ԹԱՎՇՅԱ ՀԱԿԱՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԱՆԱՏՈՄԻԱՆ. քաղաքական էսսե
31.05.2018 \ 03:23
Reads: 4576
Վերացարկվելով պատմության փորձից` նախկինները սպառնում են, որ թավշյա հեղափոխականները հանձնելու են իշխանությունը «մեծ արյան գնով, ոստիկանների մահակների հարվածների տակ»։ Մինչդեռ, նոր իշխանություններն այդպես էլ չկանգնեցին վրիժառության դիրքերին և չվանկարկեցին «Ակն ընդ ական»։
«ԼԻԲԱՆԱՆԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՎՏԱՆԳՎԱԾ Է, ՆԵՐԳԱՂԹ ԿԱԶՄԱԿԵՐՊԵՔ». ԿՈՉ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ
16.05.2018 \ 16:44
Reads: 3057
Նավասարդյանը ՀՀ սփյուռքի նախարարության ուշադրությունը հրավիրել է այն փաստի վրա, որ լիբանանահայերի ներգաղթ պետք է կազմակերպել. «Նրանց մի մասը, մոտավոր թիվ չեմ կարող ասել, պատրաստ է գալ Հայաստան: Անձամբ եմ խոսել իրենց հետ»: Հավելենք, որ տարբեր տվյալներով՝ Լիբանանում հայության թիվը քաղաքացիական երկարատև պատերազմի հետևանքով կտրուկ նվազել է՝ 250 հազարից հասնելով մոտ 40 000-ի:
«Տարածքների հանձնման հարցը պետք է բացարձակապես դուրս գա մեջտեղից». Արման Նավասարդյան
12.05.2018 \ 20:45
Reads: 1061
«Արցախը բանակցային սեղան վերադարձնելու հարցը նոր չէ։ Ես եղել եմ ԵԱՀԿ-ում Հայաստանի առաջին ներկայացուցիչը, և այն ժամանակ արցախյան կողմի մասնակցությունը միշտ օրակարգում եղել է։ 1998թ. դա չեղյալ հայտարարվեց»,- «Մեդիա կենտրոնում» կազմակերպված քննարկման ժամանակ այս մասին ասաց արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը՝ ընդգծելով, որ Արկադի Ղուկասյանը այն ժամանակ հաճախ էր լինում Վիեննայում, մասնակցում էր ոչ պաշտոնական նիստերին, կուլիսային հարաբերություններ և կապեր էր պահում նաև մեծ տերությունների ներկայացուցիչների հետ։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏ ԸՆՏՐՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
08.05.2018 \ 16:49
Reads: 4068
Գրեթե 40 օրվա քաղաքական և փողոցային պայքարի արդյունքում ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին հաջողվեց հանրության աջակցությամբ դառնալ ՀՀ վարչապետ և ստանձնել կառավարության ղեկը: Այս առիթով, Հայաստանի Դիվանագիտական հիմնադրամը շնորհավորում է ոչ միայն Նիկոլ Փաշինյանին, այլև հայ ժողովրդին ընդհանրապես՝ սկզբունքային պայքարի և ժողովրդավարական հաղթանակի համար: Այս հաղթանակը ցույց տվեց, որ իրավամբ՝ Ժողովրդի ձայնը Աստծո ձայնն է:
ԳԵՏԱՆՑԻ ԺԱՄԱՆԱԿ ՓՈԽՈՒՄ ԵՆ ԱՎԱՆԱԿՆԵՐԻՆ. հարցազրույց դեսպանի հետ հայաստանյան իրադարձությունների մասին
08.05.2018 \ 10:32
Reads: 3816
Մայիսի 8-ին ՀՀ խորհրդարանն ընտրում է վարչապետ, և ինչպես ՀՀԿ-ն վստահեցրել է, Նիկոլ Փաշինյանը կստանձնի այդ պատասխանատվությունը: Սակայն սրանով ամեն ինչ նոր է սկսվում, և հանրային մեծ սպասումները դեռ պետք է արդարանան: Մինչ այդ մեծ ոգևորությունից հետո իրողությունները սթափ գնահատելու ժամանակն է սկսվում:
ՄԻԶԵԼ ՔԱՄՈՒ ԴԵՄ. ԴԻՎԱՆԱԳԵՏԸ ՆԵՐՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
05.05.2018 \ 19:59
Reads: 11973
Հայաստանյան վերջին շրջանի իրադարձությունների և թավշյա հեղափոխության մասին «Հրապարակ» թերթը զրուցել է արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի հետ:
ԱՐՏԱԿԱՐԳ և ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԻ ԿՈՉԸ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖՈՆԻՆ
30.04.2018 \ 13:34
Reads: 2842
Ավելի անփառունակ վերջացավ այդ պաշտոնի մյուս հավակնորդի` Կարեն Կարապետյան «մրցավազքը», որն հպարտորեն ի ցույց էր դնում դիվանագիտական «հմտությունները», իր գերակայությունը շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ` հատկապես բանակցային արվեստում։ Չնայած ներսի և դրսի ֆինանսական-քաղաքական ուժերի օգնությամբ Կարեն Կարապետյանի ձեռնարկած բոլոր ջանքերին, իր իսկ կուսակիցները որոշեցին չառաջադրել նրա թեկնածությունը այդքան երազած վարչապետական պաշտոնում։
«ԺՈՂՈՎՐԴԻ ՁԱՅՆԸ ԱՍՏԾՈ ՁԱՅՆՆ Է». ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
25.04.2018 \ 14:38
Reads: 20183
Հայաստանի Դիվանագիտական հիմնադրամը հայտարարություն է տարածել հայաստանյան իրադարձությունների, բողոքի ակցիաների և իշխանության անցնցում փոխանցման հնարավորությունների վերաբերյալ՝ հանդես գալով հանրությանը, ընդդիմադիր ակտիվիստներին և գործող իշխանությանը ուղղված կոչով:
«Ո՛Չ ՎԱՇԻՆԳՏՈՆԸ, Ո՛Չ ԷԼ ՄՈՍԿՎԱՆ ՉԵՆ ՍԱՆՁԱԶԵՐԾԻ ՊԱՏԵՐԱԶՄ»
20.04.2018 \ 18:53
Reads: 4302
Վերջերս ԱՄՆ-ի նախագահը Սիրիան հրթիռակոծելու հրաման տվեց: Ավիահարվածից հետո Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ բոլոր հրթիռները խոցել են նախատեսված թիրախները և դրանք շատ «գեղեցիկ հարվածներ» էին: Սակայն դրանում ոչ մի գեղեցիկ բան չտեսան մյուս երկրները և առաջին հերթին Ռուսաստանը: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մերժեց Ռուսաստանի առաջարկած բանաձևի նախագիծը, որը դատապարտում էր ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի կողմից Սիրիային հասցված հարվածները: Իրադրության շուրջ իր գնահատականն է ներկայացրել ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԸ:
ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՖԵՐԱՆՍ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
16.04.2018 \ 11:21
Reads: 3498
Ադրբեջանա-թուրքական էքսպանսիանական պլանների սպառնալիքի դեմ հանդիման, որն էլ ավելի սրվելու միտում ունի մերձավորարևելյան քաոսի և ռուս-ամերիկյան հարաբերությունների խորը ճգնաժամի պայմաններում, մենք խորապես մտահոգված ենք ստեղծված դրությամբ և հանդես ենք գալիս առաջարկով ու նախաձեռնությամբ` հրավիրել միջազգային գիտական կոնֆերանս։
«ՄԵՆՔ ԳՈՐԾ ՈՒՆԵՆՔ ՆԵՆԳ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ՀԵՏ». ԴԵՍՊԱՆ
12.04.2018 \ 17:06
Reads: 1498
Երկու շաբաթ առաջ Irates.am-ի հետ հարցազրույցում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը հայտարարել էր, որ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում տեղի է ունենում թուրք-ադրբեջանական գործողությունների աշխուժացում։ Երկու պետությունների միջև կնքված ռազմական համաձայնագրի շրջանակներում Հայաստանից 60 կիլոմետր հեռավորության վրա տեղի է ունենում զինուժի և ռազմական տեխնիկայի կուտակում, անցկացվում են ռազմական զորավարժություններ, Նախիջևանում տեղադրված է ադրբեջանական տիեզերական արբանյակային երկու կայաններից մեկը, որն ունի ռազմահետախուզական գործառույթներ։ «Հայաստանի դեմ բացառված չէ ռազմական գործողությունների սանձազերծում երկու ճակատով»,- փաստել էր դեսպանը։
ԴԻՎԱՆԱԳԵՏԸ՝ ԻՐԱՆԻ, ՌՈՒՍԱՍՏԱՆԻ և ԹՈՒՐՔԻԱՅԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ
11.04.2018 \ 17:01
Reads: 1388
Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը Tert.am-ի հետ զրույցում ներկայացրել է մի քանի հիմնական մոտիվներ, որոնք միավորում են Իրանին, ՌԴ-ին և Թուրքիային տարբեր հարցերում համագործակցելու շուրջ, այդ թվում՝ Սիրիայի հարցում։ Նավասարդյանը նշել է, թե չի կարծում, որ Իրան-ՌԴ-Թուրքիա տրիումվիրատը, մեծ հաշվով, հանգեցնի տարածքային որևէ վերաբաշխման: «Եռամիասնությունը, մեծ հաշվով, Հայաստանի համար վտանգ չի։ Հարկ է շարունակել այն քաղաքական գիծը, որն ընտրել է Հայաստանը` զարգացնել համագործակցությունը Ռուսաստանի և Իրանի հետ, փորձել կանոնակարգել հարաբերությունները Թուրքիայի հետ, ինչը, իմ կարծիքով, ներկա փուլում քիչ է հավանական»,- ասել է դեսպանը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ՀՀ ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
10.04.2018 \ 15:00
Reads: 1321
Հայաստանի Դիվանագիտական հիմնադրամը շնորհավորում է մեծարգո նախագահ Արմեն Սարգսյանին՝ ՀՀ նախագահի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և պատրաստակամություն հայտնում իր ունեցած հնարավորությունների չափով աջակից լինել պարոն նախագահի պետական ծրագրերի իրականացման գործում:
ՀԱՅԿԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԱՆԿԱՐԱՅԻ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
10.04.2018 \ 01:34
Reads: 1718
Արևմուտք-Արևելք գլոբալ հակամարտության ծայրաստիճան լարվածության պայմաններում տարվա կարևոր իրադարձություններից մեկը կարելի է դիտարկել Պուտին-Էրդողան-Ռոհանի գագաթնաժողովն Անկարայում, որի հիմնական նպատակը, կողմերի երկկողմ հարաբերությունների քննարկումից զատ, սիրիական պատերազմում նրանց ստանձնած դերակատարությունն է և հետագա համագործակցությունը այդ տուրբուլենտային միջավայրում։
ՆԱԽԻՋևԱՆՈՒՄ ԵՎ ՆՐԱ ՇՈՒՐՋ ԸՆԹԱՑՈՂ ՌԱԶՄԱ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
26.03.2018 \ 00:09
Reads: 3494
Նեոօսմանիզմի և պանթյուրքիզմի տեսության վրա զարգացող Թուրքիայի արդի արտաքին քաղաքականությունը` հավելյալ Ադրբեջանի էքսպանսիոնիստական նկրտումներին, ռեալ վտանգ են ներկայացնում տարածաշրջանի անվտանգության և պետությունների տարածքային ամբողջականության համար։ Թուրք-ադրբեջանական միլիտարիստական քաղաքականությունը ներառում է Նախիջևանը, ինչը չի կարող լրջորեն չմտահոգել Հայաստանի իշխանություններին ու հասարակությանը, և ոչ միայն։
ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿՈՐԵԱՅԻ ԵՎ ԱՄՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ԴՐԱԿԱՆ ԿԱՆԴՐԱԴԱՌՆԱ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎՐԱ
09.03.2018 \ 22:10
Reads: 1629
Հայաստանի Դիվանագիտական հիմնադրամը ողջունում է այս քայլը, և հույս ունենք, որ հաջողության դեպքում նման գործընթացը կներառի ռուս ամերիկյան հարաբերությունների ոչ պակաս և ոչ քիչ վտանգավոր ներկա իրավիճակը ևս, որի կարգավորումից կշահեն բոլոր պետությունները`այդ թվում նաև Հայաստանը։
ՍՈՎՈՐԱԿԱՆ ՖԱՇԻԶՄ՝ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՎԱՐԻԱՑԻԱՆԵՐՈՎ
06.03.2018 \ 13:08
Reads: 3541
Ինչպես բոլոր դիկտատորները, Ալիևը ևս չի չեղարկել պառլամենտը և բազմակուսակցական համակարգը։ Սակայն ֆաշիզմի պայմաններում դիկտատուրայի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ երկրում ստեղծվում է համակարգ, որտեղ իշխանության բոլոր լծակները կենտրոնանում են միանձնյա ղեկավարի ձեռքում, ինչի հետևանքով օրենսդիրի և գործադիրի ընդունած բոլոր օրենքները վերածվում են ֆիկցիայի, իսկ ընդդիմադիր կուսակցությունները կրում են զուտ դեկորատիվ բնույթ։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՂԱՐԿԵԼՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
02.03.2018 \ 20:12
Reads: 1840
Հայաստանի Դիվանագիտական հիմնադրամը կողմ է միջպետական և միջազգային երկխոսությանը, սակայն դա չպետք է լինի միակողմանի գործընթաց: Հետևաբար պաշտոնական Անկարային կոչ ենք անում հաշվի նստել զրո հարևան, բազմաթիվ խնդիրներ կատարված փաստի հետ և փորձել Հայաստանի հետ հարաբերություններ կառուցել ոչ թե սահմաններին պատեր բարձրացնելով, այլ այդ սահմանները բացելու սկզբունքով և բարի կամքի դրսևորումով։
ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿԱՐՈ՞Ղ Է ՀԱՅՏՆՎԵԼ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՈՐՈԳԱՅԹՈՒՄ
19.02.2018 \ 16:56
Reads: 1729
1974 թվականի հուլիսին թուրքական 10.000-ոց բանակը` օպերացիայի նշանաբան ընտրելով հոների հրոսակախմբի առաջնորդ Աթթիլայի անունը, ներխուժեց Կիպրոս և զավթեց երկրի գրեթե կեսը։ Թուրքերը մտադիր էին օկուպացնել ողջ կղզին։ Պլանը չիրականացավ շնորհիվ «Խորհրդային Միության սպառնալից նախազգուշացման և ԱՄՆ-ի նախագահ Լինդոն Ջոնսոնի բացահայտ սպառնալիքի»։
«ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՆԵՎՐԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՄԱՐ ՆՎԱԶՈՒՄ ԵՆ»
14.02.2018 \ 21:36
Reads: 1904
Սիրիայում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Թուրքիայի ագրեսիային հետևած զարգացումները դրական սպասումների տեղ չեն թողնում: Խոցվեց ռուսական ռազմական օդանավը, սակայն ռուսները դրա հետևում թուրքերին չեն տեսնում, խոցվեց նաև թուրքական ուղղաթիռ: ԱՄՆ-ը հայտարարեց, որ իրենք հակահարված կտան թուրքերին, եթե նրանք որոշեն մտնել Մանբիջ:
Ի՞ՆՉ Է ԹԱՔՆՎԱԾ ԱԼԻԵՎԻ ԱՃԱՊԱՐԱՆՔԻ ՀԵՏԵՎՈՒՄ
09.02.2018 \ 01:30
Reads: 1693
Այդ կարևոր միջոցառումը հոկտեմբերի փոխարեն մայիսին անցկացնելու որոշումը պաշտոնական Բաքուն պայմանավորում է Ադրբեջանի Ժողովրդավարական (?) Հանրապետության գալիք 100-ամյակի տոնակատարության արարողություններով, որոնք համընկնում են ընտրությունների նախնական ժամկետների հետ։ Սա խախուտ մոտիվացիա է։
ԴԻՎԱՆԱԳԵՏԸ՝ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԱՐԺԱՆԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
25.01.2018 \ 13:43
Reads: 1291
Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը դրական է գնահատում Արմեն Սարգսյանի առաջադրումը ՀՀ նախագահի թեկնածուի պաշտոնում։ «Ճանաչելով նրան համատեղ աշխատանքից և համեմատելով նրան այլ թեկնածուների հետ՝ լավ եմ վերաբերվում»,- ասում է դեսպանը։
ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ` ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔ
14.01.2018 \ 23:31
Reads: 3049
Սակայն դիվանագետի անձեռնմխելի լինելու անհրաժեշտությունը մարդիկ գիտակցել են շատ հնուց։ Խնդրի կենսական անհրաժեշտությունը ծագել է դեռևս համայնատոհմական կարգերի ժամանակ, երբ հողերն ու որսատեղերը սահմանազատելիս ցեղերն իրար փոր էին թափում։ Եվ օրերից մի օր, երբ մեկ ցեղից մյուսին այցելած «պատգամավորի» վրա չհարձակվելու և չհոշոտելու հրահանգ չեղավ` սկիզբ դրվեց օտարի անձեռնմխելիության գործընթացը։ Չլիներ այդ դարակազմիկ «now how»-ն, մարդկությունը չէր գոյատևի։
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԻԱՅՆ ԿՇԱՀԻ, ԵԹԵ ԻՐԱՆՆ ՈՒՆԵՆԱ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԶԵՆՔ. ԴԻՎԱՆԱԳԵՏ
12.01.2018 \ 00:48
Reads: 1968
«Անհրաժեշտ է ակտիվացնել նաեւ տնտեսական կապերը, որոնք այժմ դոփում են տեղում»,- Իսրայելյանի միտքը շարունակեց ՀՀ արտաքին գործերի նախկին փոխնախարար, արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը՝ հավելելով, որ առանց տնտեսական լուրջ բազայի, քաղաքական ջերմ հարաբերությունները ռազմավարական հեռանկարում էական դեր չեն կարող ունենալ:
ԻՐՈ՞Ք ՄԻՆՉԵՎ ՄԱՐՏ ԱՄՆ-Ն ՀԱՐՁԱԿՎԵԼՈՒ Է ՀՍ ԿՈՐԵԱՅԻ ՎՐԱ
05.01.2018 \ 15:36
Reads: 2903
Ընդունված կարգ է, որ երկրների ղեկավարները տարեմուտին բարության, երջանկության և խաղաղության մաղթանքներ են հղում իրենց ժողովրդին ու համայն մարդկությանը։ Մինչդեռ հյուսիսկորեական լիդեր Կիմ Չեն Ընը նոր տարվա ուղերձում ահագուժեց ի լուր աշխարհի, որ իր երկիրը 2017 թվականին ավարտել է միջուկային ուժերի ստեղծման ծրագիրը։ Սա չարագուշակ բոթ էր հնարավոր ապոկալիպսիսից սարսափող միջազգային հասարակության համար։