«ԼԻԲԱՆԱՆԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՎՏԱՆԳՎԱԾ Է, ՆԵՐԳԱՂԹ ԿԱԶՄԱԿԵՐՊԵՔ». ԿՈՉ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ
![]() Նավասարդյանը նշել է՝ լիբանանյան «Հզբալլահ» շարժման և Իսրայելի ներկայիս առճակատումը Լիբանանում կարող է բերել պատերազմական գործողությունների: «Սա վախեցնող է մեզ համար: Տարածաշրջանում վիճակն այնպիսին է, որ Սիրիայի մոդելը կարող է գործել Լիբանանի պարագայում: Լիբանանում ներքին իրավիճակն է բավականին լարված: Մոտ երկու միլիոն փախստական կա Սիրիայից, պաղեստինյան փախստականների ճամբարներն էլ ռումբի պես են գործում: «Հիզբալլահն» էլ «պետություն» է Լիբանանի ներսում»,-նկատել է Արման Նավասարդյանը և հավելել,-«եթե նման իրավիճակում ռազմական գործողություններ լինեն, հայկական համայնքը ոտնատակ կլինի»: Նավասարդյանը ՀՀ սփյուռքի նախարարության ուշադրությունը հրավիրել է այն փաստի վրա, որ լիբանանահայերի ներգաղթ պետք է կազմակերպել. «Նրանց մի մասը, մոտավոր թիվ չեմ կարող ասել, պատրաստ է գալ Հայաստան: Անձամբ եմ խոսել իրենց հետ»: Հավելենք, որ տարբեր տվյալներով՝ Լիբանանում հայության թիվը քաղաքացիական երկարատև պատերազմի հետևանքով կտրուկ նվազել է՝ 250 հազարից հասնելով մոտ 40 000-ի: Արման Նավասարդյանն անդրադարձել է նաև Զոհրաբ Մնացականյանի՝ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելուն և ասել. «Հաջող նշանակում է, երեսուն տարի է՝ ճանաչում եմ նրան: Նա աճեց, բարձրացավ: Նա մասնագիտացված դիվանագետ է և լավ բանակցող, աշխատասեր, համեստ»: Aravot.am | |
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ | |
3057 reads | 16.05.2018
| |