ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇԱԲԱԹ․ ՊՈՒՏԻՆՆ ՈՒ ՕԲԱՄԱՆ ՉԵՆ ՈՒԶՈՒՄ «ՊԼԱՆ Բ»
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԱրտակարգ և լիազոր դեսպան, ԵՐԵՎԱՆ 22-28 փետրվար, 2016թ Սիրիայում կրակի դադարեցման վերաբերյալ ձեռք բերված ռուս-ամերիկյան համաձայնությունը նշանակալից քաղաքական-դիվանագիտական իրադարձություն է` անկախ հանգամանքից՝ կունենա՞ այն ցանկալի արդյունք, թե՞ ոչ:Սա իր տեսակի մեջ աննախադեպ երևույթ է, եթե հաշվի առնելու լինենք ռուս-ամերիկյան լարված հարաբերությունները ներկա փուլում: Սակայն այդ համաձայնությունը չկայացավ դատարկ տեղի վրա: Հիշենք կողմերի համաձայնությունը սիրիական քիմիական զենքի ոչնչացման շուրջ, Իրանի պատժամիջոցների վերացումը Մոսկվայի և Վաշինգտոնի օգնությամբ, վերջապես, նրանց համագործակցությունը քրդական հարցում: Ի դեպ, սա 15 տարվա ընթացքում Վաշինգտոնի և Մոսկվայի միջև ձեռք բերած առաջին միջազգային համաձայնությունն է իրաքյան պատերազմից հետո: Երբ մարդկության գլխին կախվում է դամոկլյան մահաբեր զենք, հաղթում է բանականությունը: Անցյալ դարակեսին, երբ ֆաշիզմը սպառնում էր քաղաքակիրթ աշխարհին, պետությունները համախմբվեցին և ստեղծեցին դաշնակցային միություն: Այժմ, 21-րդ դարի ժանտախտի` իսլամական ահաբեկչության սպառնալիքի դեմ հանդիման, Ամերիկան և Ռուսաստանը միանում են դրա առաջն առնելու համար: Մերձավորարևելյան ներկա քաոսային իրավիճակում սա հուսադրող է: (Հատկանշանական է Եվրոպան և Չինաստանը չմիանալը այս գործառույթին: Այստեղ ամեն մեկն ունի իր պատճառը: Հին աշխարհը զբաղված է էմիգրացիայի աննախադեպ ներհոսքի հետևանքով առաջացած խնդիրներով: Իսկ Չինաստանի կրավորական դիրքորոշումը բացատրվում է նրա դիվանագիտության ավանդական սովորույթով` դիտել այլ երկրների բախվելը և համբերությամբ սպասել դեպքերի հանգուցալուծմանը: Մինչդեռ Խորհրդային Միության նախկին թշնամի Իսրայելն այսօր Ռուսաստանի հետ գտնվում է ահաբեկչության դեմ պայքարողների շարքերում): Չափազանցություն չի լինի ասել, որ խաղաղության հաստատման առաջին ջատագովները Պուտինն ու Օբաման են: Ռուսաստանի նախագահը` սկսելով ռազմական գործողությունները ահաբեկիչների դեմ և վերադառնալով Միջին Արևելք որպես մեծ պետություն, այժմ ավելի շատ մտահոգված է, որպեսզի հնարավորինս ‹‹քիչ արյունով›› հասնի խաղաղության: Իսկ Օբաման ցանկանում է հեռանալ Սպիտակ տնից, որպես ‹‹խաղաղաբեր›› նախագահ, որը բացի Կուբայի հետ հարաբերությունները կարգավորելուց և Իրանի դեմ պատժամիջոցները վերացնելուց, դադարեցնում է սիրիական ‹‹մսաղացի պտույտները›› :Թե որքանով կհաջողվի նրանց ձեռնարկը` դժվար է ասել, եթե նկատի ունենք կոնֆլիկտի մյուս մասնակիցների ով և ինչ լինելը: Նախ` Ամերիկայում և Ռուսաստանում կան և՛‹‹աղավնիներ››, և՛ ‹‹անգղներ››, որոնք ասիմետրիկ մոտեցում ունեն խնդրո առարկայի նկատմամբ: Վաշինգտոնում, օրինակ, ուժային կառույցները` Պենտագոնը և ԿՀՎ, ճնշում են գործադրում Սպիտակ տան և Պետդեպարտամենտի վրա` առաջ քաշելով ‹‹Պլան Բ›› ընդդեմ Ռուսաստանի: Մոսկվայում ևս լսվում են Պուտինի քայլերին ոչ համահունչ ձայներ: Այդ է պատճռը, որ հայտարարված հրադադարը դեռևս փուխր է և ոչ հուսալի: Կողմերը մեղադրում են մեկմեկու կրակի դադարեցման ռեժիմը խախտելու մեջ: Իսկ ‹‹Իսլամական պետությունը›› և ‹‹Զաբհատ ան-Նուսրան››, որոնց վրա չի տարածվում հաշտությունը, շարունակում են սպանել մարդկանց: Ամենապրոբլեմատիկը մնում է Թուրքիայի հարցը, որի միացումը հրադադարին կրում է ձևական բնույթ: Նա շարունակում է մնալ ահաբեկիչների բարեկամը և հրահրում է սադրիչ գործողություններ` պարզ գիտակցելով, որ քուրդ-ասադական աղեղի միացումը սահմանի երկայնքով կատաստրոֆա կլինի իր համար:Բացի այդ, հրադադարը, փոքրացնելով թուրք-ռուսական լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը, մեծացնում է Թուրքիայի կողմից լոկալ ռազմական գործողութունների հրարհրման հնարավորությունը Ուկրաինայում, Կովկասում և Միջին Ասիայում: Դավութօղլուի Կիև կատարած այցելության ընթացքում արած սադրիչ հայտարարութուններն, այդ թվում Հայաստանի հասցեին, նման պլանների ֆրանգմենտներից է: Մյուս կողմից, թուրք-ռուսական հարաբերությունների գերլարվածության պայմաններում Մոսկվան դառնում է ավելի զգայուն իր հետաքրքրությունների ոլորտները պաշտպանելու գործում: Եթե նա ամեն գնով պահում է իր դիրքերը Սիրիայում և Միջերկրական ծովի ավազանում, ապա կասկածից վեր է, որ ավելի վճռական կգործի թուրք-ադրբեջանական գործողությունների դեմ Կովկասում: Հարավային ֆլանգի ամրապնդումը և Հայաստանին վերջերս ժամանակակից զենքի վաճառքը դրա վկայությունն է, որը խիստ անհանգստացնում է Ադրբեջանի իշխանություններին: | |
| ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ | |
| 2212 reads | 01.03.2016
| |


Սիրիայում կրակի դադարեցման վերաբերյալ ձեռք բերված ռուս-ամերիկյան համաձայնությունը նշանակալից քաղաքական-դիվանագիտական իրադարձություն է` անկախ հանգամանքից՝ կունենա՞ այն ցանկալի արդյունք, թե՞ ոչ:
Չափազանցություն չի լինի ասել, որ խաղաղության հաստատման առաջին ջատագովները Պուտինն ու Օբաման են: Ռուսաստանի նախագահը` սկսելով ռազմական գործողությունները ահաբեկիչների դեմ և վերադառնալով Միջին Արևելք որպես մեծ պետություն, այժմ ավելի շատ մտահոգված է, որպեսզի հնարավորինս ‹‹քիչ արյունով›› հասնի խաղաղության: Իսկ Օբաման ցանկանում է հեռանալ Սպիտակ տնից, որպես ‹‹խաղաղաբեր›› նախագահ, որը բացի Կուբայի հետ հարաբերությունները կարգավորելուց և Իրանի դեմ պատժամիջոցները վերացնելուց, դադարեցնում է սիրիական ‹‹մսաղացի պտույտները›› :
Ամենապրոբլեմատիկը մնում է Թուրքիայի հարցը, որի միացումը հրադադարին կրում է ձևական բնույթ: Նա շարունակում է մնալ ահաբեկիչների բարեկամը և հրահրում է սադրիչ գործողություններ` պարզ գիտակցելով, որ քուրդ-ասադական աղեղի միացումը սահմանի երկայնքով կատաստրոֆա կլինի իր համար:

