«ՄԵՆՔ ԳՈՐԾ ՈՒՆԵՆՔ ՆԵՆԳ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ՀԵՏ». ԴԵՍՊԱՆ
![]() ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ ապրիլի 7-8-ի գիշերը նախիջևանյան հատվածում ադրբեջանական զինված ուժերը մի քանի անգամ խախտել են հրադադարի ռեժիմը և կրակ արձակել հայկական զինված ուժերի ուղղությամբ՝ հիմնականում հրաձգային զենքերից: Փաստորեն, դեսպանի կանխատեսումները, ցավոք, իրականանում են: Մինչդեռ շատ քաղաքական գործիչներ մշտապես վստահեցնում են, թե Հայաստանին նման վտանգ չի սպառնում, և հարկ չկա դրամատիկական պատկերներ ներկայացնելու: ՊՆ հայտարարության մասին Irates.am-ը հարցազրույց է արել Արման Նավասարդյանի հետ: -Ինչպե՞ս եք գնահատում նախիջևանյան վերջին միջադեպը: -Նախ նշեմ, որ իմ կանխատեսումները հիմնված են կոնկրետ փաստերի, իսկ եզրահանգումները` ադրբեջանա-թուրքական արդի քաղաքականության փիլիսոփայության և գործելակերպի վրա։ Չեմ բացառում, որ ազերի-թուրքական (ես նրանց իրարից չեմ տարանջատում) այս գործողությունը «հարմարեցված» էր Հայաստանի նախագահական ինաուգուրացիային և կարող է կրկնվել մինչև ապրիլի 17-ն ընկած ժամանակահատվածում։ Այնպես որ, պետք լինել պատրաստ և զգոն։ Մենք գործ ունենք նենգ և անտրամաբանական վարքագծի տեր հակառակորդի հետ։ -Դուք կրկին այն կարծիքին եք, որ Նախիջևանից մեզ սպառնացող վտա՞նգ գոյություն ունի։ -Միանշանակ։ Վտանգ ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի երկրների և նրա սահմաններից դուրս գտնվող պետությունների համար։ Կրկնում եմ, մենք կանգնած ենք նեոօսմանական և պանթուրքական դոկտրինի իրագործման վտանգի դեմ հանդիման, և պետք է լայնորեն ահազանգել այս մասին միջազգային մասշտաբներով և բոլոր հնարավոր միջոցներով։ | |
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ | |
1498 reads | 12.04.2018
| |