակայն ժողովրդական դիվանագիտությունը բարդ և բազմաշերտ երևույթ է և պահանջում է զգուշավոր մոտեցում նրա ընձեռած հնարավորություններից օգտվելու, ինչպես նաև արտաքին քաղաքականության և գաղափարախոսական խնդիրների լուծման գործընթացում վրիպումներից խուսափելու համար: ![]() Ստալինյան ռեժիմի տարիներին, օրինակ, արտասահմանյան երկրների ժողովուրդներին միանգամայն այլ լույսի տակ էր ներկայացվում սովետների ‹‹ազատ ու երջանիկ›› կյանքը: Ժողովրդական դիվանագիտության ‹‹վտանգավոր›› կողմերից մեկն այն է, որ նրա շրջանակներում գոյություն ունի քաղաքական ապատեղեկատվության հնարավորություն, որից հաճախ են օգտվում դասական դիվանագիտության ինստիտուտները` կառավարությունները, արտգործնախարարությունները, դեսպանությունները, միջազգային կազմակերպությունները և այլն: Օգտագործելով ինֆորմացիոն տեխնոլոգիաները, գլոբալ կոմունիկացիաները, լրատվական միջոցները, հեռուստատեսությունը, համացանցերը, հասարակական, կրոնական և այլ բազմաթիվ կազմակերպություններն ու կառույցները` պրոֆեսիոնալ դիվանագետներն հանդես են գալիս ինֆորմացիոն պատերազմների կազմակերպիչների և իրագործողների դերում: Այդ է վկայում հետմիաբևեռ աշխարհում այսօր տիրող քաղաքական բարդ իրադրությունը` հատկապես Ուկրաինայում, Մեծ Մերձավոր Արևելքում, Կովկասում և այլ տարածաշրջաններում: Ավելին` ժողովրդավարական դիվանագիտության ընձեռած հնարավորություններն օգտագործվում են ահաբեկչության, ռասիզմի գաղափարախոսության, թմրանյութերի տարածման և այլ վտանգավոր նպատակներով: Արդեն ասվեց, որ ժողովրդավարական դիվանագիտությունն ուղիղ համեմատական է դեմոկրատիայի հետ: Եթե բռնապետական համակարգն անարդյունավետ է օգտագործում ժողովրդավարական դիվանագիտության հնարավորություններն արտաքին հարաբերություններում, այն առավել ևս ի վիճակի չէ այդ ուղղությամբ հասնելու հաջողության ներքին քաղաքականության ոլորտում: Վերցնենք ժողովրդավարական դիվանագիտության ամենակարևոր և փորձված ինստիտուտներից մեկը` պառլամենտը: Դեռ հին հույներն էին հասկացել պառլամենտի կարևորությունը դիվանագիտական հարաբերություններում, և այդ իսկ պատճառով նրա միջոցով էին լուծում իրենց արտաքին քաղաքականության շատ հարցեր` դեսպանների նշանակում և հետ կանչում, քաղաքական և ֆինանսական հաշվետվություն, միջպետական պայմանագրերի ստորագրում ու հաստատում, և այլն: Այսօր էլ շատ երկրներ (ԱՄՆ` Կոնգրես, Անգլիան` Պառլամենտ` Ռուսաստան` Դումա) կարևորում են պառլամենտական դիվանագիտությանը` որպես պետության դիվանագիտության վերահսկողության, հաշվետվության փորձված ու արդյունավետ մեխանիզմի: ՀՀ-ում ժողովրդավարական դիվանագիտության այդ կարևորագույն ինստիտուտը, դժբախտաբար, իր բարձրության վրա չէ: Մի շարք հեղինակներ` Է. Սատոու, Հ. Նիկոլսոն, Ու Զերտման, Մ. Բերման և ուրիշներ այն կարծիքն են հայտնում, որ դիվանագիտությունն հասնում է իր նպատակին և արդյունավետ է, եթե գործում է գաղտնապահության պայմաններում: Մենք միանգամայն համամիտ ենք այս տեսակետի հետ, որը բնականաբար, ջրբաժան է անցկացնում դասական դիվանագիտության ու ժողովրդավարական դիվանագիտության միջև, որի հիմնական պայմանը թափանցիկությունն ու հրապարակայունությունն է: Մենք պարզապես հանդես ենք գալիս ոչ թե դիվանագիտական և բանակցային գործընթացներին հասու լինելու և գաղտնիքներին տեղեկանալու դիրքերից, այլ պահանջում ենք տեղեկատվություն բանակցության արդյունքների և վերջնական փաստաթղթերի մասին: Այլ կերպ ասած առաջարկում ենք իմանալ, թե ի՞նչ է արվում երկրի դիվանագիտության ոլորտում, որը միանգամայն օրինական պահանջ է հարկատուների կողմից: Իսկ երբ պետության արտգործնախարարությունն հրաժարվում է այս տրամաբանական հարցին պատասխանելուց` ծագում է երկու կարծիք` ա) դիվանագիտական ծառայությունն ի վիճակի չէ կատարելու իր վրա դրված պարտականությունները, բ) դիվանագիտական ծառայությունն իր անկարողությունը փորձում է թաքցնել գաղտնապահության քողի տակ, որն արհեստածին է, շինծու: ![]() Այդ մեխանիզմը հատկապես օգտակար է այն երկրների համար, որոնք ֆինանասական և ներուժի սուղության պատճառով ներկայացված չեն շատ երկրների դիվանագիտական կորպուսներում: Փոքր պետությունները միջազգային և միջպետական հարաբերություններում կարող են ակտիվորեն օգտագործել ժողովրդական դիվանագիտության բաղադրիչները, (առևտրական, հասարակական, մշակութային, երիտասարդական, սպորտային և այլն), որոնք առանձին դեպքերում ավելի արդյունավետ են, քան պետական կազմակերպույուններն ու կառույցները: Այդ ուղղությամբ մեծ հաջողություններ են գրանցել Շվեդիան, Շվեյցարիան, Իսլանդիան, Նորվեգիան և եվրոպական, ինչպես նաև ասիական մի շարք փոքր, գաճաճ և ‹‹միկրոպետություններ››: Ժամանակակից համաշխարհային թատերաբեմում բազմաթիվ դերակատարների առկայությունը մյուս գլոբալ գործընթացների համատեքստում առաջ է բերում տրամաբանական հարց. ո՞վ և ինչպե՞ս է կարգավորելու միջազգային հարաբերությունների առանցքային խնդիրները, ի՞նչ կերպ է բաշխվելու հիմնական խաղացողների դերերը, և մեզ ամենահետաքրքրողը` որտե՞ղ է փոքր պետությունների տեղն այդ ամենում: Այս հարցերը կազմում են ամբողջական համակարգ, որն ստացել է ‹‹գլոբալ կառավարում›› անվանումը: Փոքր պետությունները, մեր կարծիքով, կարող են ակտիվ գործողություն ծավալել այն բոլոր ոլորտներում, որոնք արտացոլված են Ժոզեֆ Նայի պետությունից` մյուս դերակատարներին կարգավորման գործառութների փոխանցման սխեմայում: | |
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ | |
2781 reads | 16.01.2016
| |