ՀԱՆՐԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐԴԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՎ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐՈՒՄ
![]() Արտակարգ և լիազոր դեսպան, ԵՐԵՎԱՆ ![]() Քաղաքագիտության ձեռնարկներում հանրային դիվանագիտության ծննունդը ընդունված է համարել 1970 թվականների վերջերի ամերիկացի Մերֆիի հանձնաժողովի գործունեության սկիզբը ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության քարոզչության, հումանիտար փոխանակումների և գաղափարախոսության պաշտպանության ասպարեզում։ Իսկ քաղաքագիտության այդ հեղափոխական հայեցակարգի կնքահայրն է նույնպես ամերիկացի Ժոզեֆ Նայը, որը նաև «փափուկ ուժի» (Soft power) տեսության հեղինակն է։ Չմոռանանք ասել, որ այդ նորարարության մեջ իր հեղինակավոր խոսքն է ասել անվանի դիվանագետ Էդուարդ Ջերեջյանը, որն այսօր ղեկավարում է Բեյքերի ռազմավարական հետազոտությունների կենտրոնը և շարունակում է իր ուսումնասիրություններն այդ ուղղությամբ։ Ասում են` նորը լավ մոռացված հինն է։ Պարզվում է, որ սրանից գրեթե 3000 տարի առաջ դասական դիվանագիտության կողքին, որն սկսեց ձևավորվել հին Հունաստանում, հաջողությամբ զարգանում էր հանրային դիվանագիտությունը, որի տարբեր ձևերն ու արտահայտությունները հասել են մինչև մեր օրերը։ Հելլենների դիվանագիտությունը, մասնավորապես, դեմոկրատիայի հայր Պերիկլեսի ժամանակներում, իրոք, կարելի է անվանել ժողովրդական, քանի որ գործում էր ժողովրդի անմիջական մասնակցությամբ, ժողովրդի անունից, նրա հսկողության տակ: Հունական դեսպաններին բաց քվեարկությամբ ընտրում էր Ժողովրդական ժողովը (‹‹Ekklisa››) 6000 աթենացիների մասնակցությամբ: Հելլադայի դիվանագիտության ժողովրդավարական լինելու ամենամեծ ապացույցը աթենացիների կողմից դիվանագետների գործունեության վրա հսկողությունն էր, դրա թափանցիկությունը և կիրառման ![]() Իսկ ինչու՞ է հազարավոր տարիներ անց հանրային դիվանագիտությունը կրկին դառնում կարևոր գործոն արտաքին հարաբերություններում։ Խնդիրը նրանում է, որ գլոբալիզացիայի, լայնամասշտաբ ինտեգրացիայի և միջազգային հարաբերությունների արդի լարված պայմաններում դիվանագիտությունը կրում է նկատելի փոփոխություններ։ ![]() Եթե դասական դիվանագիտությունն ունի իր բաղադրիչները` արտգործնախարարություն, դեսպանություններ, հյուպատոսական հիմնարկներ և միջազգային կազմակերպություններ իրենց աշխատակիցներով հանդերձ, որոնք հանդիսանում են պետական ծառայողներ, ժողովրդական դիվանագիտությունը բաղկացած է, այսպես կոչված, խաղացողների (ակտորների) գրեթե անսահմանափակ սպեկտրով` տրանսնացիոնալ կազմակերպություններ, ոչ կառավարական կազմակերպություններ (NGO), եկեղեցի, գիտահետազոտական և կրթական հիմնարկներ, արվեստի միություններ և այլ, և այլն: Մի խոսքով, որպես ժողովրդական դիվանագիտության դերակատարներ կարող են հանդես գալ հասարակության ամենատարբեր բնույթի և բնագավառների ներկայացուցիչներ, յուրաքանչյուր անհատ։ Իսկ ինչպե՞ս են ընկալվում կամ ի՞նչ ձևով են հանդես գալիս երկու տարբեր դիվանագիտությունները միևնույն պետության մեջ։ Դա կախված է կոնկրետ պետության կաուցվածքից, նրա քաղաքական մշակույթի մակարդակից։ Զարգացած դեմոկրատական համակարգ ունեցող երկրներում այդ երկու տարատեսակները զարգանում են զուգահեռ և, հաճախ, համագործակցում են։ Ընդ որում, որքան սերտ է այդ համագործակցությունը, այնքան ակտիվ է տվյալ պետության արտաքին քաղաքականությունը և արդյունավետությունը։ Եվ հակառակը։ ![]() ա) դիվանագիտական ծառայությունն ի վիճակի չէ կատարելու իր վրա դրված պարտականությունները, բ) դիվանագիտական ծառայությունն իր անկարողությունը փորձում է թաքցնել գաղտնապահության քողի տակ, որն արհեստածին է, շինծու): Լավագույնը այդ երկու դիվանագիտությունների սիմբիոզն է, որն անվանվում է «կատալիզատորային դիվանագիտություն»։ Այստեղ բնականաբար հարց է ծագում։ Արդյո՞ք «փափուկ ուժի» հայտնվելը, բացառում է «կոշտ ուժը» (hard power) որպես դիվանագիտական գործիք միջազգային հարաբերություններում։ Ի՞նչ է կոնֆլիկտներն այլևս չե՞ն լուծվում ուժի`ասել կուզի զենքի միջոցով։ Չէ՞ որ հենց այսօր պատերազմական գործողություններ են ընթանում երկրագնդի տարբեր կետերում, արյուն է թափվում, զոհվում են մարդիկ։ Իհարկե, «կոշտ ուժը» մնում է միջազգային հարաբերությունների անքակտելի միջոց։ Այն շարունակում է հաճախ օգտագործվել պետությունների հարաբերություններում։ Դրա հետ մեկտեղ ավելի ու ավելի հաճախ ականատես ենք լինում, այդ երկու ուժերի համադրմանը։ Դրա ցայտուն օրինակը Ռուսաստանի և ԱՄՆ-ի դիվանագիտական գործընթացն է Սիրիայում, երբ ոչնչացվում են դաեշականների ուժերը, իսկ Ժնևում տեղի են ունենում բանակցություններ։ Կասկած չի կարող լինել, որ ահաբեկչության դեմ միայն և միայն «կոշտ ուժն» է գործում, մյուս կողմից մենք չենք կարող հաղթանակի հասնել այնքան ժամանակ, քանի դեռ չենք նվաճել մուսուլմանական մասսաների մտքերը և սրտերը։ Իսկ կա՞ն այդ երկու ուժերի կիրառման ավելի օպտիմալ հնարավորություններ։ Այո, կան։ Վերջին տարիներս դիվանագիտական տեսության մեջ ի հայտ է եկել մի նոր ուժի տեսակ, որը կոչվում է smart power, բառացի թարգմանությունը «խելացի ուժ»։ Այն փորձում են օգտագործել կոնֆլիկտային իրավիճակում։ Դիվանագիտությունը, որն այդ «խելացի ուժն» օգտագործում որպես «կոշտ» և «փափուկ» ուժերի կապող օղակ, համադրում է դրանք, անցկացնում իր պրիզմայի հասնում է ցանկալի արդյունքի։ ![]() Այդ է պատճառը, որ ճկուն և բազմափորձ դիվանագիտություն ունեցող տերությունները հաճախ են համադրում «փափուկ» և «կոշտ» ուժի հնարավորությունները։ Օրինակ`Հռոմը նվաճում էր օտար երկրներ, սակայն նրանց էլիտային հնարավորություն էր ընձեռում ստանալ հռոմեական հպատակություն։ Ֆրանսիան ներգրավում էր աֆրիկյան ղեկավարներին, մասնավորապես, Սենեգալի նախագահ Լեոպոլդ Սեդար Սենգորին ֆրանսիական քաղաքական և մշակութային կյանքի մեջ։ Վիկտորիանական Բրիտանիան նվաճած երկրների էլիտային հաղորդակից էր դարձնում իր մշակութին, արդյունքում Լոնդոնը հսկայական իմպերիան կառավարում էր տեղական ուժերով և շատ քիչ թվով անգլիական զորքեր էր օգտագործում այն պահելու համար: Հիմա անդրադառնանք փոքր պետություններին։ Փաստված է, որ նրանք ավելի ճիշտ են օգտվում «խելացի ուժի» քաղաքականությունից։
Մենք խոսում ենք հանրային դիվանագիտության «փափուկ», «կոշտ», «խելացի» ուժերի օգտագործման քաղաքականության մասին, մինչդեռ հանրային դիվանագիտության զինանոցում գոյություն ունեն մեկից ավելի միջոցներ, որոնց հմուտ կիրառումը մեծապես նպաստում է պետության արտաքին և ներքին քաղաքականության խնդիրների լուծմանը։ ![]() Մեր կարծիքով, հայկական դիվանագիտությունը կարող էր օգտագործել «մաքոքային դիվանագիտության» հնարքները` ի շահ իր արտաքին քաղաքականության։ Հաջորդ, թերևս, ավելի խոստումնալից մեթոդ է միջնորդական դիվանագիտությունը, որը հատկապես օգտաշատ է փոքր պետությունների համար։ Այն հայտնի է վաղնջական ժամանակներից և մանիպուլացվել է հին Հռոմին շրջապատող լիմիտրոֆային փոքր պետությունների կողմից, որոնք բանակցային կամուրջ էին կայսրության և նրա նվաճած այլ երկրների միջև։ Նման մեթոդ է գոյություն ունեցել Չինաստանի սահմանակից վայ-ֆան կոչվող փոքր պետությունների պրակտիկայում ևս։ Փոքր և մեծ պետությունների հարաբերություններում պետք է հաշվի առնել նաև մաքիավելիզմի սկզբունքերը, որոնք սկիզբ առնելով Միջնադարում` այսօր էլ չեն կորցրել իրենց նշանակությունը։ Միջնորդական դիվանագիտությունը, մեր խորին համոզմամբ կարող է լինել հայկական դիվանագիտության հիմնաքարերից մեկը և վճռական նշանակություն ունենալ արտաքին քաղաքականության «կամ-կամ»-ի և «և-և»-ի անիմաստ բանավեճի դեպքում։ Բացի ամեն ինչից, միջնորդական դիվանագիտության ճիշտ օգտագործումը կարող էր հսկայական դիվիդենտներ բերել Հայաստանին` և՛ քաղաքական, և՛ տնտեսական առումով։ Հանրային դիվանագիտության հաջորդ միջոցներից մեկն էլ այն է, որ բարեկամ երկրի օգնությամբ կանոնավորվում է երրորդ երկրի հետ գոյություն ունեցող լարված հարաբերությունները։ Օրինակ` Պակիստանը չի ճանաչում Հայաստանը և դիվանագիտական հարաբերություններ չունի նրա հետ։ Սակայն նույն Պակիստանը սերտ կապեր ունի Իրանի և Չինաստանի հետ, իսկ վերջիններս պատկանում են Հայաստանի բարեկամ երկրների թվին։ Նման իրադրությունը հուշում է հայկական դիվանագիտությանը նպատակադրված աշխատանք տանել Կարաչիի հետ հարաբերությունները կարգավորելու համար։ Դիվանագիտական հարաբերություններում պակաս կարևոր նշանակություն չունի քո օգտին հակառակորդ երկրների միջև հակասությունների վրա խաղալը (Թուրքիա-Ադրբեջան, Թուրքիա-Իրան, Ադրբեջան-Իրան), որը նույնպես հաճախ, իրագործվում է հանրային դիվանագիտության խաղացողների միջոցով։ ![]() | |
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ | |
4185 reads | 04.07.2016
| |