ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏ ԸՆՏՐՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
![]() Այս առիթով, Հայաստանի Դիվանագիտական հիմնադրամը շնորհավորում է ոչ միայն Նիկոլ Փաշինյանին, այլև հայ ժողովրդին ընդհանրապես՝ սկզբունքային պայքարի և ժողովրդավարական հաղթանակի համար: Այս հաղթանակը ցույց տվեց, որ իրավամբ՝ Ժողովրդի ձայնը Աստծո ձայնն է: Դեռևս իրադարձությունների բուռն փուլում՝ ապրիլի 25-ին, Հայաստանի Դիվանագիտական հիմնադրամը հայտարարեց, որ աջակցում է Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած «թավշյա հեղափոխությանը», քանի որ կատարվեց այն, ինչը երազում էր յուրաքանչյուր նորմալ բանականության տեր և Հայրենիքը սիրող հայ մարդը անկախության հռչակումից հետո։ Հայաստանն առավել քան երբևէ կարիք ունի ամուր դիվանագիտական կապերի և արտաքին քաղաքականության արդյունավետ ռազմավարության: Սա այն ոլորտն է, որը անմիջականորեն կապված է ներքին քաղաքական և տնտեսական կյանքին, հետևաբար, մեկն առանց մյուսի կայացվածության չի կարող արդյունավետ լինել: Հայաստանի Դիվանագիտական հիմնադրամը հավատարիմ է նախկինում մատնանշած սեփական սկզբունքներին և մասնագիտական արժեքներին՝ կրկնելով, որ պատրաստ է իր ավանդը բերել ՀՀ նոր կառավարության հաջողությունների ձեռքբերման գործում՝ հանուն Հայաստանի Հանրապետության պետականության ամրապնդման և հանուն հայ ժողովրդի երջանկության: Հայաստանի Դիվանագիտական հիմնադրամ | |
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ | |
4068 reads | 08.05.2018
| |