ԻՐԱՆԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ ՊԱՏՄԱԿԱՆ ՇԱՆՍ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԱրտակարգ և լիազոր դեսպան, ԵՐԵՎԱՆ Գրբացները և աստղագուշակները մերժված են քաղաքական մեկնաբանների և դիվանագետների կողմից: Սակայն նրանցից ոմանք կարող են պարծենալ, որ իրենց կանխատեսումները հրեղեն Կապկի չարագործությունների և քստմնելի արարքների վերաբերյալ իրականանում են: Մինչդեռ այն ողբերգությունը, որն այսօր խաղարկվում է երկրագնդի տարբեր ծագերում, ամենահմուտ մոգի մտքի ծայրով անգամ չէր անցնի:Այսպես, սկսվող տարվա առաջին տասնօրյակում իսլամական ծայրահեղականները կատարյալ նախճիր սարքեցին Դեր Զորի մոտակայքում, հետո գերեվարեցին 400 ավելի խաղաղ բնակիչների` երեխաների, կանանց և ծերերի ու տարան անհայտ ուղղությամբ: Ընդամենը հունվարի 17-ին 29 երեխա սպանվեց Ռաքքայում: Դա այն հնագույն պատմական քաղաքն է, որը դաեշականները հռչակել են իրենց նստավայրը և, հենց այնպես, պղծել են տեղի ‹Սուրբ Նահատակաց›› հայկական կաթոլիկ եկեղեցին` փոխարինելով խաչը բանդիտական սև դրոշով: Սև դրոշի ներքո այս օրերին կատարվող սև գործերի թվարկումը կարելի է շարունակել. ահաբեկչական գործողություններ Իրաքում, Թուրքիայում, Զակարտայում, Բուրկինա Ֆասոյում, Գերմանիայում, որոնք ուղեկցվում են սպանություններով, արյունահեղությամբ, բռնարարքներով, անմեղ մարդկանց խեղված ճակատագրերով և արցունքով: Ամերիկացիները սա անվանում են ‹‹կառավարվող քաոս››, իսկ մեծ անգլիացու բնորոշմամբ, պարզապես ‹‹ժամանակը շառավղից դուրս է սայթաքել››: Իսկ ո՞վ է շտկելու այն … Իրանի վերադարձը մեծ քաղաքական թատերաբեմ տեղի է ունենում ի հեճուկս Մեծ Մերձավոր Արևելքի մի շարք պետությունների, որոնք հանձինս Թեհրանի տեսնում են ահարկու ախոյանի սեփական աշխարհաքաղաքական և աշխարհառազմավարական շահերի իրականացման ճանապարհին: Այդ շարքում առաջինը, անշուշտ, Թուրքիան է, որի համար Իրանի տարածաշրջանային (և ոչ միայն) հզոր պետություն դառնալու հնարավոր հեռանկարները մահացու հարված է թուրքական ծավալապաշտական ամբիցիաներին: Դարերի խորքից եկող օսմանյան և սասանյան կայսրությունների աշխարհաքաղաքական վեճը լուծվում է հօգուտ Իրանի: Սա ոչ միայն սկիզբն է Անկարայի նեոօսմանական անուրջների վախճանի: Ռեքվիեմի մեղեդին անպայմանորեն ուղեկցելու է Թուրքիայի ներկա պետության ամբողջականության փլուզմանը: Իրանի ռազմական, քաղաքական և տնտեսական վերածնունդը մեծ հարված էր նաև Սաուդյան Արաբիայի համար, որը Թուրքիայի, Իսրայելի, Քաթարի և Ծոցի մյուս երկրների հետ արեց հնարավորը բարեկամ Վաշինգտոնի կողմից արգելքները չվերացնելու համար: Սակայն ճիշտ են ասում, որ քաղաքականության մեջ բարեկամություն չկա:Հետո` ‹‹վիճակը գցված է››, և տեղի են ունենում անդառնալի գործընթացներ, որոնց ակտիվ մասնակիցն է մեր հարևան Իրանը: Իսկ որ նա, իրոք, լավ հարևան է, կասկածից վեր է: Ընդ որում, այդ հարևանություն-բարեկամությունը համարժեք է: Այս բարդ քաղաքական իրադրությունում Իրանն այնքան է մեզ պետք, որքան մենք` նրան: Եթե Իրանը դուրս գալով մեկուսացումից՝ պետք է լայնորեն համագործակցի տարբեր երկրների հետ, ապա Հայաստանը մեծ դերակատարություն ունի կատարելու դրանում, ինչի մասին մեկ անգամ չէ, որ հայտարարել են իրանցիները:Հայաստանի քաղաքական, տնտեսական, կոմունիկացիոն, ածխաջրային և այլ ինտեգրացիոն գործընթացներում Իրանը կոչված է խաղալու առանցքային, եթե ոչ առաջնային դեր: Սա մեր պատմական շանսն է, որը չենք կարող անտեսել կամ թերագնահատել: Եթե այն բաց թողնենք` սերունդները չեն ների մեզ: | |
| ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ | |
| 2547 reads | 18.01.2016
| |


Գրբացները և աստղագուշակները մերժված են քաղաքական մեկնաբանների և դիվանագետների կողմից: Սակայն նրանցից ոմանք կարող են պարծենալ, որ իրենց կանխատեսումները հրեղեն Կապկի չարագործությունների և քստմնելի արարքների վերաբերյալ իրականանում են: Մինչդեռ այն ողբերգությունը, որն այսօր խաղարկվում է երկրագնդի տարբեր ծագերում, ամենահմուտ մոգի մտքի ծայրով անգամ չէր անցնի:
Իրանի ռազմական, քաղաքական և տնտեսական վերածնունդը մեծ հարված էր նաև Սաուդյան Արաբիայի համար, որը Թուրքիայի, Իսրայելի, Քաթարի և Ծոցի մյուս երկրների հետ արեց հնարավորը բարեկամ Վաշինգտոնի կողմից արգելքները չվերացնելու համար: Սակայն ճիշտ են ասում, որ քաղաքականության մեջ բարեկամություն չկա:
Եթե Իրանը դուրս գալով մեկուսացումից՝ պետք է լայնորեն համագործակցի տարբեր երկրների հետ, ապա Հայաստանը մեծ դերակատարություն ունի կատարելու դրանում, ինչի մասին մեկ անգամ չէ, որ հայտարարել են իրանցիները:

