ԹԵ ԻՆՉՊԵՍ ԱՐՔԱՅԻՑ ԱՐՔԱՆ ԶՈՐՔՆ ԱՆՑԿԱՑՐԵՑ «ՄԱՐԴՈՒ ՄԻՋՈՎ»
![]() Արտակարգ և լիազոր դեսպան Թե որքան «հաճելի» մարդիկ են պարսիկները, մանավանդ, երբ նրանք նվաճում են իրենց երկիրը, հույները պետք է տեսնեին հետո: Լյուդիայի ամենահարուստ մարդը Պյութիոսն էր: Չնայած նա հույն էր, սակայն ամեն կերպ նպաստում էր, որ պարսիկները զավթեն Հունաստանը: Մի խոսքով` դավաճան էր: Ժամանակին նա մաքուր ոսկուց պատրաստված ծառ էր նվիրել Պարսից Դարեհ արքային: Իսկ երբ նրա որդի Քսերքսեսն արշավանք է սկսել դեպի Հելլադա, Պյութիոսն այցելել է արքայից արքային և, կրկին հավաստելով իր հավատարմությունը, պատրաստակամություն է հայտնել հոգալու բանակի կարիքները: Արքան, շոյված դրանից, իր հերթին թանկարժեք ընծաներ է նվիրել հելլեն բարերարին և նրա հինգ որդիներին պարսկական բանակում կարգել բարձրաստիճան զինվորական պաշտոնների: Իսկ մի քանի օր անց, երբ տեղի է ունեցել արևի խավարում, գուշակների կանխատեսումներից վախեցած Պյութիոսը կրկին ներկայացել է Քսերքսեսին ու խնդրել գոնե իր ավագ որդուն ազատել բանակից: Արքայից արքայի զայրույթն աներևակայելի էր, որոշումը` սարսափելի: Ինչպե՛ս է իր ստրուկը (այդպես էր նա անվանում իրեն ծառայող բոլոր հելլեններին) համարձակվում նման բան խնդրել, երբ իր բոլոր որդիները, եղբայրները, կանայք, հարազատները կռիվ են գնում: Այնուհետև մի այնպիսի որոշում է ընդունել, որը ոչ միայն չի տեղավորվում բանական դատողության շրջանակներում, այլև սադիզմ որակելը խիստ մեղմ կլիներ: Արքայից արքան հրամայել է Պյութոսի ավագ որդուն մեջտեղից կիսել, մի կեսը դնել աջ, մյուսը` ձախ կողմն այն ճանապարհի, որտեղով անցնելու էր պարսից զորքը: Հրամանն անմիջապես կատարվել է հոր աչքի առաջ… ![]() | |
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ | |
3181 reads | 21.06.2017
| |