ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Յ՞Ո ԵՐԹԱՍ ԵՐՈՒՍԱՂԵՄ։ ԹՐԱՄՓԻ ՄԱՏՆԱՆՇԱԾ ԱՐԱՀԵՏՈ՞Վ
24.12.2017 \ 12:15 Reads: 5626
Բացի այդ, իրադրություն է փոխվել։ Պաղեստինցիների ճնշող մեծամասնությունը ցանկություն չունի կռվելու և բավարարվում է բազմամարդ ցույցերով, անվադողեր  և Թրամփի դիմանկարներն այրելով։  Իսկ Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասի մեղադրանքները Թրամփի հասցեին, թե «նա բացեց դժոխքի դռները», և մյուս սպառնալիքները, ոչ այլ ինչ են, եթե ոչ հռետորաբանական աֆորիզմներ։
ԹՐԱՄՓԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԿՀԱՆԳԵՑՆԻ ԱՅՆՊԻՍԻ ՊԱՏԵՐԱԶՄԻ, ՈՐԻ ՀԱՄԵՄԱՏ ՍԻՐԻԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԽԱՂՈՒՊԱՐ ԿԹՎԱ
08.12.2017 \ 00:23 Reads: 1959
Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի համոզմամբ՝ ԱՄՆ նախագահի կողմից Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշումը շատ ավելի լուրջ խնդիրներ է լուծում, քան Թրամփի նախընտրական խոստման իրականացումն է. «Ես կարծում եմ, որ այս քայլով նա ավելի խորքային հարց է լուծում, որն առավելապես կապված է Մերձավոր Արևելքում նրա պլաններով: Նախորդ տարի Դոնալդ Թրամփը այցելեց Սաուդիան Արաբիա և  ստեղծեց մինի ՆԱՏՕ, որն ուղղված էր Իրանի դեմ:
ԱՎԵՏՅԱՑ ԵՐԿՐԻ ՀԵՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՐԵԿԱՄԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
08.11.2017 \ 00:13 Reads: 3789
Երկու մայրաքաղաքներում որոշ փորձագետներ գտնում են, թե տեղի է ունենում «ճեղքում» Հայաստան - Իսրայել հարաբերություններում, և հալվում է նրանց միջև գոյություն ունեցող սառույցը։ Ձեռնպահ մնալով զգացմունքային  այս  տրամադրություններին միանալու կամ դրանք ժխտելու գայթակղությունից` փորձենք վերլուծել տեղի ունեցող տեղաշարժերի դրդապատճառները և դրանց ներքին տրամաբանությունը` Հայաստանի ու Իսրայելի տեսանկյունից։
ԵՎՐՈՊԱՆ ԱՅՆՊԵՍ, ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է ԵՎ ԿԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼՈՒ ՆԱԽՕՐԵԻՆ
31.10.2017 \ 11:31 Reads: 1981
Տարիների ընթացքում այն Եվրոպան, որին մենք հիմա ծանոթ ենք և  գիտենք, կդադարի այդպիսին լինելուց: Սակայն Եվրոպայի բնակչությունը չի  նվազում, իսկ աճը 90 %-ով տեղի է ունենում իսլամական միգրացիայի հաշվին:
ԴԵՍՊԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՑՈԼՈՒՄՆ Է ԱՐՏԵՐԿՐՈՒՄ (ՆՈՐ ԽՆԴԻՐ)
28.10.2017 \ 22:34 Reads: 2117
Դիվանագետների իշխանությանը վերաբերող խնդիրների շարքում կարևորներից և չուսումնասիրվածներից մեկը դեսպանների  իշխանության ձևի ու ծավալի, դեսպանընկալ  երկրների կառավարման ձևի ու ոճի էական տարբերություններն են: Այդ երկրները կարող են լինել միապետական, հանրապետական, ավտորիտար, դեմոկրատական և այլն։
ԱՐՏԱԳԱՂԹ. ՀՀ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԱՐԴԻ ԳԼՈԲԱԼ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ
23.10.2017 \ 00:10 Reads: 3613
Ուրեմն, երբ մարդն առանց աչքը թարթելու հայտարարում է, որ իր ‹‹երկիրը երկիր չի››, նա առնվազն պետք է գոնե մոտավորապես իմանա, թե որ ‹‹երկիրն է երկիր››, որտեղ ինքը պատրաստվում է հանգրվանել: Մինչդեռ արտասահման արտագաղթում են նրանք, ովքեր քթներն անգամ դուրս չեն հանել հանրապետությունից, իսկ մյուսները դիտել են արտերկրի հրաշալիքներն ավտոբուսի պատուհանից:
ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՄԻ ՔԱՆԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
09.10.2017 \ 23:59 Reads: 3444
Ֆրանսիական դիվանագիտությունը դիվանագիտությունների դիվանագիտությունն է: Ֆրանսիացիները կանգնած են նորագույն դիվանագիտության սկզբնավորման ակունքներում: Այդ նրանք էին, որ դիվանագիտությունը դասեցին գիտությունների և արվեստների շարքին:
ՄԱԿ-ՈՒՄ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՄԻ ՔԱՆԻ ԱՍՊԵԿՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ
02.10.2017 \ 11:26 Reads: 2326
Ադրբեջանի նման քաղաքականության մերկացումը ՀՀ նախագահի կողմից արված է ճիշտ տեղում և ճիշտ ժամանակին՝ երկու առումով. ա) ՄԱԿ-ն այն հարթակն է, որտեղ մշակվել և  ընդունվել են մարդու իրավունքների, ազատությունների, ցեղասպանության դատապարտման և այլ բարձր արժեքներ ընդգրկող փաստաթղթեր, բ) աշխարհում ընթացող տուրբուլենտային իրադարձությունների շրջանում, որը բաժին է ընկել այս սերնդին, տեղի են ունենում արժեքային համակարգերի խորքային տեղաշարժեր։
ՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ և ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԻ ՎԱՐԿԱԾԻ և ԽՆԴՐԻ ԷԹՆՈԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՍՊԵԿՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ
13.09.2017 \ 01:04 Reads: 4050
Պետության արտաքին քաղաքականության և դիվանագիտության իրագործման մեջ կարևոր նշանակություն ունի նաև պատմությունը, որն ամեն ազգ, ամեն էթնոս աղավաղում է` չմոռանալով աղավաղել մյուս ազգերի պատմությունը, որոնց նկատմամբ ունի  հատուկ, բացասական դիրքորոշում։ Արդյունքում այդ ազգերին վերագրվում են բացասական հատկանիշներ և արգահատելի էթնիկական նշաններ։ Այլոց պատմությունը չարանենգորեն աղավաղող և կեղծող պետությունները ճգնում են սուբլիմացնել սեփական պատմությունը և իրենց գործիչներին, իսկ երբ այդ կեղծարարները չունեն առանձնակի նվաճումներ, ապա նրանց սուբլիմացիան ընդունում է այլանդակ և պաթոլոգիական ձևեր։
ԿԱՏԱԼԻԶԱՏՈՐԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՆՔԱԿՏԵԼԻ ԳՈՐԾՈՆ
01.09.2017 \ 11:55 Reads: 3908
ՆՈՐ ԽՈՐԱԳԻՐ՝ ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ԱՆԿՅՈՒՆ.
Հզոր ռազմական ներուժ ունեցող ոչ մի գերտերություն չի ցանկանում անցնել ռուբիկոնը և սեղմել կործանարար սարքի կոճակը։ Եվ, վերջին հաշվով, շահում է խելացի ուժ գործադրող կողմը, որի ամենաարդյունավետ միջոցը կատալիզատորային դիվանագիտությունն է։ Դիվանագիտության նոր մեթոդների և մեթոդոլոգիայի ուսումնասիրությունը գալիս է ապացուցելու, որ ՀՀ ազգային անվտանգության ապահովման համար բացի ռազմական, տնտեսական, սոցիալական, գաղափարախոսական գործոններից գերկարևոր է կատալիզատորային դիվանագիտության ակտիվ կիրառումը հանրապետության արտաքին քաղաքականությունում և միջազգային հարաբերություններում։ 
ԹՈՒՐՔԻԱՆ ԿՎԵՐԱԴԱՌՆԱ ՆԱՏՕ, ԻՆՉՊԵՍ ԲՈԼՈՐ «ՄՈԼՈՐՅԱԼ ԶԱՎԱԿՆԵՐԸ». ԴԻՎԱՆԱԳԵՏ
22.07.2017 \ 00:41 Reads: 2442
Թուրք-գերմանական հարաբերությունների ներկա աննախադեպ վատթարացումը, ըստ դիվանագետի, ունենալով հիմքում ներքաղաքական դրդապատճառներ` միտված է դուրս գալ երկկողմ հարաբերությունների շրջանակներից։ «Այդ իսկ պատճառով Բեռլինը (եւ ոչ միայն) անհանգստացած է Թուրքիայի քաղաքականության վերաուղղորդությամբ դեպի Արեւելք։ Մերկելին, որն իրեն տեսնում է Եվրոպայի «տիրուհու» դերում, եւ որի համար նա պատրաստ է անգամ սահմանափակել ատլանտիզմի հնարավորությունները Հին աշխարհամասում,  խորապես անհանգստացնում է Էրդողանի մերձեցումը Մոսկվայի հետ։
ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱԳԻՏՊՐՈՊԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՇԱՀԱՐԿԵԼ ՀՐԵԱ ՔԱՂԱՔԱԳԵՏ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄՈՒՐԻՆՍՈՆԻ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
13.07.2017 \ 11:54 Reads: 2315
Իրոք, Հայաստանում ցավով են ընկալում ադրբեջանա-իսրայելական համագործակցությունը։ Բայց ոչ թե նրա համար, որ դուք ծախում եք, իսկ ադրբեջանցիները` գնում։ Ինչպես ասում են, բիզնեսը բիզնես է։ Բայց, հավանաբար, Ձեր մակարդակի մտածող մարդիկ և քաղաքական գործիչները չգիտեն կամ չեն ցանկանում գիտենալ, որ իսրայելական արտադրության անօդաչու սարքերը ապրիլյան պատերազմի  օրերին սպանում էին հայ խաղաղ բանակիչներին, այդ թվում երեխաներին։
ՓՈՔՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՆՐԱՆՑ ՆԵՐՈՒԺԻ ՀԵՏ
05.07.2017 \ 23:57 Reads: 3340
Հետաքրքիր է նշել,   որ ներկա քաղաքական իրականությունում և միջազգային գործընթացներում փոքր պետությունները ժամանակ առ ժամանակ ցուցաբերում են կորպորատիվ էգոիզմ և անարդարացի պահանջներ մեծ տերությունների հետ իրենց հարաբերություններում:
ԱԼԲԵՐ ՄԵՀՐԱԲՅԱՆԻ ԶԱՐՄԱՆԱԼԻ ՀԱՅՏՆԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ
05.07.2017 \ 11:05 Reads: 10396
Խոսքի և ժեստերի անհամատեղելիությունը և իրարամերժությունը ցայտուն կերպով ի հայտ եկան քաղաքական կյանքում: Պարզ դարձավ, որ ամբիոնից,  լրագրի էջերից կամ ռադիոյով փայլուն, խելացի ու բովանդակալից  կերպով հանդես գալը, հաջողության կեսն է: Եթե անտիկ աշխարհի հռետորական արվեստի մեծագույն վարպետներ Սոկրատեսը, Պլատոնը, Արիստոտելը, Ցիցերոնը, ինչ որ հրաշքով հայտնվեին հեռուստատեսի էկրանին արդյո՞ք  կթողնեին նույն էֆեկտը:
«ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» ՇԱՐՔԻՑ. «ԼՈԿԱԼԻՏԻՍ»
22.06.2017 \ 12:32 Reads: 3026
Համաձայն այդ տեսության, դիվանագետը երկար տարիներ աշխատելով օտար երկրում աստիճանաբար կորցնում է օբյեկտիվ դատելու ունակությունը, որն իր հերթին բերում է լոյալության բացարձակ նվազեցման: Որքան խորը և համակողմանի է ընթանում նոր միջավայրում դիվանագետի ադապցիան, այնքան անվերադարձ է լոկալիտիսը ներգործում նրա վրա, կախման մեջ դնում իր գործոններից և առանձնահատկություններից:
ԹԵ ԻՆՉՊԵՍ ԱՐՔԱՅԻՑ ԱՐՔԱՆ ԶՈՐՔՆ ԱՆՑԿԱՑՐԵՑ «ՄԱՐԴՈՒ ՄԻՋՈՎ»
21.06.2017 \ 12:19 Reads: 3181
Քսերքսեսի դաժանությունն ազգություն չի ճանաչել: Նույն կերպ նա վարվել է յուրայինների նկատմամբ: Աթենքից նահանջելիս արքան փյունիկյան նավով մեկնել է Ասիա: Նավարկության ժամանակ ուժեղ հողմ է բարձրացել. նավաբեկությունը դարձել է անխուսափելի:
ՔՆՆԱՐԿՈՒՄ. «ԲԱ՞ՐՁՐ Է ԱՐԴՅՈՔ ԱՐՑԱԽՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՐՍԿՍՄԱՆ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ»
12.06.2017 \ 00:18 Reads: 1181
Օրերս աևմտյան հեղնակավոր վերլուծական կենտրոններից Միջազգային ճգնաժամային խումբը (ICG) հրապարակել էր 40 էջանոց զեկույց «Լեռնային Ղարաբաղում պատերազմի ամպեր են կուտակվել» վերնագրով: Զեկույցում Միջազգայի ճգնաժամային խմբի փորձագետները կանխատեսում են, որ շատ մեծ հավանականություն կա Արցախում հայ-ադրբեջանական պատերազմի վերսկման:
«2016-ի ապրիլին ծագած բռնություններից մեկ տարի անց կարելի է արձանագրել` 1994 թվականին հրադադարի կնքումից ի վեր Հայաստանն ու Ադրբեջանը դեռ երբեք այսքան մոտ չեն եղել պատերազմի վերսկսմանը», - մասնավորապես ասված է վերոհիշյալ զեկույցում:
Ի՞ՆՉ ԵՆ ՓՆՏՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԻ ԽԱՌՆԱՐԱՆՈՒՄ
10.06.2017 \ 01:43 Reads: 2454
«Արաբական ՆԱՏՕ»-ի շրջանակներում Ադրբեջանը փորձելու է շահարկել մուսուլմանական երկրների, առաջին հերթին, Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հնարավորությունները հակահայկական, հակաարցախյան գործունեություն ծավալելու համար։ Արաբական-մուսուլմանական  ֆորումներում Բաքուն ջանք չի խնայելու արցախյան հիմնահարցին կրոնական բնույթ հաղորդել։
ԴՈՆԱԼԴ ԹՐԱՄՓԻ ԶԱՐՄԱՆԱՀՐԱՇ ԱՐԿԱԾՆԵՐԸ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՈՒՄ ԿԱՄ ԱՆՏԻԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
05.06.2017 \ 23:18 Reads: 3959
ԱՄՆ նորընտիր նախագահը կառավարման ընդամենը մի քանի ամսվա ընթացքում հասցրեց տրոհել ամերիկյան հասարակությունը հակոտնյա շերտերի, խորապես ֆրուստրացրեց ինչպես դեմոկրատներին, այնպես էլ կուսակից հանրապետականներին։ Նրա վայրուվերումներով և անկախատեսելիությամբ  լի արտաքին քաղաքական կուրսը խորապես մտահոգում է Միացյալ Նահանգների ավանդական դաշնակիցներին և  աշխարհաքաղաքական մյուս խաղացողներին, մասնավորապես, Ռուսաստանին:
ԵԿԱՎ, ՏԵՍԱՎ, ՊԱՐՏՎԵՑ. ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀ ԴՈՆԱԼԴ ԹՐԱՄՓԻ ԱՅՑԸ ՍԱՈՒԴՅԱՆ ԱՐԱԲԻԱ
29.05.2017 \ 15:20 Reads: 6736
Ամերիկացները փորձում են համատեղել անհամատեղելին՝ հավանաբար մոռանալով, որ նորագույն պատմությանը հայտնի չեն արաբական երկրների համատեղ պայքարի օրինակներ։ Արաբների քաղաքական միասնականությունը կառուցված է սահարական ավազի վրա։
ՌՈՒՍ ՔԱՂԱՔԱԳԵՏԸ՝ ԱԶԵՐՊՐՈՊԻ ՕԲՅԵԿՏ. ԱՐՀԱՄԱՐՀԵ՞Լ, ԼՌԵ՞Լ, ԹԵ՞ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ
20.05.2017 \ 12:28 Reads: 3348
2010 թվականին լույս տեսած իմ «Դիվանագիտություն» գրքում  ես զետեղել էի «Արհամարե՞լ, լռե՞լ, թե՞ պատասխանել» խորագրով մի հոդված, որի հակահերոսը  ճանաչված քաղաքական մեկնաբան Մաքսիմ Շևչենկոն էր: Նա  նույնքան ճանաչված է որպես արմենաֆոբիայով տառապող գրչակ, որն անցնող տարիների ընթացքում չմարող եռանդով շարունակում է իր հակահայկական, չարանենգ և կեղտոտ աշխատանքը։
ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՐՎԵՍՏԸ ԱՆԳԱՄ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԺԱՄԱՆԱԿ
12.05.2017 \ 08:44 Reads: 3275
Դիվանագիտությունն անցել է դարավոր ուղի, սակայն այսօր էլ նրա գիտական սահմանումը ամբողջացված չէ։ Մի շարք անվանի տեսաբաններ և պրոֆեսիոնալ դիվանագետներ «դիվանագիտություն» եզրի շրջանակներում առանձնացնում են բանակցային գործընթացները միջազգային և միջպետական հարաբերություններում։
ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ, ԵՐԲ ԹԱԳԱՎՈՐԸ ՄԵՐԿ Է
25.04.2017 \ 13:58 Reads: 3174
Լիդերի շուրջ խորհրդավոր մթնոլորտի ստեղծումը դրանով չի սահմանափակվում։  Առաջանում է վարքագծի, արտաքին տեսքի, հագնվելու (dress code), կեցվածքի և արարողակարգային բազմաթիվ մեծ ու փոքր, գրված և չգրված կանոնների մի ամբողջական համակարգ, որը ԷԹԻԿԵՏ անվան տակ դառնում է ղեկավարի անբաժան ուղեկիցը, ինչի անտեսումը  կամ  դրանից հրաժարումը խիստ թանկ է նստում  նրա վրա։
ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՏԵԳՐԱՑԻԱՅԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՍՏՈՐՋՐՅԱ ԽՈՒԹԵՐԻ ՄԱՍԻՆ
13.04.2017 \ 14:39 Reads: 3209
1962 թվականին ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի և Նախարարների Խորհրդի համատեղ նիստում քննարկվում էր Ղազախական ԽՍՀ-ի Մանգըշլակ թերակղզին Ադրբեջանական ԽՍՀ-ին փոխանցելու հարցը։ Նիկիտա Խրուշչովը որոշումը պատճառաբանում էր նավթի արտահանման պլանը գերակատարելու հանգամանքով։ Թերակղզին հանձնվեց Ադրբեջանին, իսկ անկախության գհռչակումից հետո ղազախներին հաջողվեց այն հետ ստանալ (ներկայումս Ղազախական հանրապետության Մանգիստաուսյան մարզ)։ Երբ Նազարբաևը խոսում է Ադրբեջանի տարածքային «սուրբ» ամբողջականության մասին, չգիտես ինչու, մոռանում է թերակղզու «ոդիսականը»
ՉԻՆԱԿԱՆ ՎԱԳՐԻ ԹՌԻՉՔԸ ԴԵՊԻ ԵՎՐՈՊԱ` ԱՌԱՆՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ
03.04.2017 \ 11:54 Reads: 5396
Չինաստանի արևելքում գտնվող Իու քաղաքից ճամփա է ընկնում առաջին ապրանքատար գնացքը, որը կտրելով ոչ ավել, ոչ պակաս 12.000 կիլոմետր, Լոնդոն պետք է հասցնի չինական ապրանքներ` վերածնելով պատմական Մետաքսե ճանապարհը, որն այս անգամ կրելու է «Մեկ տարածաշրջան, մեկ ուղի» խորհրդանշանական անվանումը։  Ծրագրերը, իրոք, հսկայածավալ են` 39 ուղերթ, որոնք իրար են կապում 16 չինական և 15 եվրոպական կենտրոններ։
« 1 2 3 4 5 6 7 ... 19 20 »
Copyright © 2025 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com