ՊԵՏՈՒԹՅԱՆ ԼԻԴԵՐ, ՈՐՆ ԱՍՈՑԱՑՎՈՒՄ Է ՖՅՈՒՐԵՐԻ ՀԵՏ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԱրտակարգ և լիազոր դեսպան, ԵՐԵՎԱՆ Սառը պատերազմի տարիներին Թուրքիան ԱՄՆ անփոխարինելի ռազմաքաղաքական գործընկերն էր, ՆԱՏՕ-ի հուսալի պատնեշը Խորհրդային Միության հարավային սահմաններին: Ներկայում` նոր աշխարհակարգի համար ընթացող սուր պայքարի և միջազգային քաղաքական հարաբերությունների տուրբուլենտային իրավիճակում նրա դերակատարությունն ու կարգավիճակը աստիճանաբար ենթարկվում են փոփոխությունների:Ինչու՞մ է խնդիրը: ԱՄՆ-ը կարծես թե կորցնում է հետաքրքրությունը Թուրքիայի նկատմամբ, եթե չասենք սառում է նրանից: Այստեղ, ըստ երևույթին, կա 2 հանգամանք. Վաշինգտոնն իր աշխարհաքաղաքական հետաքրքրությունների կենտրոնը տեղափոխում է Խաղաղօվկիանոսյան և Հեռավորարևելյան տարածքներ, իսկ Մեծ Մերձավոր Արևելքում փնտրում է իր շահերի նոր պահապաններ: Դրանք կարող են լինել Սաուդյան Արաբիան, Քաթարը, Ծոցի երկրները, հատկապես, Քրդական պետությունը, որը Վաշինգտոնն ակտիվորեն ստեղծում է Իրաքի քրդական անկլավում: Բացառված չէ, որ Իրանի հետ հարաբերությունների նորմալացման և պատժամիջոցների վերացման դեպքում Իրան-ԱՄՆ համագործակցությունն այն աստիճանի հասնի, որ Վաշինգտոնը Անկարան փոխարինի Թեհրանով: Թերևս վերադառնան նրանց սերտ բարեկամության ժամանակները, որոնք գոյություն ունեին մինչև 1979 թվականի իսլամական հեղափոխությունը: Քաղաքականության մեջ լինում են նման զիգզագներ: Մավրը հեռանում է, երբ գործն արված է: Սակայն ամենակաևորն այստեղ այն է, որ Միացյալ Նահագների ուղեղային կենտրոններում մշակվում են սատանայական պլաններ. քաշվել մի կողմ և Ռուսաստանին ներքաշել Մերձավոր Արևելքի իրենց սարքած շիլաշթոփի մեջ և կողքից դիտել, թե Պուտինը, որն առանց այդ էլ խճճված է թուրքական, ուկրաինական, դաեշական և էլի շատ հագույցներում, ինչպես է դուրս պրծնելու այդտեղից: Մյուս կողմից` թուրք-ամերիկյան հարաբերությունների ակտիվության թուլացումը զարմանալիորեն ուղիղ համեմատական է ռուս-թուրքական հարաբերությունների խորը ճգնաժամին: Երբ մի քանի ամիս առաջ ռուսների և թուրքերի միջև մեղրամիսային շրջան էր և նրանք միմյանց ընկալում էին որպես ռազմավարական գործընկերներ, Միացյալ Նահանգները, բնականաբար, անհանգստացած էին: Եվ տրամաբանորեն, նոյեմբերյան հայտնի դեպքից հետո սկիզբ առած Մոսկվայի և Անկարայի առճակատումը պետք է որ Վաշինգտոնի սրտովը լիներ և քաջալերվեր նրա կողմից: Մինչդեռ նման բան տեղի չունեցավ, ինչը պարադոքսալ է դիտվում Ռուսաստան-Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունների եռանկյունում:Դա նախ բացատրվում է վերը նշված ամերիկյան աշխարհաքաղաքական ծրագրերով, ինչպես նաև Իսլամական պետության` ԴԱԵՇ-ի հետ Էրդողանի կառավարության սերտ համագործակցության հանգամանքով և Թուրքիայում արմատական իսլամիզմի բացահայտ աշխուժությամբ, որն այնքան էլ չի խանդավառում ամերիկացիներին: Իսկ եթե այս ամենին ավելանա ռուսների հետ իսլամական ահաբեկչության դեմ միասնաբար պայքարելու համաձայնությունը (նման նախադրյալներ կարծես կան օրերս ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի որոշումների ընդունումից հետո), ապա թուրքերի կրկնակի քաղաքական խաղը լրիվ կկրի ֆիասկո ու կդառնա անիմաստ: Այդուհանդերձ, Եվրոպան և Ամերիկան կտրուկ երես չեն թեքի Թուրքիայից: Հո իզուր չե՞ն տասնամյակներ շարունակ սնել-փայփայել, հանել Օսմանյան կայսրության փլատակներից, որ հիմա հրաժարվեն նրանից: Իհարկե ոչ: Չմոռանանք. ՆԱՏՕ-ի թվաքանակով երկրորդ բանակը թուրքականն է, որն ապահովում է նրա եվրոպական ‹‹փափուկ փորատակի›› անվտանգությունը: Բացի այդ, Ուկրաինայի հետ Թուրքիայի հարևանությունը կարևոր նշանակություն է ստանում բլոկի ռազմաստրատեգիական նպատակների համար: Եվ այսպես շարունակ: Այնպես որ, առանց սխալվելու մեծ հավանականության, կարող ենք ասել, որ գուշակելի ապագայում Թուրքիան կմնա Հյուսիսատլանտյան ալյանսի շարքերում: Իսկ մինչ այդ, չնայած ռուսական ավիացիայի ակտիվ գործողությունների արգելքներին, Անկարան շարունակում է ներկրել գողացած նավթ, օկուպացնում է Իրաքի տարածքը և չի հրաժարվում Սիրիայի նկատմամբ իր զավթողական նկրտումներից: Ստեղծված իրադրությունում օրակարգի հարց է դառնում Էրդողանի` որպես Թուրքիայի առաջնորդ լինել-չլինելու հարցը, եթե նա անգամ ‹‹լիզի իրեն հովանավորողների համապատասխան տեղերը››: Նրա ջանքերը` վերակենդանացնել Օսմանյան կայսրությունը, դառնալ մուսուլմանական աշխարհի սուլթան, իսլամիզացնել Թուրքիան և արաբական աշխարհը, հարևանների հետ ունենալ ‹‹Օ›› պրոբլեմ` իրե՛ն հասցրին ‹‹Օ››-ական մակարդակի: Նրան մնացել է միայն մեկ բարեկամ` Ադրբեջանը:Էրդողանն այսօր ասոցացվում է Հիտլերի կերպարի հետ` Երկրորդ աշխարհամարտի նախաշեմին: Նույն` ոչ համակարգված, պարանոյիկ գործելակերպը, նույն դիմախաղը, ձայնի նույն տոնայնությունը: Պատմությունը ցուցանում է. եթե երկրի ղեկը նման մոլագարի ձեռքում է, կնշանակի քաղաքակիրթ աշխարհը վտանգված է: Թերթեք ֆյուրերի ‹‹Mein Kampf››-ը ‹‹Իմ պայքարը››`կհամոզվեք: | |
| ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ | |
| 2817 reads | 22.12.2015
| |



Մյուս կողմից` թուրք-ամերիկյան հարաբերությունների ակտիվության թուլացումը զարմանալիորեն ուղիղ համեմատական է ռուս-թուրքական հարաբերությունների խորը ճգնաժամին: Երբ մի քանի ամիս առաջ ռուսների և թուրքերի միջև մեղրամիսային շրջան էր և նրանք միմյանց ընկալում էին որպես ռազմավարական գործընկերներ, Միացյալ Նահանգները, բնականաբար, անհանգստացած էին: Եվ տրամաբանորեն, նոյեմբերյան հայտնի դեպքից հետո սկիզբ առած Մոսկվայի և Անկարայի առճակատումը պետք է որ Վաշինգտոնի սրտովը լիներ և քաջալերվեր նրա կողմից: Մինչդեռ նման բան տեղի չունեցավ, ինչը պարադոքսալ է դիտվում Ռուսաստան-Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունների եռանկյունում:
Ստեղծված իրադրությունում օրակարգի հարց է դառնում Էրդողանի` որպես Թուրքիայի առաջնորդ լինել-չլինելու հարցը, եթե նա անգամ ‹‹լիզի իրեն հովանավորողների համապատասխան տեղերը››: Նրա ջանքերը` վերակենդանացնել Օսմանյան կայսրությունը, դառնալ մուսուլմանական աշխարհի սուլթան, իսլամիզացնել Թուրքիան և արաբական աշխարհը, հարևանների հետ ունենալ ‹‹Օ›› պրոբլեմ` իրե՛ն հասցրին ‹‹Օ››-ական մակարդակի: Նրան մնացել է միայն մեկ բարեկամ` Ադրբեջանը:

